Երևան
12 °C
Եթե Վիվա–ՄՏՍ–ի բաժանորդ եք և երաժշտությունը Ձեր առօրյայի անբաժանելի մասն է, ապա «IMUSIC» երաժշտական հավելվածը հենց զ համար է։ Իսկ եթե կանխավճարային «X», «Y», «Z» և հետվճարային «X», «Y» սակագնային պլաններից որևէ մեկի բաժանորդ եք, ապա առավելությունն ավելի քան ակնհայտ է:
Վիվա–ՄՏՍ–ի և «IMUSIC»–ի միջև բացառիկ համագործակցությանը նվիրված միջոցառումը հյուրընկալել էր հայկական շոու-բիզնեսի, գործարար աշխարհի ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Համագործակցության նպատակն է Վիվա–ՄՏՍ–ի բաժանորդներին ապահովել որակյալ երաժշտական բովանդակությամբ, ինչպես նաև հնարավորություն տալ բացահայտելու կամ արթնացնելու յուրաքանչյուրի ներսում թաքնված DJ-ին։

IMUSIC հավելվածի միջոցով երաժշտություն լսելիս՝ Վիվա–ՄՏՍ–ի սակագնային «X», «Y» ու «Z» պլանների շրջանակներում տրամադրվող ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ բաժանորդի կողմից IMUSIC-ի օգտահաշիվ հեռախոսահամարով մուտք գործելու և ակտիվացված փաթեթ ունենալու դեպքում: Վիվա-ՄՏՍ–ի մյուս սակագնային պլանների բաժանորդների՝ հավելվածից օգտվելու ընթացքում սպառված ինտերնետի արժեքը հաշվարկվում է ընթացիկ սակագնային պլանի հիման վրա։ IMUSIC երաժշտական հավելվածի մյուս առավելությունն էլ այն է, որ ի տարբերություն ուրիշ շատ երաժշտական հավելվածների՝ այս հավելվածի բաժանորդրության համար վճար նախատեսված չէ:

«IMUSIC» հավելվածի միջոցով հնարավոր է վայելել սիրելի կատարումները բարձր որակով՝ HQ սթրիմինգով, ստեղծել երաժշտական նախասիրությունների անհատական ցանկ և կիսել այն այլ օգտատերերի հետ, որոնել նախընտրելի կատարումները՝ արագ ու պարզ եղանակով, տեղեկանալ նորույթներին և երաժշտական աշխարհի նորություններին, հետևել մյուս օգտատերերի, ինչպես նաև կատարողների, բրենդերի և շոու-բիզնեսի ներկայացուցիչների անձնական էջերի թարմացումներին, լսել սիրելի ժանրի երաժշտություն՝ 24/7 հասանելի՝ 6 ռադիոներից մեկով։ Հնարավորությունների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։
Հավելվածից օգտվելը պարզ է և անչափ հարմարավետ: Ընդամենն անհրաժեշտ է ներբեռնել «IMUSIC» հավելվածը iOS կամ Android օպերացիոն համակարգերի համար, ակտիվացնել ծառայությունը՝ մուտքագրելով բջջային հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն: Այնուհետև պետք է մուտքագրել ստացված հաստատման կոդը՝ ծառայության ակտիվացումն ավարտելու համար:

«Վիվա-ՄՏՍ-ի թվային փոխակերպումը շարունակվում է, ինչը ենթադրում է ոչ միայն ձայնային ու ինտերնետ ծառայությունների, այլև բազմապիսի լուծումների ու հավելվածների տրամադրում: Մեր գործընկերների հետ միասին այսօր ներկայացնում ենք «IMUSIC» հավելվածը, որի հիմքում արհեստական բանականությունն է, ինչը հաշվի է առնում օգտատիրոջ նախասիրությունները: Ամբողջ աշխարհում հեռահաղորդակցության ոլորտն ընթանում է այս ուղղությամբ և Վիվա-ՄՏՍ-ը, որպես նորարարության առաջատար, անմասն չի մնում», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
.jpg)
««IMUSIC»–ը, կարելի է ասել, լավ պայմաններում է ծնվել: Նախ՝ հիմնադրվեց «Naghashyan Solutions» ՏՏ ընկերությունը, որի նախագծերից մեկը դարձավ հենց «IMUSIC»–ը։ Ուրախ ենք հետևել ու տեսնել, թե ինչպես է զարգանում «IMUSIC»–ը՝ ավելացնելով հարթակի հնարավորություններն ու մեծացնելով համագործակցությունների շրջանակները։ Շատ ուրախ ենք, որ այսուհետ համագործակցելու ենք նաև Վիվա-ՄՏՍ–ի հետ։ Վստահ ենք, որ մեր համատեղ աշխատանքն էլ ավելի մեծ առավելություններ կբացի մեր օգտատերերի ու բաժանորդների համար », - նշել է «IMUSIC»–ի հիմնադիր – տնօրեն Լևոն Նաղաշյանը։
Մանրամասն տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել www.mts.am, www.imusic.am, զանգահարել (60) 70-10-20 հեռախոսահամարին կամ՝ գրել [email protected]; [email protected] էլեկտրոնային հասցեին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT