Երևան
12 °C
ԿԸՀ-ն օրեր առաջ հրապարակեց հունիսի 20-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակները:
Ուսումնասիրելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը՝ նկատում ենք, որ այժմյան ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ ընդգրկված չեն այդ ցուցակում:
«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց ցուցակում չընդգրկված պատգամավորներից Վարդան Ղուկասյանի հետ՝ պարզելու, թե ինչն է եղել պատճառը արտահերթ ընտրություններին չմասնակցելու:
Պատգամավորի հետ զրույցը՝ ստորև.
- Պարոն Ղուկասյան, ինչո՞ւ ընդգրկված չեք ԲՀԿ նախընտրական ցուցակում:
- Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ այլևս չեմ ցանկանում լինել պատգամավոր:
- Քաղաքականությունի՞ց եք դուրս գալիս, թե՞ ուղղակի դադար եք վերցնում:
- Դուրս եմ գալիս քաղաքականությունից:
- Ինչո՞ւ:
- Հոգնել եմ ձեզանից (նկատի ունի լրագրողներին), սուտ լրատվությունից, այսօրվա քաղաքական դաշտից, այսպես է ճիշտը:
- ԲՀԿ-ից առաջարկ եղե՞լ է իրենց հետ մասնակցելու, դուք մերժե՞լ եք:
- Շատ տեղերից են եղել առաջարկներ, ուղղակի չեմ ուզում:
- Էլ ո՞ր ուժերի կողմից է եղել առաջարկ:
- Ի՞նչ կարիք կա ասելու:
- Կա՞ կուսակցություն կամ դաշինք, որին պատրաստվում եք սատարել այս ընտրություններին:
- Ես պաշտպանելու եմ Ռոբերտ Քոչարյանին ու պաշտպանում եմ իրեն որպես անհատ:
- 26 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին...
- Ամոթ է, ինչ 26 ուժ: Էս երկրում պետք է 2-3 կուսակցություն լիներ: Նորմալ իրենց գործերով զբաղվեին, նորմալ մարդիկ հավաքվեին ու աշխատեին ի շահ ժողովրդի, ոչ թե ի շահ իրենց գրպանի:
- Ինչի՞ հետ եք կապում ուժերի այսքան մեծ քանակը:
- Ես, ինձ հարգելով, հեռու եմ մնում էս ամեն ինչից: Խայտառակություն է այսօր: Մարդը մի բան ասում է, հարձակվում են վրան: Ֆեյքեր-մեյքեր կան, անբարո խոսքեր են ասում: Ես ինձ հարգող մարդ եմ, չեմ կարողանում էս ամեն ինչը հանգիստ տանել, զզվում եմ, որ կան ճշմարտության թշնամիներ: Այսօր կան լրատվություն ու ֆեյքեր: Չեն էլ թողնում, որ մարդիկ իրենց կարծիքը հայտնեն: Էս դաշտում աշխատել ու գնալ առաջ, ես հարմար չեմ գտնում:
- Այսինքն՝ տիրող մթնոլո՞րտն է պատճառը, որ չեք ցանկանում զբաղվել քաղաքականությամբ:
- Ինչքան հեռու, այդքան լավ, որովհետև այդքան բան արեցինք, բայց փոխանակ աշխատանքային հերոս տային, մինչև այսօր ասում են՝ Գյումրին քանդողն է, մեղա Աստծո: Վարդան Մամիկոնյանին համեմատում են Վասակ Սյունու հետ ու ասում են՝ Սյունին ավելի ճիշտ էր, քան Մամիկոնյանը: Անդրանիկ զորավարին վատաբանում են, ասում են՝ սխալ էր: Հիմա ի՞նչ անենք, ում խփե՞նք, ո՞ւմ բերանը ջարդենք: Դրա համար փախիր իմաստկանե մարդիանե:
- Պարոն Ղուկասյան, ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է մթնոլորտն այպիսին:
- Որովհետև դպրոցն իր տեղում չէ: Եկեղեցին իր տեղում չէ: Եկեղեցում պետք է բարեպաշտ մարդիկ հոգևորական լինեն: Հավատավոր մարդիկ պետք է լինեն հոգևորական, որպեսզի նրանց խոսքը բարձրանա առ Աստված, ու երբ իրենք քարոզ անեն, մարդիկ իրենց հավատան: Մենք գիտեինք, թե դպրոցում ուսուցիչները զուգարան չեն գնում: Հիմա նայում ես՝ ինչքան անբարոյական կա, մեծ մասը դարձել է ուսուցիչ՝ իրենց կեցվածքով ու տգիտությամբ:
- Վերադառնալով ընտրություններին, ո՞ր քաղաքական ուժերի շանսերն եք բարձ գնահատում:
- Ընդունում եմ Դաշնակցություն-Քոչարյան ուժին: Բոլորի համար չեմ կարող կարծիք հայտնել: Եթե թափանցիկ ընտրություններ լինեն, ժողովուրդն իր խոսքը կասի: Կապրենք, կտեսնենք: Չեմ ուզում մարգարե լինել ու գուշակությամբ զբաղվել:
- Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում է: Ինչպե՞ս եք վերաբերում:
- Ես խնդրում եմ այդպիսի հարցեր մի տվեք, մարդկանց մի կռվացրեք: Ամեն մարդ իր ճանապարհով է ապրում:
- Քաղաքականությունից դուրս գալուց հետո ինչո՞վ եք զբաղվելու:
- Բիզնեսով, աշխատանքով ինչքան լավություն կարողացել, արել եմ: Նույնն էլ հիմա եմ անելու: Ես պաշտոնով չեմ եղել Վարդան Ղուկասյան: Ես եմ զարդարել, սիրունացրել ու շենացրել այդ պաշտոնը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT