Միհրան Պողոսյանը դատի է տվել Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը. պարզվում է նա ՌԴ-ում ուսում էր ստանում

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը դատի է տվել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Նա մայիսի 29-ին դիմել է դատարան պահանջելով անվավեր ճանաչել 28.05.2021 թվականի թիվ 84 որոշումը: Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանին եւ հենց դրա հաջորդ օրն էլ քննվել:

Ինչպես օրեր առաջ հայտնի դարձավ Միհրան Պողոսյանը ընդգրկված է «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում: Պողոսյանը մայիսի 18-ին դիմել է անձնագրային վարչություն՝ վերջին 4 տարիներին ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ իրեն տեղեկանք տրամադրելու համար, սակայն մերժվել:

Սահմանադրության համաձայն՝ թեկնածուն վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող չի համարվում, եթե նշված տեղեկանքը ստանալու նպատակով Վարչություն դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից: Բացառություն է սահմանված այն դեպքերի համար, երբ անձի բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության շրջանակներում ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ էլ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով: 

Նշենք, որ Միհրան Պողոսյանը 2019 թվականից հետախուզման մեջ է գտնվում՝ մեղադրվելով խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Սակայն պարզվում է հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը Մոսկվայում ուսում էր ստանում:

Նա ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարարության «Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան» (Մոսկվայի պոլիտեխ) բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատությունից փաստաթուղթ է ներկայացրել անձնագրային վարչություն, նշելով, թե 15.01.2020 թվականից մինչև 31.05.2020 թվականի ժամանակաշրջանում «Մարդկային կապիտալի կառավարում» ուղղությամբ նախապատրաստական կուրս է անցել, ինչը հանդիսանում է «Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի» պետական կրթական ծրագրի մի մասը:

Ըստ վերոնշյալ փաստաթղթի՝ 11.07.2020 թվականին Միհրան Պողոսյանն ընդունվել է նույն համալսարանի վճարովի կրթական ծառայությունների մատուցման պայմանագրով «Մարդկային կապիտալի կառավարում» մագիստրատուրայի ծրագրով առկա ուսուցմամբ առաջին կուրս: 17.02.2021 թվականի եւ 24.05.2021 թ. համալսարանի տեղեկանքների համաձայն՝ Միհրան Պողոսյանը հանդիսանում է սովորող, 1 կուրս՝ մագիստրատուրա, առկա՝ «Որակի կառավարում» ուղղությամբ:

Այսպիսով անձնագրայինից դրական պատասխան չստանալով Միհրան Պողոսյանը մայիսի 24-ին Վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով իրեն տեղեկանք տրամադրել վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր դատավոր Գեւորգ Սոսյանի կողմից:

Որոշումից հետո Պողոսյանին տեղեկանք էր տրամադրվել, սակայն՝ անձնագրային վարչությունը այն անվավեր էր ճանաչել:

Մայիսի 29-ին ԴԱՀԿ նախկին պետը դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն տրամադրված տեղեկանքն անվավեր ճանաչելու որոշումը:

Վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը երեկ որոշել է հայցը կարճել, քանի որ հայցվորի ներկայացուցիչները դատարան ներկայացրած դիմումով եւ նիստի ժամանակ հրաժարվել են հայցից:

ոստիկանության պարզաբանումը

Ըստ ոստիկանության պարզաբանման՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը հարցում է կատարել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան պարզելու Միհրան Պողոսյանի նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին փաստաթղթի իսկությունը: Մինչ հարցման պատասխանը ստանալը Պողոսյանի լիազորված անձը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ տեղեկանքը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով։ 2021թ. մայիսի 25-ին դատարանն իր որոշման հիմքում դնելով նաև Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի՝ Միհրան Պողոսյանին նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին հրամանը բավարարել է հայցը, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը պարտավորեցրել է տրամադրելու տեղեկանքը: Վճիռը եղել է վերջնական, առանց բողոքարկման իրավունքի։ Ի կատարումն դատարանի վճռի՝ 25.05.2021թ. Միհրան Պողոսյանին տրվել է հայցվող տեղեկանքը:

«Այնուհետև 26.05.2021թ. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես եւ հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից 15.01.2020թ. թիվ 0089- ОД հրամանն արձակելու և 21.05.2021թ. թիվ 1427 տեղեկանքը տրամադրելու փաստը»,- նշված է անձնագրային վարչության պատասխանում:

Դրանից հետո անձնագրային վարչությունը նշված հանգամանքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ծանուցվել է նաեւ Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը:

Վերջինս նույն օրը անձնագրային վարչություն է մուտքագրել երրորդ դիմումը եւ ներկայացրել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից տրված տեղեկանք առ այն, որ Միհրան Պողոսյանը 15.01.2020-31-05.2020թթ. ընդգրկված է եղել նշված հաստատությունում կազմակերպված «Մարդկային կապիտալի կառավարում» ծրագրով նախապատրաստական դասընթացներին:

«Վերոնշյալ տեղեկանքի իսկությունը ստուգելու նպատակով հարցում է կատարվել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտ։ 2021թ. մայիսի 30-ի դրությամբ նշված հարցման պատասխանը դեռևս չի ստացվել, ուստի օրենքով սահմանված եռօրյա ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված՝ Միհրան Պողոսյանին տրվել է նոր տեղեկանք»,- հայտնեցին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7495 դիտում

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան