Ես գնում եմ մենակ`իմ թիմի հետ, կոալիցիա չեմ կազմելու. ԲՀԿ-ն քարոզարշավը սկսեց Աբովյանից

«Քարոզարշավն Աբովյանից սկսելը շատ խորը իմաստ ունի»,-այսպես սկսեց իր ելույթը Գագիկ Ծառուկյանը, որն իր քարոզարշավն սկսեց իր հարազատ քաղաքից:

ԲՀԿ ղեկավարն իր ելույթում անդրադարձավ այն կարևոր կետերին, որոնք վերաբերում է իրենց ծրագրին:

 Ծառուկյանի խոսքով՝ ամենից կարևորն այս օրերին անվտանգության հարցի լուծումն է,

«Հայաստանում առաջին հերթին պետք է անվտանգության խնդիրը կարգավորվի, իսկ դրա համար միայն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ մեր բարեկամական կապն ավելի ամրապնդել ոչ միայն խոսքով, այլև գործով։ Պատերազմը ցույց տվեց, որ միակ գործընկերն աշխարհում Ռուսաստանն է։ Նա առաջին օրվանից մեր կողքին է եղել, մինչև այսօր մեր կողքին է։ »,–ասաց Ծառուկյանը։

Ծառուկյանի խոսքով`սա ամենակարևոր հարցն է, որին պետք է ուշադրություն դարձնել։

Խոսելով տնտեսության զարգացումից, Գագիկ Ծառուկյանը շեշտեց՝ իր խոսքը գործ է: Երկու տարիների ընթացքում, նրա խոսքով, ժողովրդի վիճակն ավելի է վատացել, չկա այդպիսի ընտանիք, որ երկու-երեք մարդու անունով վարկ չլինի և այդ ամենը պետք է շտկել։

«Եթե այդպես շարունակվի, դուք կարո՞ղ եք ձեր վարկերը, պարտքերը փակեք։ Դրա համար այս ժամանակահատվածում ցանկացած պետություն աջակցում է, ձեռք է մեկնում իր ժողովրդին։ Դրա համար առաջինը պետք է ժողովրդի հանդեպ քայլ կատարվի, որ մարդիկ կարողանան հետ բերել իրենց ունեցվածքը, պետությունը պետք է ներում շնորհի»:

Նա նշեց, որ մեծ ներդրումներ ու գումարներ են պետք ավելացնել բյուջեում, որպեսզի հնարավոր լինի ապահովել բոլոր ոլորտները։ 

Ծառուկյանը նշում է ՝ ուսանողների համար էլ քայլեր չեն արվում:

«Այսօր ուսանողը դուրս է մնում երեք տարի սովորելուց հետո, որովհետև չի կարողանում վարձը վճարել: Ամբողջ աշխարհում կան պետություններ, որ եթե ուսանողը ընդունվում է, գիտելիք ունի, պետությունը պայմանագիր է կապում նրա հետ, որ վճարելու է վճարը առանց տոկոսի։ Ուսանողը սովորում է, ավարտելուց հետո պետությունը պարտավորություն է վերցնում, որ պետք է տեղավորի աշխատանքի։ Ուսանողը աշխատում է ու փակում է պետության պարտքը»։

Խոսելով Աբովյան քաղաքում այն բնակելի թաղամասի մասին, որի կառուցումը քրեական գործի շրջանակներում դադարեցվել էր, ԲՀԿ ղեկավարն ասաց՝ դա իրեն չի կոտրում.

«Ես սկսելու եմ, վերջացնելու եմ այդ շենքերը, տրամադրելու եմ երիտասարդներին առանց կանխավճարի,առանց տոկոսի, այլ մայր գումարը տալով՝ 8-10 տոկոս: Դա դառնալու է երիտասարդ ընտանիքիների սեփականությունը: Երիտասարդների համար պետք է քայլ կատարվի»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նաև վստահեցնում է` իր խոսքի տերն է, և ընտրություններից հետո կոալիցիա չի կազմելու.

«Ես գնում եմ մենակ`իմ թիմի հետ, իմ ծրագրերն իրականացնելու համար։ Ես ոչ մեկի հետ չեմ գնալու։ Ես միակ մարդն եմ եղել, որ ասենք թե ձերբակալել են, ես պայքարել եմ, միակ մարդն եմ եղել, որ ասել եմ պետք է կառավարության անդամների 100 տոկոսը հրաժարական տա։ Հիմա, երբ կառավարությունը թուլացել է, բոլորը դարձել են ընդդիմադիր և ասող, թե Փաշինյանի հետ Ծառուկյանը կոալիցիա է կազմելու»,–ասաց Ծառուկյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2451 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով