Չինաստանը պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ չնայած նրա խոսքերի. Բայդենն ու Ծինփինը հանդիպել են վերջին անգամ

17/11/2024 schedule14:10

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հանդիպել են Պերուում APEC-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ քննարկելու երկու երկրների հարաբերությունները Բայդենի նախագահության չորս տարիների ընթացքում։

Չինաստանի ղեկավարն ասել է, որ Պեկինը պատրաստ է աշխատել Դոնալդ Թրամփի ամերիկյան նոր վարչակազմի հետ, ով շուտով կփոխարինի Բայդենին, չնայած այն հանգամանքին, որ նորընտիր նախագահն արդեն հայտարարել է Չինաստանի հետ նոր առևտրային պատերազմի մասին:

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հույս ունի Վաշինգտոնի հետ շփումներում «սահուն տարանցում» ունենալ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը կրկին դառնա ԱՄՆ նախագահ: Այս մասին Չինաստանի ղեկավարը հայտարարել է ներկայիս նախագահ Բայդենի հետ հանդիպմանը, ում պաշտոնավարման ավարտին մնացել է երկու ամիս։

Ասպիսով, երկու երկրների ղեկավարները երրորդ անձնական հանդիպումն են ունեցել Բայդենի նախագահության ընթացքում,  սա վերջինն է ու տևել է բավական երկար (զրույցը տևել է մոտ երկու ժամ)։

Ղեկավարներն  այն օգտագործել են երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում գնահատելու համար՝ սկսած միջուկային ոլորտում արհեստական ինտելեկտի դերից մինչև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը և Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությանն օգնությունը:

«Չինաստանի նպատակը առաջիկա չորս տարիներին մնում է «կայուն և առողջ Չինաստան-ԱՄՆ հարաբերություններ» ունենալը, որոնք «վերելքներ ու վայրէջքներ են ապրել» Բայդենի օրոք», - ասել է Չինաստանի նախագահը, ինչին Բայդենը պատասխանել է, որ ինքը «հպարտ է այն առաջընթացով, որ  հասել են տարիների ընթացքում»։

«Եթե երկու երկրները միմյանց վերաբերվեն որպես գործընկերների և ընկերների և ընդհանուր լեզու փնտրեն, մեր հարաբերությունները զգալի առաջընթաց կունենան: Բայց եթե մենք միմյանց ընկալենք որպես մրցակիցներ կամ հակառակորդներ, դառնանք կատաղի մրցակցային և ձգտենք վնասել միմյանց, մենք կվնասենք հարաբերությունները կամ նույնիսկ հետ կկանգնենք առաջընթացից»,- - Reuters-ը մեջբերում է Սի Ծինպինի խոսքերը Բայդենի հետ հանդիպման ժամանակ:

Պերուում երկու առաջնորդների հանդիպման թեմաներից մեկը Ռուսաստանի պատերազմն է եղել Ուկրաինայի հտ։ Բայդենը, ըստ Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության, մտահոգություն է հայտնել, որ Չինաստանը շարունակում է աջակցել ռուսական պաշտպանական արդյունաբերությանը։ Ի պատասխան՝ Սի Ծինպինը հիշեցրել է, որ Պեկինը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է և հանդես է գալիս որպես «արմատական դիվանագիտության» վարող։

Sky News-ը նշել է, որ Բայդենն օգտագործում է Սի Ծինպինի հետ իր վերջին հանդիպումը՝ համոզելու նրան Հյուսիսային Կորեային հետ պահել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին հետագա աջակցությունից:

Հրապարակման անանուն աղբյուրները նշում են, որ վերջին հանդիպման ժամանակ Բայդենը փորձել է ավելի մեծ փոխգործակցության հասնել Չինաստանի հետ՝ կանխելու Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում առանց այն էլ վտանգավոր իրավիճակի հետագա սրումը։ 

Բայդենի նախագահության օրոք Չինաստանի հետ հարաբերություններում բռնկումներ են եղել, այդ թվում՝ լրտեսական օդապարիկ սագան, չինական ռազմական հզորության ցուցադրումը Թայվանի տարածքում, որը պայմանավորված էր ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցով և ամերիկան հեռահաղորդակցական ընկերությունների վրա չինացի հաքերների հետ կապված վերջին սկանդալով. դրանք հասանելի էին  դարձել պետական պաշտոնյաների հեռախոսային խոսակցություններից:

Այնուամենայնիվ, Բայդենի վարչակազմը ձգտել է «պատասխանատու կերպով կառավարել» Պեկինի հետ մրցակցությունը:

Այժմ՝ Թրամփի երկրորդ ժամկետի նախօրեին, վերլուծաբաններն ասում են, որ Պեկինի ամենամեծ մտահոգությունը նորընտիր նախագահի անկանխատեսելիությունն է:

Դոնալդ Թրամփը, որը հունվարին Սպիտակ տանը կփոխարինի Բայդենին, նախընտրական արշավի ժամանակ խոստացել է, մասնավորապես, ավելացնել չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 60%։ Նրա ապագա վարչակազմում կան բազմաթիվ «գիտակներ» Չինաստանի հետ հարաբերությունների հարցում, այդ թվում՝ ապագա պետքարտուղար Մարկո Ռուբիոն (Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել նրա դեմ) և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը։

Թրամփն իր առաջին պաշտոնավարման ժամանակ Չինաստանին անվանել էր «ռազմավարական մրցակից»։ Հարաբերությունները վատթարացան, երբ նախկին նախագահը համաճարակի ժամանակ Covid-ն անվանել էր «չինական վիրուս»:

Թրամփի երկրորդ պաշտոնավարման ընթացքում արտաքին քաղաքականությունը կլինի «ամերիկյան կարուսելով» անցում, նշում է Foreign Policy ամսագիրը։

Չինացիները բաց են բանակցությունների և գործարքների համար և, հավանաբար, ցանկանում են շուտով համագործակցել Թրամփի թիմի հետ՝ դրանք քննարկելու համար:

Միևնույն ժամանակ, սակայն, նրանք հստակորեն պատրաստ են հակահարված տալ, եթե Թրամփը պնդի չինական ապրանքների համար ավելի բարձր մաքսատուրքեր սահմանել, նշում է BBC-ն՝ հավելելով, որ  Չինաստանը «հավանաբար նաև մտահոգված է, որ չունի հուսալի ուղիներ Թրամփի քաղաքականության վրա ազդելու համար»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
898 դիտում

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել