Երևան
12 °C
Ադրբեջանական հետապնդումներից, հալածանքներից ու շարունակական հարձակումներից ազատվելու հույսով երկրից փախած ու Ֆրանսիայի Նանտ քաղաքում ապաստանած ադրբեջանցի վիդեոբլոգեր Մուհամադ Միրզալին կրկին հայտնվել է հարձակումների թիրախում: Պատճառն այս անգամ հայկական մամուլին տված հարցազրույցն է՝ երկու ազգերի միջև խաղաղության անհրաժեշտության ու Ադրբեջանի իշխանությունների քայլերի մասին:
Հարցազրույցը եղել է մայիսի 31-ին, CivilNet գործակալությանը. «Դուք հայ եք, ես` ադրբեջանցի, միգուցե ոմանք մեր երկրներում մեզ դավաճան կոչեն, բայց դա չէ կարևորը, այլ այն, որ մեր այս զրույցը արմատներ է գցում խաղաղության համար...ի վերջո, դեռ որքան ենք շարունակելու իրար սպանել, այս ամենին պետք է վերջ տրվի: Ի վերջո, դեռ ինչք՞ն մենք պետք է սպանենք իրար»,-ասել էր հայտնի ակտիվիստն ու քաղգաղթականը:
Հարցազրույցի մեկ այլ հատվածում, համեմատելով Ադրբեջանի ներկայիս իշխանություններին Հայաստանի հետ, Միրզալին ասել էր, որ հայերը երջանիկ ազգ են, որովհետև ազատ են: Ըստ բլոգերի, Ադրբեջանը խաբում է ինքն իրեն՝ կածելով, թե հաղթել է պատերազմում:
Հարցազրույցը, ըստ էության, հիմնականում դրական արձագանքներ է ստացել ադրբեջանցիների շրջանում, սակայն այն, ըստ Միրզալիի, հունից հանել է բռնապետ Ալիևին:
2016-ին Միրզալին Ադրբեջանից մեկնել է Ֆրանսիա՝ փախչելով Ադրբեջանի իշխանությունների աճող ճնշումներից:
Նանտում արդեն, CivilNet- ի հարցազրույցից հետո մի շարք չարագուշակ սպառնալիքների պատճառով Միրզալին այժմ վախենում է սպանվելուց:
Հարցազրույցի հրապարակման հենց հաջորդ օրը Միրզալիի մեքենայի հետևի ապակին կոտրել են, հետևի նստատեղին թղթի կտոր է եղել՝ վրան թուրքերենով գրված «սա քեզ՝ որպես նախազգուշացում» հաղորդագրությամբ:
Թուրքիան և Ադրբեջանը սերտ մշակութային և քաղաքական կապեր ունեն, և Անկարան Բաքվի հիմնական ռազմական աջակիցն էր անցյալ տարվա պատերազմի ընթացքում, որի արդյունքում զոհվեց ավելի քան 8000 մարդ երկու կողմերից :
Հաջորդ առավոտյան ՝ հունիսի 2-ին, Միրզալին հայտնել է, որ ինքը նկատել է «մի ադրբեջանցու, որը հեռախոսով խոսել է անմիջապես իր բնակարանի մոտ»՝ անմիջապես այն բանից հետո, երբ բլոգերի ծնողները դուրս են եկել տնից գնումների համար և ինքը մնացել է մենակ: Նա ասում է, որ տղամարդը լուսանկարել է իրեն, ապա «մոտեցել բնակարանի դռանը և փորձել ներս մտնել»:
Անծանոթը փախուստի է դիմել՝ մինչ ֆրանսիական ոստիկանության ժամանումը:
Միրզալին 2 թվիթ է տեղադրել դեպքերի վերաբերյալ ՝ գրելով. «Ես զգում եմ դա: Շուտով Ալիեւի ռեժիմը կսպանի ինձ: Եթե ես սպանվեմ, երկու կողմերն են մեղավոր: Ալիևը, իհարկե, առաջին մեղավորն է, իսկ երկրորդ մեղավորը Ֆրանսիայի կառավարության անտարբերությունն է»:
Հունիսի 3-ին ակտիվիստը նոր տեքստային հաղորդագրություն է ստացել: Դա ադրբեջաներեն է եղել և անհայտ համարից, գրված է եղել. «Դու պետք է քեզ նորմալ պահես, քանի դեռ ես այստեղ եմ»:
Վերջին սպառնալիքներից առաջ բլոգերն արդեն մի քանի անգամ հասցրել է իր մարմնի վրա զգալ ալիևյան կլանի բարկությունը: Երկու դաժան հարձակումներից հետո Միրզալին հրաշքով է փրկվել:
Նախորդ տարվա հոկտեմբերի վաղ առավոտյան Միրզալին առավոտյան նստել է իր մեքենան՝ առաքիչի իր աշխատանքը սկսելու համար: Հանկարծ մի մարդ է հայտնվել մթության մեջ ու փորձել բացել մեքենայի կողպված դուռը: Դրանից հետո անծանոթը ատրճանակ է հանել և կրակել պատուհանից: Միրզալին վիրավորվել է ուսից:
Այս դեպքից ամիսներ անց ու բոլորովին վերջերս՝ այս տարվա մարտին, Միրզալին երկրորդ անգամ է փրկվել՝ Նանտի կենտրոնում ցերեկային ժամի հարձակումից: Ադրբեջանցի ակտիվիստը դանակահարվել է 16 տեղից ու այնքան ծանր վնասվածքներ է ստացել, որ կորցրել է մոտ 3 լիտր արյուն և 6 ժամ վիրահատվել: Հարձակում գործածաները փորձել են կտրել երիտասարդի լեզուն, ականջները, վերջինս պաշտպանվել է, ինչի հետևանքով կտրած վերքեր են եղել դեմքի ու ձեռքերի շրջանում էլ:
Լրագրողների պաշտպանության միջազհային կոմիտեն կոչ է արել մանրակրկիտ հետաքննել Ֆրանսիայի արեւմտյան Նանտ քաղաքում ադրբեջանական ընդդիմադիր բլոգեր Միրզալիի վրա հարձակումը: Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի իշխանությունները ոչ միայն պետք է մեծ ուշադրություն դարձնեն հարձակման հետ կապված իրավիճակին, այլև ապահովեն, որ երկրում ապաստան գտած մյուս բլոգերներն ու լրագրողները խոսքի ազատության իրավունք ունենան:
Վիդեոբլոգերն ունի 268,000 բաժանորդ իր «Պատրաստված է Ադրբեջանում» YouTube-ի ալիքում, և նրա որոշ տեսանյութեր միլիոնավոր դիտումներ են հավաքել: Տեսանյութերը հաճախ սուր քննադատության են ենթարկում Ադրբեջանում իշխող Ալիևների ընտանիքը, հատկապես նախագահին և նրա կնոջը ՝ երկրի փոխնախագահին, և ընդգծում մեծ չափերի հասնող ենթադրյալ կոռուպցիան Կովկասի նավթով հարուստ երկրում:
2018-ին նա վարել է սոցիալական լրատվամիջոցների բողոքի արշավ «Խոսենք բռնապետի մասին» վերնագրով, որը ժամանակին համընկնում էր երկրի արտահերթ նախագահական ընտրությունների հետ: 2020 թվականի հոկտեմբերին բլոգերը հայտնեց մահափորձի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից սպառնալիքների մասին: Ավելի վաղ հաղորդվում էր Բաքվի կողմից նրա ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդումների մասին:
Մամուլի ազատության տարեկան վարկանիշում Ադրբեջանը աշխարհի 180 երկրների թվում 168-րդն է: Նախագահ Իլհամ Ալիևը երկիրը ղեկավարում է 2003 թվականից, մինչ այդ նախագահը նրա հայրն էր, որը ղեկավարում էր հանրապետությունը անկախանալուց հետո 20 տարի շարունակ:
Ադրբեջանում վաղուց ի վեր բռնաճնշվում է ազատ խոսքը, տարատեսակ հաշվեհարդարների զոհ են դառնում բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ բարձրաձայնում են Ալիևների ընտանիքի չարագործությունների մասին: Ընդամենը ամիսներ առաջ, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հայտնաբերվել էր ադրբեջանցի ակտիվիստ Բայրամ Մամադովի դին: Թե ինչ հանգամանքներում էր 25-ամյա երիտասարդը մահացել` մինչ օրս հստակ չէ, թուրքական դատախազությունում հարուցված քննությունը չի ավարտվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT