Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքի նվազում է նկատվում. ինչով է դա պայմանավորված՝ պարզաբանում է մասնագետը

Հայաստանում վերջին մի քանի օրերի ընթացքում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության երրորդ ալիքի նվազում։ Դրա մասին են վկայում թե մասնագետները, և թե հիվանդության հաստատված դեպքերի թիվը։ Եթե նախորդ ամսվա վերջում, օրինակ, մեզ մոտ կորոնավիրուսով վարակված  2294 քաղաքացի ստանում էր ստացիոնար բուժում, ապա հիմա ստացիոնարում բուժում ստացող քաղաքացիների թիվը  1187 է։

Դրան զուգահեռ՝ փակվում են նաև մարզային վերապրոֆիլավորված բուժկենտրոները, որոնք բացվել էին քովիդով հիվանդներին սպասարկելու համար։ Այդպիսի 22 բուժկենտրոն էր գործում, մայիսի 18-ի դրությամբ փակվել է դրանցից 5-ը՝ Վեդու բժշկական կենտրոնը, Գյումրու ինֆեկցիոն կենտրոնը, Գյումրու ԲԿ-ն, Մարտունու բժշկական կենտրոնը, Հրազդան ԲԿ-ն և Երևանում գործող «Արմենիա» բժշկական կենտրոնը։ Հիմա գործում է ընդամենը 17  բուժկենտրոն, որոնցից 5-ը մարզերում, 12 Երևանում։ Այս մասին տեղեկատվությունը մեզ տրամադրեցին առողջապահության նախարարությունից։

Համավարակի երրորդ ալիքի նվազումն, ըստ մասնագետների, պայմանավորված է տարբեր հանգամանքներով, բայց վիրուսի տարածմանը վերջ տալու միակ տարբերակը շարունակում է մնալ պատվաստումը։ Հանրային առողջության մասնագետ Վարդուհի Պետրոսյանը մեզ հետ զրույցում  նշում է՝ կորոնավիրուսային հիվանդության թվերի ավելացումը և նվազումը բազմաֆունկցիոնալ երևույթ է: «Օրինակ, երբ որ եղանակը տաք է լինում, մարդիկ  շատ քիչ ժամանակ են ծախսում փակ տարածքներում, երբ որ մարդիկ  սկսում են պատվաստվել, դա էլ է պատնեշ առաջացնում վիրուսի տարածման համար»,- նշեց նա։

Ըստ մասնագետի, այն երկրներում, որտեղ սկսվել է վիրուսի դեմ պատվաստումների գործընթացը, արդեն նկատվում է դեպքերի նվազում։ Նրա խոսքով՝ մեծ թվով պատվաստումները շատ արագ կապահովեն, որպեսզի վիրուսի տարածումը կանխվի։ «Այն երկրները, որոնք սկսել են պատվաստումը, հինգ շաբաթ անց նկատում են դրական դինամիկա, մեր երկիրն էլ, եթե հասնի բավական քանակի պատվաստման, կարող ենք կանխել վիրուսի տարածումը, այդպիսով՝ վիրուսի հետևանքով մահերը կդառնան հատուկենտ»,- ասում է հանրային առողջության մասնագետը։

Իսկ ո՞րն է պատվաստման «բավական քանակը»: Ըստ մասնագետի, այդ չափանիշը տարբեր երկրներում տարբեր է։  «Օրինակ, երբ որ 30 տոկոսից բարձրանում է պատսվատվողների թիվը, բավականին դրական տեղաշարջ է լինում, սակայն, տարբեր երկրներում այդ տեղաշարժը տարբեր է, կոնկրետ տոկոս, չափ չենք կարող նշել։ Մեր երկրում, ճիշտ է, շատ դանդաղ սկսվեց պատվաստման գործընթացը, այսինքն՝ մարդիկ սկզբից հապաղում էին պատվաստվել, սպասում էին՝ ինչպես է անցնում պատվաստումը, օրինակ, իրենց այն ծանոթի մոտ, որը պատվաստվել է, բայց հիմա այդ գործընթացը արագ է տեղի ունենում, մարդիկ հասկանում են՝ ինչքան կարևոր է պատավստումը»,- շեշտում է Պետրոսյանը։   

Մասնագետն ասում է՝ Հայաստանի քաղաքացիների համար պատվաստվելու դրական ազդակ կարող է լինել նաև այն փաստը, որ մեզ մոտ պատվաստվում են նաև օտարերկյա քաղաքացիները․ «Երկրներ կան, որտեղ պատավստումները հասանելի չեն  լայն հասարակության համար, այդ պատճառով էլ մենք տեսնում ենք՝ այն արտասահմանցիները, ովքեր մեր երկրում են, գալիս են և պատվաստվում են, որովհետև իրենք էլ կարող են վարակի տարածման աղբյուր լինել և կարող են նպաստել վիրուսի տարածմանը, բայց պատվաստվելով, օգնում են, որպեսզի վիրուսի շղթան կտրվի։ Սա պետք է դրական ազդակ լինի մեր հասարակության համար, որ իրենք էլ այդ վստահությունը ունենան և պատվաստվեն»։  

Պետրոսյանը շեշտում է՝ ճիշտ է, երրորդ ալիքը մարում է, բայց հասարակությունը ուրախանալու հետ մեկտեղ, պետք է շարունակի պահպանել զգոնությունը։ Եթե մարդիկ օգտվեն այն փաստից, որ ալիքը դանդաղում է և պատվաստվեն, հնարավոր է ավելի շուտ մոտենա բնականոն կյանքին վերադառնալու օրը, և կանխարգելենք 4-րդ ալիքը:

«Մենք տեսնում ենք, թե տարբեր երկրներում ալիքները ինչպես են ընթանում։ Պետք է ամեն ինչ անել, որ խուսափենք նոր ալիքից և վիրուսի նոր դեպքերից, որովհետև մենք տեսնում ենք, որ պատվաստումները օգնում են ճնշել վիրուսի նոր շտամները։ Ես իմ անձնական օրինակով փորձել եմ ցույց տալ մարդկանց, որ պետք չէ վախենալ պատվաստանյութերից, քանի որ հետևանքները ավելի ապահով են։ Այսինքն՝ երբ որ մարդը պատվաստվում է, արդեն առաջանում է պաշտպանվածություն վիրուսի նկատմամբ, և եթե նույնիսկ նա հիվանդա վիրուսով, ապա նրա մոտ հիվանդությունը ծանր չի ընթանա, բացի դրանից արդեն ապացուցված է, որ պատվաստվածների մոտ խիստ նվազում է վիրուսի տարածումը ու վարակվելու հավանականությունը, որը բերում է խմբային պաշտպանվածության»,- հավելում է հանրային առողջության մասնագետը ու շեշտում՝ մարդիկ պետք է հասկանան, որ վիրուսի հետագա ալիքներից խուսափելուն և վիրուսի տարածումը կանխելուն կարող է նպաստել վիրուսի դեմ պատվաստումը։

Հավելենք, որ մայիսի 17-ի դրությամբ Հայաստանում COVID19-ի դեմ պատվաստվել է 20 հազար 99 մարդ։ Պատվաստումները իրականացվում են ինչպես պոլիկլինիկաններում, այնպես էլ առողջապահության նախարարության պատվաստման շարժական կայաններում, որոնք տեղադրված են Հայաստանի տարբեր մարզերի և Երևանի հանրային վայրերում։ Պատվաստումներն իրականացվում են «Աստրազենեքա», «Սպուտնիկ Վ», նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութերով։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1955 դիտում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում