Կան ֆակուլտետներ, որտեղ ընդամենը 1-2 դիմորդ է եղել. որ բուհերի առաջարկած որ մասնագիտություններն են պակաս պահանջված

19/05/2021 schedule19:26

Բուհ դիմած ուսանողների քանակով պայմանավորված՝ 2021/2022 ուստարին որոշ բուհերի համար այնքան էլ բարեհաջող չի լինի. կան մասնագիտություններ, որոնց համար դիմել է ընդամենը մեկ-երկու դիմորդ: 

Ըստ ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանի մեզ փոխանցած տվյալների՝ այս տարի ընդամենը 1-ական դիմորդ ունեն Հայ-ռուսական համալսարանի «լրագրություն» ֆակուլտետն ու Հյուսիսային համալսարանի «մասնագիտական մանկավարժություն, անգլերեն լեզու և գրականություն» ֆակուլտետը:

2-ական դիմորդ է հայտագրվել Հյուսիսային համալսարանի «իրավագիտություն», «մասնագիտական մանկավարժություն, ռուսաց լեզու և գրականություն», «տնտեսագիտություն» մասնագիտությունների համար, ինչպես նաեւ Հայ-ռուսական համալսարանի «իրանագիտություն» մասնագիտության համար:

Հյուսիսային և Հայ-ռուսական համալսարանների վերոնշյալալ մասնագիտություններից բացի ամենից քիչ թվով դիմորդներ են հայտագրվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մասնագիտական մանկավարժության՝ թաեքվանդո, թենիս, մարզական պարեր, սուսերամարտ, հեծանվային սպորտ մասնագիտությունների համար (2-ական դիմորդ):

Այս տարի ընդամենը 2 դիմորդ ունի նաեւ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստաբանության ֆակուլտետը:

Սրան հակառակ՝ կան ֆակուլտետեներ, որտեղ մրցակցությունը բավականին մեծ է լինելու:

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական գործ մասնագիտության համար կլինի ամենամեծ մրցույթը, քանի որ այստեղ դիմած դիմորդների թիվը շատ է՝ հայտագրվել է 591 դիմորդ՝ սահմանված տեղերի համեմատ՝ մոտ 150-ով շատ: Առաջին հնգյակի 2-րդ եւ 3-րդ տեղերում Մայր բուհի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, ինչպես նաեւ իրավագիտություն մասնագիտություններն են: Առաջինի համար դիմել է 337 դիմորդ, իրավագիտության համար՝ 304 դիմորդ, թեպետ անցած տարվա համեմատ այս տարի քիչ է իրավագիտության մասնագիտություն ընտրողների թիվը:

Բոլոր տարիներին հանդիպող պահանջված մասնագիտությունների հնգյակում, սակայն, առաջին անգամ այս տարի հայտնվել է սերվիս մասնագիտությունը. Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան սերվիս մասնագիտութան համար դիմել են 245 դիմորդ, որը, ըստ դիմորդների թվի, հավասար է չորրորդ տեղում գտնվող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսներ (ըստ ոլորտի) մասնագիտությանը:

Ամենաշատ դիմած մասնագիտությունների ցուցակում են նաեւ Տնտեսագիտական համալսարանի կառավարում (240), հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) ու տնտեսագիտություն (223), Բժշկական համալսարանի ստոմատոլոգիա (229), Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի դիզայն (227), ԵՊՀ միջազգային հարաբերություններ (203) մասնագիտությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2799 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը