Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը հայտարարում են «Ապրելու Արցախ» հիմնադրամի ստեղծման մասին

17/05/2021 schedule10:30

«Մենք նախաձեռնում ենք «Ապրելու Արցախ» հիմնադրամի ստեղծումը, որի նպատակը բացառապես լինելու է Արցախում տնտեսական զարգացման, կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ հանուն Ապրելու Արցախի»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ նշելով.

«Արցախյան պատերազմից հետո Արցախի նկատմամբ հոգածությունը և այն հզորացնելու հանձնառությունը պետք է դառնա համայն հայության կարևորագույն առաքելություններից մեկը՝ Արցախը նորովի ապրեցնելու համար:

Պատերազմի ողբերգական հետևանքները, մարդկային կորուստները անվերականգնելի են, սակայն մենք պարտավոր ենք ապրեցնել Արցախը նաև հանուն իրենց կյանքը զոհված հայորդիների հիշատակի:

Արցախի և արցախցու մասին խոսում են բոլորը, երբեմն՝ գալիս Արցախ՝ նկարվելու, մինչդեռ անցյալի ու ներկայի հավերժ բանավեճի մեջ մենք կորցնում ենք ապագան՝ այն նորից վերածելով ներկայի ու անցյալի միջև կործանիչ առճակատման շրջապտույտի:

Առանց ապրող Արցախի, ապրող արցախցու՝ քաղաքական տեքստերը չունեն որևէ արժեք: Ընդ որում, Արցախն ապրեցնելու համար պետք է նվիրում, ոչ թե պաշտոն կամ կարգավիճակ:

Արցախի նկատմամբ մեր հոգածությունը բազմաթիվ նվիրյալ հայրենասերների հետ փորձել ենք իրականացնել՝ սկսած պատերազմից անմիջապես հետո՝ կարևորելով անհատական ջանքը՝ որպես համատեղ նպատակի՝ Արցախն արագ վերակենդանացնելու և ապրեցնելու հաջողության գրավական:

Արցախն այսօր ապրում է, ապրում է՝ ի հեճուկս շատերի: Արցախցին ապրում է՝ իր երեխայի որակյալ կրթության սպասումով, ավելի լավ աշխատանքի ձգտումով, ավելի ուժեղ Արցախ ունենալու երազանքով:

Մենք այդ նպատակների ու երազանքների կողքին ենք, անկախ մեր ներկայի ու ապագայի կարգավիճակների:

Մենք նախաձեռնում ենք «Ապրելու Արցախ» հիմնադրամի ստեղծումը, որի նպատակը բացառապես լինելու է Արցախում տնտեսական զարգացման, կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ հանուն Ապրելու Արցախի:

Մենք հավատում ենք, որ բազմաթիվ նվիրյալներ կմիանան մեր նախաձեռնությանը՝ Արցախը դարձնելով իրենց ապրելու մի փոքր, բայց կարևոր մասը:

Նախաձեռնության մասին առավել մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում»։

Նախաձեռնությունը Մանե Թանդիլյանինն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանինն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1915 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին