Ծառուկյանը կայացած մարդ է, ունեւոր մարդ է, տեսած մարդ է, ճանաչված մարդ է. Ծառուկյան

08/06/2021 schedule18:21

Ծառուկյանը կայացած մարդ է, ունեւոր մարդ է, տեսած մարդ է, ճանաչված մարդ է: Ծառուկյանի հիմնական ծրագիրը, որ կարողանա՝ ամեն մարդ իր հնարավորությունն օգտագործի՝ հօգուտ իր ժողովրդի, իր երկրի: Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը:

«Այսօր 650 հազար ընտանիք 2 մլն 200 հազար վարկի տակ են, ճար չունեն, չէր կարող վարկ չվերցնել, վերցրել են՝ ապրելու համար, ուսման վճարի վճարելու, առողջապահության համար: Ճարահատված վերցրել են, բայց այսօր ճար չկա դա փակելու: Եթե պետությունը դա ժողովուրդն է, պետք է ժողովրդի մասին մտածվի, քայլ կատարվի: Դուք պատկերացրեք՝ Ամերիկայի պես պետությունը 22 տրլն փող է վերցրել պարտք, որ կարողանա իր ժողովրդի խնդիրը հոգա: Ամեն ընտանիքից 3 հոգի վարկի տակ են, եթե այսօր պետությունը ժողովուրդն է, քայլ պետք է կատարվի: Չկատարելու դեպքում ժողովուրդը փողոց են դուրս գալու, ունեցվածքը կորցնելու են, բնակարանը կորցնելու են, փող չեն ունենալու:

Եթե որեւիցե մեկը ուզում է երկրի վիճակը փոխել, մարդկանց տրամադրությունը փոխել, քայլ պետք է կատարի. 2 մլն մարդ, որն ունի 3 մլն դրամ վարկ, դա պետք է ներում շնորհվի, մարդկանց սեփականությունը հետ վերադարձնեն, որ մարդիկ կարողանան նորից սկսել: Համաճարակը, արտակարգ իրավիճակը, պատերազմը, ճգնաժամը, դրամի արժեզրկումը, թանկացումը, մարդիկ էլ ի վիճակի չեն դիմանալու»,- ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ ժողովրդի անվտանգությունը պետք է ապահովել, եւ դրա համար միայն մի ճանապարհ կա. դա Ռուսաստանն է. «Դա մեր գործընկերն է, բարեկամը, հարազատը, որ միշտ ինքը ցույց է տվել, որ մեզ հետ է ցանկացած հարցով, որ մեր կողքին է եղել: Այսօր պետք է այդ բարեկամական հարաբերությունը ոչ թե միայն խոսքով, այլ պետք է իրոք մարդկային բարեկամական ամրապնդենք: Այսօր մեր սահմանի վրա պետք է կանգնած լինի հայ եւ ռուս զինվորը՝ իրար ուս ուսի տված, որ մարդիկ ապահով լինեն, զինվորն էլ ապահով լինի, եւ մենք էլ ապահով լինենք»:

Ծառուկյանը նշեց, որ պետք է գյուղնախարարությունը բացվի. «Չի կարա 5 հատ նախարարություն, 5 միասնական, 1 հատ ղեկավար: Ամեն մի նախարար մի ոլորտի համար պիտի պատասխան տա, այսօր ամբողջ գյուղատնտեսությունը մեռած ա: Գյուղացու մշակածը պետք է գետնին չմնա, ժողովրդին կերակրողը գյուղացինա»:

Նա ընդգծեց՝ իր խոսքը երբեք գետնին չի եղել, եւ առաջին խնդիրը վարկերի հարցն է: Ըստ նրա՝ պետք է նաեւ ներդրումներ լինեն, մարդկանց հնարավորություններ տրվի՝ արտադրելու, զարգացնելու:

Ծառուկյանն ասաց, որ իրենց ծրագրում 30 կետ է շեշտված, որն այսօր անհրաժեշտ է. «Ամեն տարի ուսման վճարները 20-ից 30 տոկոս բարձրանում է, եթե աշխատավարձ չի բարձրանում, թոշակ չի բարձրանում, ո՞նց կարա դա բարձրանա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1896 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով