Երևան
12 °C
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գերազանց ելույթ ունեցավ մայիսի 23-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ԵՎրոպայի առաջնությունում։
Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Բաղդասարյանի գլխավորությամբ՝ Սկոպյե էին մեկնել 10 ըմբիշներ։ Հատկապես մեծ էին սպասելիքները Մալխաս Ամոյանից, Դավիթ Օվասափյանից և Հրաչյա Պողոսյանից, որոնք ոչ միայն փայլուն ելույթներ էին ունեցել պատանիների և երիտասարդների մրցաշարերում, այլև արդեն հասցրել էին իրենց նորամուտը նշել մեծահասակների Հայաստանի հավաքականում։ Սպասելիքներ կային նաև Տիգրան Մինասյանից և Սամվել Գրիգորյանից։ Մինասյանն աչքի է ընկել երիտասարդների մրցաշարերում՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն, իսկ Գրիգորյանն այս տարի հիանալի ելույթ էր ունեցել Ռուսաստանում կայացած միջազգային մրցաշարում։ Նշված ըմբիշներն արդարացրին սպասելիքները:
Փայլուն ելույթ ունեցան 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Պողոսյանին շատ դժվար վիճակահանություն էր բաժին հասել, բայց էջմիածնեցի ըմբիշը համառ պայքարներում կարողացավ հաղթել Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչներին, իսկ եզրափակչում էլ ուժեղ գտնվեց շվեդ Պելսենից։ Ամոյանին էլ ավելի բարդ վիճակահանություն էր հասել, բայց նա իրար հետևից պարտության մատնեց Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին ու դարձավ չեմպիոն։ Ընդ որում, Ամոյանը շատ ակտիվ էր գոտեմարտում, լավ հարձակվում էր, իսկ երբ կարիք էր լինում պաշտպանվել պարտերում, մրցակցին հնարք անելու հնարավորություն չէր տալիս։
Դավիթ Օվասափյանը ևս շատ լավ հանդես եկավ․ նա միայն մեկ պարտություն կրեց՝ եզրափակչում՝ ռուս մրցակցից և դարձավ արծաթե մեդալակիր։ Տիգրան Մինասյանը բրոնզե մեդալ նվաճեց, թեև կարող էր և ավելին․ կիսաեզրափակչում նրա մրցակիցը ռուսաստանցի շատ ուժեղ ըմբիշ, ապագա չեմպիոն Անվար Ալիախիարովն էր, որին Տիգրանը պարտվեց 0-7 հաշվով, բայց գոտեմարտի ընթացքն այնպիսին էր, որ կարող էր և Տիգրանի օգտին դասավորվել․ գոտեմարտի սկզբում հենց ինքն էր գրոհում, բայց սխալվեց, և միավոր վաստակելու փոխարեն ինքը 4 միավոր տվեց մրցակցին։ Իր մյուս երկու գոտեմարտերը Մինասյանն ավարտեց շատ արագ՝ հենց առաջին մրցափուլում։ Ընդ որում, 9-0 հաշվով հաղթեց նաև ռումինացի Ռազվան Արնաուտին, որը վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն երրորդ գոտեմարտն էր անցկացնում հայ ըմբիշների հետ․ Գևորգ Ղարիբյանին նա հաղթեց Եվրոպայի առաջնությունում, իսկ Արմեն Մելիքյանը դժվարին պայքարում պարտության մատնեց ռումինացուն օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Մինասյանը, անկասկած, լավ ապագա ունի այս քաշային կարգում։
Սամվել Գրիգորյանը ևս մրցաշարում իր միակ պարտությունը կրեց ռուս մրցակցից, որը հետագայում դարձավ չեմպիոն։ Մյուս երեք գոտեմարտերում Գրիգորյանը բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ հաղթեց մրցակիցներին, այդ թվում՝ վրացի Չիկաձեին բրոնզե մեդալի համար պայքարում։ Գրիգորյանը շատ արագ է առաջադիմում և բացառված չէ, որ մոտ ապագայում լուրջ մրցակցություն ցույց տա Հայաստանում այս քաշային կարգի առաջատար Կարապետ Չալյանին։
Լավ մրցաշար անցկացրեց նաև 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, որը դարձավ բրոնզե մեդալակիր։ Նա միայն կիսաեզրափակչում զիջեց վրացի Չկուասելիձեին, իսկ մյուս գոտեմարտերում համառ պայքարում հաղթանակներ տարավ։ Ընդ որում, խորվաթ մրցակցի հետ քառորդ եզրափակչում պարտվում էր 0-7 հաշվով, բայց կարողացավ հետո 8 անպատասխան միավոր վաստակել։ Սկոպյեում Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև Ռուսաստանը ներկայացնող Արթուր Սարգսյանը, որը իր բոլոր գոտեմարտերը հաղթեց բացահայտ առավելությամբ՝ ընդհանուր առմամբ վաստակելով 35 միավոր և մրցակիցներին ոչ մի միավոր չտալով։
Հայ ըմբիշներից ձեռնունայն են վերադառնում միայն Աշոտ Մխիթարյանը (55 կգ), Գուրգեն Ալեքսանյանը (67 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Արմեն Եղիկյանը (97 կգ)։ Նրանք բոլորն էլ պարտվել են հենց առաջին գոտեմարտերում։
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում 123 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ հետ մնալով միայն Ռուսաստանի ընտրանուց (203 միավոր) ու առաջ անցնելով Թուրքիայի, Վրաստանի հավաքականներից։ Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, որը մեկնել էր Սկոպյե 7 ըմբիշներով և նվաճել էր երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ, թիմային պայքարում զբաղեցրել էր 6-րդ տեղը։
Ռաֆայել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT