Սա Հայաստանին ուժով պարտադրվող որոշում է, այն էլ մեր երկրի համար խոցելի պահին. պատմաբանը՝ սահմանազատման փաստաթղթի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ որոշակի պայմանների դեպքում պատրաստվում է համաձայնություն տալ Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին:

Դեռեւս որեւէ պաշտոնական փաստաթուղթ հրապարակված չէ այդ մասին, սակայն արդեն կան քննարկումներ, թե այդ սահմանազատման արդյունքում ինչ է կորցնելու եւ ինչ է շահելու Հայաստանը: 

Այս թեմայով «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել է հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը: 

- Պարոն Տեր-Աբրահամյան, պատմական իրողությունները հաշվի առնելով հնարավո՞ր է ասել, թե ո՞ր պայմանագրերի հիման վրա է արվելու սահմանազատումը եւ ի՞նչ է դա իրենից ենթադրում, ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում: 

- Քանի դեռ թուղթը չկա, դժվար է ինչ-որ բան ասել: Բայց կարևոր է կոնտեքստը: Փաստացի սա Հայաստանին ուժով պարտադրվող որոշում է, այն էլ մեր պետության համար առավել խոցելի պահին: Ինչո՞ւ ուժով, որովհետև տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք՝ Սև լճի և մյուս հատվածներում, և որպես արդյունք այս ճգնաժամը լուծելուն ուղղված բանակցությունների, ի հայտ է գալիս սահմանազատման մասին փաստաթուղթ: Այսինքն Ադրբեջանի թուրքերը սկզբում խախտում են սահմանը, հետո ասում են՝ դուրս չենք գա՝ մինչև սահմանազատման հարց չլուծվի: Մյուս կողմից էլ, երբ մենք դիմում ենք մեր ՀԱՊԿ-ի դաշնակիցներին, պատասխանը լինում է, որ նրանք պատրաստ են միջնորդելու սահմանազատման գործընթացը: Եվ այս ամենը տարօրինակորեն տեղի է ունենում Երևան և Բաքու Լավրովի այցից օրեր անց: Դժվար է ասել, ավելին ինչ կա այս ամենի հետևում թաքնված, բայց պարզ է կարծես, որ կան հարցի այնպիսի կողմեր, որոնք դեռ մինչև վերջ հասկանալի չեն: Ի դեպ, որքան հիշում եմ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ խոսք չկա սահմանազատման մասին: Հասկանալի չէ, թե ինչու այս հարցն այսքան շտապ ակտուալ դարձավ, երբ դեռ լուծված չեն նույն նոյեմբերի 9-ի հայտարարագրով հռչակած հարցերի մի մասը՝ գերիներ, հաղորդակցության ուղիներ և այլն:

Տեսականորեն, կարելի է ասել, որ դեմարկացիայի հարցը մի օր բարձրանալու էր: Բայց գործնականում, բացի այն, որ ընտրված է Հայաստանի համար առավել խոցելի ժամանակը, նաև այդ «մի օրը» կարծես չափից ավելի շուտ եկավ և անսպասելի: Ի՞նչ է եղել, որ հենց հիմա պետք եկավ այդ սահմանազատումը: Չունեմ այս պահին հստակ պատասխան, բայց փաստ է, որ այստեղ հարց պետք է դրվի: 

- 2-3 օր ամբողջ համացանցը հեղեղված էր ընդդիմադիր շրջանակների գրառումներով, որ Փաշինյանը համաձայեց Տավուշի 3 գյուղերը, Արարատից մեկ գյուղ տալ Ադրբեջանին: Այդ հայտարարությունները որքանո՞վ կապ ունեն սպասվող գործընթացի հետ: 

- Նախ՝ վտանգի մասին:

Խնդիր անշուշտ կա: Որովհետև, եթե որպես հիմք ընդունում ենք Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի սահմանները, ապա, այո՛, իրենք ունեն անկլավներ մեր տարածքում՝ Տավուշի մարզում, և Արարատի մարզում՝ այսօրվա բաժանմամբ, և մենք էլ ունենք մեկ անկլավ՝ Արծվաշենը: Անհասկանալի է, թե այս հարցերն ինչպե՞ս պետք է լուծվեն: Ամենայն հավանականությամբ, տրամաբանական է պատկերացնել, որ Ադրբեջանը պահանջելու է այդ անկլավները, որոնք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում են: Իսկ դրանց հետ կապված թերևս ամենալուրջ խնդիրը ճանապարհների խնդիրն է: Միայն եթե հիշենք Քյարքիի լեռնանցքը՝ Տիգրանաշեն գյուղը, որը հենց այդպիսի մի անկլավ է, և որը Երևանը Վայոց Ձորի և Սյունիքի հետ կապող հիմնական ճանապարհին է, կհասկանանք, թե ինչ խնդրի մասին է խոսքը:

Այնպես որ, այո՛, անկլավների հարցը ամենակարևորներից է այստեղ: Ի դեպ, կարծում եմ, Ադրբեջանի համար այդքան մեծ խնդիր չի Արծվաշենը վերադարձնել՝ ի փոխանակում Տիգրանաշենի կամ Տավուշի մարզի անկլավների, որովհետև Արծվաշենն այդքան մեծ դեր չունի նրանց համար. ծայրամասային է և մեծ ճամփեքից հեռու է: Ինչևէ, դեռ պետք է հասկանալ, թե այս խնդիրը ոնց է լուծվում: 

- Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն լուծումները, որոնք նախնական պայմանավորվածությամբ միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել՝ 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Ինչպե՞ս է ստացվում, որ եւ տարածքներ պետք է տանք եւ դա չի հակասում մեր շահերին, չի խախտում մեր տարածքային ամբողջականությունը: 

- Եթե վերցնում ենք սովետական քարտեզներով սահմանները, որոնք էլ միջազգայնորե ճանաչվածներն են, ապա ֆորմալ իմաստով անկլավների հարցը չի խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Բայց արդեն տեսանք, որ դա ինչ վտանգներ պարունակող հարց է: 

Ինչ վերաբերում է ընդդիմությանը: Հայաստանում մեծ հաշվով ընդդիմություն չկա, կամ գրեթե չկա: Բոլորի մասին չեմ ասի, բայց մեծ մասը պարզապես արտաքին կառույցների մասնաճյուղեր են, որոնք բոլոր ճգնաժամային իրավիճակներում սինխրոն են գործում արտաքինի հետ: Սա արդեն շատերն են տեսնում ու հասկանում: Հիմա էլ խաղում են երկու ձեռքով խաղ: Մի կողմից Հայաստանի հետ բանակցում են կամ լավ է ասենք՝ պարտադրում են ինչ-որ համաձայնագիր, մյուս ձեռքով էլ այստեղ աղմուկ բարձրացնում, որ բա չիմացաք՝ ինչ եղավ: Սա մի անտանելի վիճակ է, որի արդյունքում Հայաստանի քաղաքացին մնում է խաղից դուրս վիճակում: Որովհետև գրեթե ցանկացած քննադատություն իշխանության հասցեին սկսվում է ընկալվել այդ դաշտում: Ի դեպ, հեղափոխության գլխավոր խնդիրներից պետք է լիներ հայաստանակենտրոն քաղաքական դաշտի ձևավորումը: Դա ինքն իրենով չէր լինելու: Բայց նույնիսկ հարցադումը դրա մասին չդրվեց, էլ ուր մնաց առաջին քայլերն արվեին:

Եվ վերջապես, այսօր իշխող ուժն էլ ասում է, թե երկրում բարձրագույն մակարդակով կան օտար գործակալներ: Այն, որ կան, բոլորս էլ տեսնում ենք ու վաղուց. միայն պատերազմի փորձն ամեն բան արժեր: Բայց այն, որ իշխող թիմից խոսում են դրա մասին, բայց քայլեր չեն ձեռնարկվում այդ գործունեության չեզոքացման ուղղությամբ, դա է զարմանալի: 

- Ըստ ձեզ Սյունիքում եւ Գեղարքունիքում տեղի ունեցող սահմանային իրադարձությունները ինչո՞վ են պայմանավորված. սա Ալիեւի քմահաճույքո՞վ է լինում, թե՞ աշխարհաքաղաքական խաղերի արդյունքում նա «կանաչ լույս» է ստացել այս գործողություններն անելու: 

- Դե քմահաճույք չէ, հաստատ: Ես չեմ կարծում, որ Ալիևն այնքան կարողություն ունի, որ առանց հաշվակելու մտնի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք, որի վրա տարածվում է ռուս-հայկական պայմանագրի և ՀԱՊԿ երաշխիքները: Ի վերջո, կարո՞ղ էր չէ այնպես ստացվել, որ մեր կողմից ուժ կիրառվեր, ռազմական գործողություններ սկսվեին: Ու ռուսներն ու ՀԱՊԿ-ն փաստի առաջ կանգնեին: Արդեն Արցախի մասին չէր լինի խոսքը, այլ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի: Ես չգիտեմ, եթե մեկը կարծում է, որ Ալիևն այդքան ղոչաղ տղա է.....: Ոնց որ Թուրքիան էր այնքան ղոչաղ, որ սիրիացի զինյալներին էր ուղարկում Ռուսաստանի հետ սահմանակից երկիր: Կամ Ալիևը Շուշի մտնելուց հետո կանգ էր առնում, չէր մտնում Ստեփանակերտ, որը փաստացի արդեն անպաշտպան էր մնում: Այդ ինչի՞ց վախեցավ ու կանգնեց: Ստեփանակերտն էլ հո իրենն է համարում: Ուրեմն Ստեփանակերտ չի մտնում, կանգ է առնում, բայց Հայաստանի սահմանները խախտում է, որոնք պաշտպանված են ռուս-հայկական պայմանագրով: Իհարկե, եզրի վրա են խաղում: Մտնում է, չի խորանում, չի կրակում: Ամեն դեպքում սա շատ մազի վրա խաղ է, բայց փաստերը սրանք են: 

- ՀԱՊԿ-ի լռության կամ անգործության ֆոնին կրկին ակտիվացել են խոսակցությունները, թե Հայաստանը պետք է այլ ռազմական դաշինք գտնի իր համար: Ինչպե՞ս եք գնահատում վերջին իրադարձությոնների ֆոնին ՀԱՊԿ-ի քայլերը: Կա՞ որեւէ այլ ռազմական կազմակերպություն կամ գերտերություն, որը պատրաստ է իրապես Հայաստանի կողքին կանգնել նման իրավիճակներում: Եթե այո, ապա ինչի՞ դիմաց: 

- Մի քիչ երկար պետք է պատասխանեմ այս հարցին՝ բաժանելով այն մասերի:

Հարցի մի կողմն այն է, որ նորություն չէ, որ անվտանգության ռուսական երաշխիքները չեն աշխատում: Վկայությունը՝ մեր ամբողջ պատմությունն է: Մի քանի օրինակ բերեմ՝ մի փոքր խորանալով պատմության մեջ:

1905-1907 թթ.-ին ռուսական Այսրկովկասում տեղի էին ունենում հայ-թաթարական բախումներ: Բաքվից մինչև Թիֆլիս ու Գանձակ հայկական ջարդեր էին: Ռուսական զորքն ըստ էության չպաշտպանեց հայերին կամ էլ կիսատ-պռատ «խաղաղապահություն» արեց: Եթե չլինեին այդ ժամանակ Կովկասում եղած տաճկահայ խմբապետների կողմից կազմակերպված ինքնապաշտպանությունները, ապա մի հայկական Մեծ եղեռն էլ Արևելահայաստանում էր լինելու:

1912 թ.-ին Պոլսում Ռուսաստանի դեսպանի հետ գաղտնի բանակցությունների արդյունքում Դաշնակցությունը խզեց երիտթուրքերի հետ իր կոալիցիան: Սա այն ժամանակ, երբ Թուրքիայում Դաշնակցությունը ներկայացված էր պառլամենտում, ազատ մամուլ ուներ և այլն, իսկ Ռուսաստանում՝ ընդհատակում էր, ճնշված էր, իսկ գործիչները բանտերում էին: Ռուսները նորից խոստումներ տվեցին և հանեցին հայերին թուրքերի դեմ: Վրա հասավ 1914-ը և Առաջին համաշխարհայինը: Դեռ պատերազմը չսկսված՝ ռուսների դրդմամբ հայերը կամավորական ջոկատներ կազմեցին ընդդեմ Թուրքիայի, իսկ թուրքերի նմանատիպ առաջարկը մերժեցին: Եվ ի՞նչ: Երբ Տաճկահայաստանի հայությանը բնաջնջեցին, ռուսական զորքը չփրկեց, չխառնվեց, բացի մի քանի փոքր շրջաններից: Իսկ Վանի հայերն էլ փրկվեցին շնորհիվ ինքնապաշտպանության: Հետո էլ՝ 1916-ին ռուսական զորքը գրավեց դատարկված Տաճկահայաստանը, լուծարեց հայկական կամավորական ջոկատները, և փորձում էր խոչընդոտել մնացյալ հայերի վերադարձը Տաճկահայաստան:

Դե իսկ ինչպես աշխատեց ռուսական անվտանգության երաշխիքը 1988-91-ին Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, հետո Կոլցո օպերացիայի ժամանակ, որի 30 տարին ի դեպ վերջերս լրացավ, տեսել է արդեն մեր սերունդը:

Ավելին՝ ռուսական երաշխիքը ոչ միայն չի գործում, այլև, եթե մի կողմից իրենց պետք եղած ժամանակ ռուսները հայերին օգտագործել են որպես հակաթուրքական գործոն, ապա մյուս կողմից միշտ էլ թուրքերի ձեռամբ են պատժել հայերին՝ վերջին պահին փրկչի դերում հանդես գալով: Սրանք փաստերն են: 

Բայց կա հարցի մյուս կողմը: Ես չեմ տեսնում ու չեմ հասկանում, թե ինչպես են իմ ընկերներց շատերը պատկերացնում Հայաստանի ինտեգրումն արևմտյան անվտանգության համակարգերին: Մենք պե՞տք է ՆԱՏՕ մտնենք: Ինչպե՞ս, ե՞րբ, ո՞վ է մեզ այնտեղ սպասում: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հարցը ո՞նց ենք լուծելու: Որո՞նք են այլ տարբերակները: Ինչ որ առանձին և ժամանակավոր պայմանավորվածություննե՞ր: Սրանք պարապ հարցեր չեն, պետք է հստակ հայեցակարգ ներկայացվի: Ես դա չեմ տեսնում, գուցե ինձնից է, բայց պետք է անպայման կոնկրետ բացատրվի: 

Իսկ իմ տեսածը հետևյալն է. իրականում ՀԱՊԿ-ի և ռուսական անվտանգության գոտու մեջ լինելու հարցը նույնանում է հայ-թուրքական հարցի հետ: Ռուսական բազան հայ-թուրքական սահմանին է: Եվ հայ-ռուսական պայմանագրի կոչումն առաջին հերթին Թուրքիայի հարցն է: Ընդ որում՝ ոչ թե հանուն հայի սիրուն աչքերի, այլ որովհետև հենց Ռուսաստանն է համարում սա իր ազդեցության, այսպես ասած, օրինական տարածքը: Իսկ Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ է, որքան էլ վատ լինեն հիմա Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները, և որքան էլ հակառակը՝ ջերմանան ռուս-թուրքականները: Չկա հայ-թուրքական սահման: Սահմանը նրանն է, ով պահում է այն, և ըստ այդմ կա ռուս-թուրքական սահման:

Ուրեմն, հարցի լուծումը ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ կապված հավասար է Թուրքիայի հետ հարաբերությունների լուծման հարցին: Ադրբեջանն էլ այստեղ ածանցյալ է: Հայ-թուրքական հարաբերությունները, թե մեր անվտանգության, թե մեր ակախության հարցի բանալին են:

Իսկ մնացածի մասին կա մի հրաշալի հոդված՝ Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման» օրենքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5599 դիտում

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին

Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը

Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան

Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին

Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ

Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ

Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից