Երևան
12 °C
Վերջին օրերին նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների մոտ անհանգստության ալիք է բարձրացել, թե ինչու են Երևանի համայնքային մանկապարտեզներում ծնողներից անկողնային 3 հավաքածու պահանջում: «Մանկապարտեզը և երեխաները» ֆեյսբուքյան խմբում երեխաների ծնողներից ոմանք նշել են, որ մանկապարտեզի տնօրենն ուղղակի կատարող է, հրաման եղել է առողջապահության նախարարի կողմից:
Երևանյան մի շարք մանկապարտեզների տնօրեններից հետաքրքրվեցինք՝ ինչ նոր հրահանգ են ստացել առողջապահության նախարարությունից:
Թիվ 8 մանկապարտեզի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարությունից ոչ մի նոր հրահանգ չի եղել, անկողնու 3 հավաքածու ունենալու պահանջը նախարարի 2002 թվականի հրաման է, սակայն իրենց մանկապարտեզում ծնողներից ոչ մի անկողնային հավաքածու չեն պահանջում: Իրենք ունեն անկողնու լրացուցիչ հավաքածուներ, տեղում լվանում են և փոխում:
Նմանատիպ պատասխան ստացանք նաեւ մի քանի այլ մանկապարտեզներից:
Թիվ 39 մանկապարտեզի տնօրենի խոսքով էլ իրենց մանկապարտեզում լվացքատուն չկա, այդ պատճառով ծնողներից անկողնու երկու հավաքածու են ուզում.
«Մենք ծնողներից 2 հատ ենք ուզում, որպեսզի երբ մեկը տանեն լվանան, այդ ընթացքում մյուսը օգտագործենք: Ես չգիտեմ՝ ինչ հրահանգ է, բայց անկողնու 3 հավաքածու ունենալը նորմատիվով սահմանված է. մանկապարտեզը դրանք պետք է ունենա: Մենք նախկինից մնացած անկողնային պարագաներ էլ ունենք. եթե անհրաժեշտություն է առաջանում, տրամադրում ենք դրանց կարիքն ունեցող երեխաներին»,- ասաց նա:
Մեկ այլ մանկապարտեզի տնօրենն էլ նշեց, որ իրենք ծնողներից անկողնու երեք հավաքածու են ուզել, որովհետեւ 2002 թվականի հրամանով (առողջապահության նախարարի) հրահանգված է՝ մեկն ունենալ օգտագործման, երկուսը՝ փոխարինման համար, սակայն մանկապարտեզը չունի այդ հնարավորությունը:
Հարցին՝ իսկ 2002 թվականի հրամանի մասին նո՞ր են տեղեկացել, տնօրենը պատասխանեց, որ այդ նորմի վրա հիմա են սկսել շատ մեծ ուշադրություն դարձնել, նույնիսկ քաղաքապետարանից տեղեկացրել են մանկապարտեզներին, որ այդ կետը ևս պետք է պահպանվի: Նրա խոսքով՝ եթե տեսչական ստուգումների ժամանակ բացահայտեն, որ չկա համապատասխան թվով անկողին, մանկապարտեզը կտուգանվի:
Առողջապահության նախարարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, մեր հարցերին ի պատասխան, ասաց, որ անկողնու երեք հավաքածու ունենալու պահանջը 2002 թվականին ընդունված սանիտարական նորմ է, այն համավարակով ընդհանրապես պայմանավորված չէ, նոր հրահանգ առավել ևս չկա.
«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը ևս մանկապարտեզների երեխաների ծնողներից զանգեր է ստացել պարզաբանման համար, թե ինչու է նախարարությունը սպիտակ անկողնու 3 հավաքածուի պահանջ դրել: Չեմ կարող ասել՝ ինչից ելնելով են մանկապարտեզները նոր հիշել 2002 թվականին ընդունված սանիտարական նորմի մասին: Անկողնու երեք հավաքածու ունենալու պահանջը 2002 թվականին ընդունված նորմ է, որն ուղղված է ոչ թե սաներին, այլ մանկապարտեզներին: Մանկապարտեզներից է պահանջվում երեխաների համար ապահովել, օրինակ, անկողնու 3 հավաքածու, կլոր անկյուններով սեղան, սրբիչներ և այլն: Թե ինչ իրավունքով են ծնողից պահանջում մի բան, որը պետք է մանկաապրտեզներն իրենք ապահովեն, չեմ հասկանում: Եվ թող չփորձեն նախարարության անունից ինչ-որ հրամաններ կամ հրահանգներ ցիտելով ծնողներից անկողին ուզել»,- նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակը:
Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից փորձեցինք տեղեկանալ՝ հնարավոր տեսչական ստուգումների պատճառով մանկապարտեզներից պահանջվե՞լ է ապահովել նախարարի հրամանով հաստատված վերոնշյալ սանիտարական նորմը: Փորձեցինք ճշտել նաեւ օրենքի պահանջը. ի վերջո, այդ անկողնային հավաքածուները մանկապարտե՞զը պետք է ապահովի, թե՞ պետք է ուզի ծնողներից։ Քաղաքապետարանի լրատվության վարչությունից խնդրեցին դիմել գրավոր հարցումով: Պատասխանները կհրապարակենք դրանք ստանալուց հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT