Երկկողմ համագործակցություն՝ ի նպաստ տարածաշրջանի բնապահպանական խնդիրների լուծման. հուշագիր է ստորագրվել

Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովի (Невский международный экологический конгресс) շրջանակում Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի ընթացքում շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը երկկողմ աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Ալեքսանդր Կոզլովի հետ։

Հանդիպմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի խորհրդական Վ․ Սարգսյանը, նախարարի պաշտոնակատարի օգնական Ա․ Պապյանը, Ռոսհիդրոմետի ղեկավար Ի․ Շումակովը, Ռոսլեսխոզի ղեկավար Ի․ Սովետնիկովը, ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարության Միջազգային համագործակցության և կլիմայի փոփոխության վարչության պետ Ի. Կուշչը և ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարի օգնական Նուրիդին Ինամովը։

Ողջունելով ռուս գործընկերներին՝ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության համար և կօգնի լուծել բնապահպանության ոլորտի կոնկրետ խնդիրներ՝ նպաստելով բնական պաշարների խնայողաբար օգտագործմանը և դրական անդրադառնալով ընդհանուր տարածաշրջանի բնապահպանական խնդիրների լուծման վրա։

Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտի կառավարման քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պաշտպանությանը, բարելավմանը, վերականգնմանը և դրանց ռացիոնալ օգտագործմանը՝ սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հավասարակշռման սկզբունքի պահպանությամբ։

Կողմերը բարձր են գնահատել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարության միջև համագործակցությունը և այդ համատեքստում քննարկել երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրի համար․ ռուսական կողմի աջակցությամբ արդիականացվել է եղանակային կայանների 40%-ը։ Հայաստանի կառավարությունը հույս ունի շարունակել արդյունավետ համագործակցությունը՝ աջակցություն ակնկալելով Ռուսաստանի Դաշնությունից ծրագրի երկրորդ փուլի իրականացման գործում:

Անդրադարձ է կատարվել նաև անտառկառավարման ոլորտին։ Նախարարի պաշտոնակատարն իր ռուս գործընկերներին է ներկայացրել «10 մլն ծառ» նախաձեռնությունը և դրա շրջանակում Հայաստանի անտառածածկ տարածքներն ընդլայնելու հավակնոտ ծրագրերը։ Նախաձեռնության շրջանակում համապատասխան գրություն է ուղարկվել նաև ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարություն՝ ակնկալելով աջակցություն տնկիների տրամադրման հարցում։

Շրջակա միջավայրի նախարարությունն աշխատում է ռուսական կողմի հետ կնքվելիք հուշագրի նախագծի վրա։ Օգտվելով հնարավորությունից՝ երկու կողմերի փոխգործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի աշխուժացման համատեքստում նախարարի պաշտոնակատարն իր ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, որի ժամանակ էլ կկնքվի փոխադարձ հուշագիրը։

Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ հուշագրով սահմանված համագործակցային կետերից մեկի՝ դժվար վերամշակվող թափոնների շրջանառությունից դուրսբերման ծրագրերի շրջանակում Հայաստանում մեկնարկել է միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների և տարաների օգտագործման փուլային արգելքի գործընթաց։

Ռոմանոս Պետրոսյանը և Ալեքսանդր Կոզլովը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ, և պետք է գործնական քայլեր ձեռնարկել այն իրացնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարին ի հիշատակ և որպես երախտիք նվիրել է «Կովկասյան ընձառյուծի» արծաթե հուշադրամ և Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի օրինակ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
796 դիտում

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ազատման դիմում է գրել

Կարճատև աշխատանքային այցով կլինեմ Վատիկանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մանկապարտեզներ. Ավինյան

Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին

Աշակերտները դպրոցն ավարտելիս պետք է բավարար չափով անգլերեն իմանան. Ավինյան

Լեպսը հայտնել է՝ ծրագրում է ամուսնանալ 18-ամյա սիրեցյալի հետ

Վերին Լարսում կուտակումներ են. հերթում սպասում է շուրջ 670 հայկական բեռնատար

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. վարչապետ

ՔԿ-ից մեկնաբանել են Քյարամյանի՝ պաշտոնից ազատման դիմում գրելու մասին տեղեկությունը

Աջափնյակի նախկին ղեկավարը նշանակվել է ՀՀ ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն

Սպերցյանը պատմական նվաճման է հասել Հայաստանի հավաքականի կազմում

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Խոշոր և ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կան տուժածներ և զոհ (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Վատիկան․ տեղի կունենա հանդիպում Հռոմի պապի հետ

«Գնում եմ առանց սկանդալի». Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել

Հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել

Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Սիսիանի վերանորոգված և վերականգնված պատկերասրահը արդեն ընդունում է այցելուներ. Դավիթ Դանիելյան

Ոստիկանության գվարդիան հակաահաբեկչական և պատերազմական դրություններում կկիրառի հատուկ տեխնիկա. Արփինե Սարգսյան

Խոշոր ավտովթար Երևանում. կան տուժածներ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում

Թուրքիան փակել է օդային տարածքն Իսրայելի նախագահական ինքնաթիռի համար. իրականում ինչու Բաքու չի մեկնել Հերցոգը

Աբխազիայում ցուցարարները համերգ են կազմակերպել նախագահի գրավված նստավայրում

Դուրս եկա սուր վիճակից, պետք է սովորեմ ապրել այլևս այսպես. Զառա Արամյանն անդրադարձել է իր առողջական վիճակին

Մրցույթներում ամեն բան կարող է պատահել. Հռիփսիմե Հակոբյանը՝ որդու եվրատեսիլյան ելույթի մասին

Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ կրկնել է ՀՀ-ին առնչվող վաղուց ծեծված պահանջը

ՀՀ-ն՝ պարտադիր այցելության երկիր. մեկ զբոսաշրջիկը ծախսում է շուրջ 2000 դոլար. ինչու է ՌԴ-ից հոսքը նվազել

Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում

Աղվանի-Տաթև ավտոճանապարհի խցանումից դուրս է բերվել 103 տրանսպորտային միջոց

Կառուցիր կամ ձեռք բեր քո նոր տունը Սյունիքի մարզում. պետությունը ներկայացրել է աջակցության առաջարկը

Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ

Սպասվում են տեղումներ ձյան ու անձրևի տեսքով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում

Յուրաքանչյուր օր թող նոր քայլ դառնա ձեր երազանքներին հասնելու ճանապարհին. ԵՊՀ ռեկտորի ուղերձը ուսանողներին

Շղթայական ավտովթար Արարատում. բախվել են 3 մարդատար մեքենա, «Սպրինտեր»-ն ու բեռնատարը. կան վիրավորներ

Մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը. նախարարի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Չինաստանը պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ չնայած նրա խոսքերի. Բայդենն ու Ծինփինը հանդիպել են վերջին անգամ

Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով ու պայթուցիկներով հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա