«Փյունիկի» գլխավոր մարզիչը հերքում է, որ ծեծել է իր թիմի նախկին ֆուտբոլիստին

22/05/2021 schedule12:59

Մայիսի 21-ին ռուսական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ծեծել է իր թիմի ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոյին։ Championat.com-ը հայտնում էր, որ մարզչի ու ֆուտբոլիստի հարաբերությունները փչացել էին մայիսի 11-ին տեղի ունեցած Հայաստանի առաջնության 23-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղի ժամանակ, ինչից հետո ակումբը որոշել է ծզել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։ Ռուսաստան մեկնելուց առաջ՝ մայիսի 20-ին, Կոբյալկոն ժամանել է ակումբի մարզաբազա, որպեսզի հրաժեշտ տա թիմին, որը պատրաստվում էր մեկնել Գյումրի՝ «Շիրակի» հետ հանդիպման:

Կոբյալկոն մոտեցել է նաև Մելիքյանին՝ հրաժեշտ տալու, նաև պահանջել է ներողություն խնդրել այն բանի համար, որ «Արարատ-Արմենիայի» հետ խաղի ժամանակ մարզիչը հայհոյել է ֆուտբոլիստին՝ վիրավորելոբ վերջինիս մորը։ Մելիքյանը հրաժարվել է, ի պատասխան՝ Կոբյալկոն ապտակել է մարզչին և արագորեն հեռացել բազայից՝ մեկնելով օդանավակայան։ Օդանավակայանում վերջինիս հետևից հասել են Մելիքյանը, ինչպես նաև ակումբի գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՖՖ գործկոմի անդամ Կիմ Առաքելյանը, և ծեծել են ֆուտբոլիստին՝ բոլորի աչքի առաջ գցելով նրան գետնին ու բազմաթիվ հարվածներ հասցնելով գլխին։ Ոստիկանությունում Կոբյալկոն հրաժարվել է ցուցմունք տալ՝ նախընտրելով արագ մեկնել Ռուսաստան։

Իր հերթին, Եղիշե Մելիքյանը հարցազրույց է տվել Sport24-ին՝ նշելով, որ ֆուտբոլիստի հետ տարաձայնություններ ունեցել է, բայց այն ինչ ներկայացվել է մամուլում բացարձակ սուտ է։

«Յուրաքանչյուր կոլեկտիվում էլ տարաձայնություններ լինում են։ Դա ՛ատ նորմալ է։ ԶԼՄ-ները տեղեկությունն այնպես են ներկայացրել կարծես հոլիվուդյան ֆիլմ լինի։ Ոչ մի կռիվ րականում չի եղել։ Ֆուտբոլն այնպիսի մարզաձև է, որ մարզչի ու ֆուտբոլիստի միջև հնարավոր են տարաձայնություններ։ Հնարավոր է՝ երբեմն պետք է բարձրացնել տոնը, բայց մենք անձնական վիրավորանքներ թույլ չենք տվել։ Մենք պրոֆեսիոնալներ ենք։

Տարբեր աղբյուրներ գրել են, որ ես օդանավակայանում են եղել, բայց դա այդպես չէ։ Ես ակումբի մարզաբազայում էի, որտեղ նրան ասացի, որ որպես ֆուտբոլիստ նա ինձ պետք չէ։ Ես նրա խաղից ավելի մեծ ակնկալինքեր ունեի։ Պահեստայինների նստարանին էմոցիաները չափից շատ են լինում, բայց սա ֆուտբոլ է։ Նրա մորն էլ ես չեմ վիրավորել։ Միակ բանը, որն ասել եմ նրան՝ եթե չի ստացվել մեզ մոտ իրեն դրսևորել, չի նշանակում, որ վատ ֆուտբոլիստ է։ Հնարավոր է՝ ուրիշ թիմում կարողանա ավելի լավ իրեն դրսևորել։

Ես անպայման կսեղմեմ նրա ձեռքը հաջորդ անգամ տեսնելիս։ Նա խաղադաշտում ներդնում էր իր բոլոր ուժերը, թիմին չի դավաճանել։ Ինձ դուր չէր գալիս, թե ինչպես է նա գործում խաղադաշտում, բայց դրանում վատ բան չկա, պարզապես այս ամենից ինչ-որ կինո են սարքել»,- պատմել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը։

Թեև Մելիքյանն ասում է, որ չի եղել օդանավակայանում, սակայն Shamshyan.com-ի տեղեկություններով ֆուտբոլիստի և մարզչի միջև վիճաբանություն օդանավակայանում, իրոք, եղել է։ Ըստ աղբյուրի՝ ոստիկանության ծառայողները տեղեկություն են ստացել, որ մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունեցել ու դրա արդյունքում, ժամը 11:50-ի սահմաններում, գծային բաժին են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի, 35-ամյա Անտոն Կոբյալկոյին և Ուկրաինայի քաղաքացի, 42-ամյա Եղիշե Մելիքյանին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11:30-ի սահմաններում, մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, և Ա. Կոբյալկոյին դեմքի հատվածում պատճառվել է ֆիզիկական ցավ։ Կիմ Առաքելյանի մասին կայքում հիշատակություն չի եղել։

Ամեն դեպքում, Մելիքյանը հասցրել է միջադեպից հետո արագորեն հասնել Գյումրի և ներկա լինել «Շիրակի» հետ հանդիպմանը։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3428 դիտում

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում