Երևան
12 °C
Միջազգային հանրության ու մամուլի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Լավրովի և Բլինքենի հանդիպումն է: Ըստ դիտորդների, Մոսկվան ու Վաշինգտոնը որոշել են կարգավորել հարաբերությունները և հատկանշական է, որ հանդիպումը կայացել է Ռեյկյավիկում՝ խորհրդանշական տեղ ռուս-ամերիկյան հարաբերությունների համար: 35 տարի առաջ այստեղ կայացավ Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովի և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հանդիպումը, որը նշանավորեց սառը պատերազմի ավարտի առաջին քայլը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է «մաքրել ավերակները» Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերություններում, որոնք մնացել են ԱՄՆ նախկին նախագահի վարչակազմից:
«Եթե մենք նորմալ պայմաններ չապահովենք դիվանագետների աշխատանքի համար, ըստ էության, մենք կխարխլենք դիվանագիտության բուն իմաստը, այն է՝ կառուցել և պահպանել կամուրջներ ու երկխոսություն»,- ասել է Լավրովը և հավելել, որ գնահատում է Վաշինգտոնի փորձերը՝ առավելագույնն օգտագործել դիվանագիտական մոտեցումները այն հարցերի նկատմամբ, որոնց շուրջ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների շահերը համընկնում են:
Դիվանագետը նշել է, որ շատ հարցերի վերաբերյալ երկու երկրի դիրքորոշումները խիստ տարբերվում են, բայց կան ոլորտներ, որտեղ Մոսկվայի և Վաշինգտոնի շահերը համընկնում են, մասնավորապես՝ ռազմավարական անվտանգությունը:
Արտգործնախարարները հայտարարել են, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պատրաստ են համատեղ լուծել աշխարհի անվտանգությանը վերաբերող հարցերը:
«Եթե Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարները կարողանան համագործակցել միմյանց հետ, աշխարհը կդառնա ավելի անվտանգ: Սա այն է, ինչին մենք ձգտում ենք », - ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Նա նաև կրկնել է, որ Վաշինգտոնը ձգտում է Մոսկվայի հետ ձևավորել կանխատեսելի և կայուն հարաբերություններ, քանի որ «դա լավ է երկու ժողովուրդների և ամբողջ աշխարհի համար»:
Կողմերն ընդունել են, որ կան ոլորտներ, որտեղ նրանց շահերը հատվում են՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի հետ կապված հարցերի լուծումը, իրավիճակը Աֆղանստանում:
Արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև Կորեական թերակղզում տիրող իրավիճակը, Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու կարևորությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման որոնումը:
Բացի այդ, Բլինքենը հայտնել է ԱՄՆ-ի «խորը անհանգստությունն» ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորավարժությունների վերաբերյալ, բարձրացրել է գաղութում գտնվող Ալեքսեյ Նավալնու բժշկական օգնության մատչելիության և « ընդդիմադիր կազմակերպությունների նկատմամբ ճնշումների» հարցերը:
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան բովանդակալից է համարել գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջին դեմ առ դեմ հանդիպումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Ադրբեջանը հայտնում է Իրանի 4 քաղաքացու՝ Խուդաֆերինի կամրջի վրայով ադրբեջանական տարածք մտնելու մասին
Վերահաստատվել է ԵՄ-ի հետ մերձենալու ՀՀ կառավարության հանձնառությունը․ ԱԳՆ
Նիգավանում հովիվը գետում տղամարդու մարմին է հայտնաբերել
Տեղեկատվություն՝ ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի շախմատի առաջնության մասնակիցների
Արարատի մարզում բախվել են «BMW»-ն և ՎԱԶ 2107-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին
2-ամյա Տիգրանից լուր չկա արդեն 1 շաբաթ. որոնումները շարունակվում են գետում, գյուղում ու կից տարածքներում
Ռոբերտ Թամարյանը` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ
Եղանակը կտրուկ կփոխվի, կցրտի 8-10 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց միայն զինադադարի հաստատումից հետո. Զելենսկի
Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արաղչին մեկնել է Օման. սպասվում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան տուժածներ
Թամանյան փողոցում ծառն ընկել է կայանված 3 մեքենայի վրա
Պոտենցիալ հիանալի օր կարող է լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար. Թրամփը մեկնաբանել է Պուտինի առաջարկը
Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը
Մակրոնը Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը անբավարար է անվանել
Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Երևանի հյուրանոցում 2 կին գողացել են իր 4500 դոլարը
Պուտինն Ուկրաինային ուղիղ բանակցություններ է առաջարկել Ստամբուլում. ինչ է նա ասել գիշերային իր ուղերձում
Վարչապետը հեծանվային զբոսանք է ունեցել Կապանում. տեսանյութ
Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է եղել. կա տուժած
Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվեք. Սուրենյան
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը
Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով
Կամ մենք կջախջախենք և ոտնակոխ կանենք Քոչարյան-Սարգսյան բուրգը, կամ նրանք մեզ կոչնչացնեն. Բաբաջանյան. տեսանյութ
Կապանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը` լի անկեղծ հարցերով, բովանդակալից զրույցներով. Հակոբյան
Յուրա Զալյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր
Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ի հետ ավելի մերձենալու հանձնառությունը
Կրթվելը նորաձև է Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փարոս, որը լուսավորում է աշխարհի մութ գիշերները. ինչ է ասել Հռոմի նորընտիր պապը իր առաջին քարոզում
Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ
«ՀՀ կախվածությունները ՌԴ-ից». սպառնալիքներ և լուծումներ. լույս է տեսել նոր գիրք. ինչ է առաջարկվում. տեսանյութ
Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է
Արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել
Ինչ է սպասվում առաջիկա ժամերին Գյումրիում. Ազիզյանը մանրամասնել է
Այսօրվա բարդ միջավայրը ձևավորվում է աշխարհաքաղաքական ու տնտեսական անորոշությունների միջով. Արարատ Միրզոյան
Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ hրադադարի շուրջ․ Թրամփ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT