Առնվազն 17 համայնքում կարկտահարություն է եղել, վնասվել են մշակաբույսերը

Երեկ՝ մայիսի 23-ին, հանրապետությունում գրանցված ուժգին քամին, որոշ մարզերում էլ տեղացած կարկուտը վնասներ են պատճառել մի շարք համայնքների: Արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ավերածություններ են տեղի ունեցել ինչպես Երևանի մի քանի փողոցներում, այնպես էլ Արարատի և Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ նշելով, որ քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ կարկտահարության հետևանքով վնասներ է կրել մարզի 17 համայնք:

«Մշակաբույսերը, ծառերը կարկուտի հետևանքով վնասվել են, հիմա համայնքների ղեկավարների և համայնքային հանձնաժողովները ակտավորում են վնասները, այսինքն՝ ըստ մշակաբույսերի, ըստ հողի օգտագործման: Այդ ակտերը ներկայացվելու են մարզային հանձնաժողովներ, որտեղ էլ տվյալները ամփոփելուց հետո ուղարկվելու են Կառավարություն»,- ասաց վարչության պետը:

Ըստ Այվազյանի՝ հիմա վնասների ուսումնասիրման փուլն է, դրանից հետո միայն պարզ կլինի, թե որ համայնքն է կրել ամենից շատ վնասը: «Մարդիկ պետք է ապահովագրեին իրենց մշակաբույսերը, ինչը չեն արել, բայց, միևնույն է, մենք արձանագրում ենք վնասները»,- ասաց նա:

Նույն մարզի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի փոխանցմամբ էլ՝ մարզի մի քանի համայնքներում քամու հետևանքով ավերվել են տանիքներ, պոկվել են ջերմոցների թաղանթները, էլեկտրասյուներ, հենասյուներ:

«Հիմա հաշվառում է գնում, մեր աշխատակիցները համայնքներում են, պետք է ուսումնասիրենք, հասկանանք, թե քանի համայնքներում վնասներ կան, ամենից շատ որ համայնքն է տուժել»,- ասաց նա:

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչությունից էլ մեզ հետ զրույցում ասացին, որ դեռևս ահազանգ չեն ստացել՝ համայնքներում եղել են վնասներ, թե ոչ, միայն քաղաքաշինության վարչությունից փոխանցեցին, որ թեթև վնասներ մի քանի համայնքներում կան, բայց վարչությունը դեռևս որևէ ահազանգ չի ստացել:

Կոտայքի մարզպետարանից նույնպես նշեցին, որ ավերվածությունների մասին ահազանգ դեռևս չեն ստացել, իսկ Շիրակի մարզից ասացին, որ որոշակի ավերվածություններ մարզում եղել են, բայց համայնքների ղեկավարների կողմից որևէ ահազանգ չեն ստացել:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1961 դիտում

Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան

Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ

Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ

ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում

Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները

Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար

Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է

Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից

Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները

Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%

Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել

ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի

Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի

Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է

Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել

Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է

Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%

Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է

Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է

Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17

Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները

Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ

Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան

Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է

ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1

Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում

Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է