Երևանը և Դոնի Ռոստովը համագործակցության հնգամյա ծրագիր են ստորագրել. Մարությանը Ռոսովում է

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաք՝ Դոնի Ռոստով է այցելել Երևանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ պաշտոնական այցի առաջին օրը ռոստովյան գործընկերների ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի մոտ: Այնուհետև Երևանի քաղաքապետն ու պատվիրակության անդամները, Նոր Նախիջևանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք են մատուցել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՌԴ հարավային մայրաքաղաքի վարչակազմի նստավայրում՝ քաղաքապետարանում կայացավ Երևանի և Դոնի Ռոստովի ղեկավարների պաշտոնական ձևաչափով հանդիպումը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության հնգամյա ծրագիրը: Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվեցին 2021-2025թթ. ընթացքում զարգացնել փոխգործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: 

Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն նկատել է, որ ստորագրված փաստաթուղթը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը:

«Արդեն 15 տարի է, ինչ Երևանն ու Դոնի Ռոստովը եղբայր քաղաքներ են: Վստահ եմ, որ ստորագրված ծրագիրը նոր աշխուժություն կհաղորդի երկու քաղաքների փոխգործակցությանը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հնարավորություն ունի: Փորձի փոխանակման տեսանկյունից՝ շատ կարևոր են նաև փոխայցելությունները»,-նշել է Ալեքսեյ Լոգվինենկոն: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների եղբայրական հարաբերությունները լրացուցիչ կխթանեն բազմակողմ կապերի ընդլայնումը:

«Վստահաբար կարող եմ նշել, որ Ռոստովը և Ռոստովի երկրամասը երկու քաղաքների համագործակցության առումով կարող են օրինակ ծառայել: Այն ուղղությունները, որոնք տեղ են գտել ծրագրում, երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում, և ես իմ հերթին կներդնեմ իմ բոլոր ջանքերը դրանք կյանքի կոչելու համար: Իսկապես կա լայն դաշտ գործակցություն ծավալելու կրթության, առողջապահության, քաղաքաշինական, սոցիալական ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում»,- նշել է Հայկ Մարությանը:

Երևանի պատվիրակության անդամները եղել են նաև Հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցում: Վարդագույն տուֆով կառուցված տաճարը Դոնի Ռոստովի (Նոր Նախիջևանի) հայերի հոգևոր կենտրոնն է և կարևոր նշանակություն ունի հայապահպանության գործում:

1970-ական թվականներից Դոնի Ռոստովում գործում է նաև հայ-ռուսական բարեկամության թանգարանը: Մշակութային կենտրոն այցելած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու պատվիրակության անդամները շրջել են ցուցասրահներում, ծանոթացել արժեքավոր հավաքածուին: Թանգարանը մինչև 2011 թվականը գտնվել է Սուրբ Խաչ եկեղեցու շենքում, հետագայում՝ Հայրապետովների տանը։ Ցուցանմուշների մեջ կան հայերեն գրքեր, 18-րդ դարի կենցաղային իրեր, որոնցից առավել արժեքավորը պղնձե 47 առարկաների հավաքածուն է, որը Ղրիմից վերաբնակեցվելու ժամանակ իրենց հետ Դոնի Ռոստով են բերել թերակղզու բնակիչները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
969 դիտում

Վարչապետը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

Ավտովթար Խարբերդի ամառանոցների մոտ. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Ջոնաթան Վան Նեսը «Ոսկե գլոբուս»-ում ներկայացել է զգեստով, որն իրարանցում է ստեղծել համացանցում. լուսանկարներ

Վրաստանում ռուս զբոսաշրջիկ է սպանվել, կան ձերբակալվածներ

Լոռու մարզում կոշկեղենով բարձված վրացական բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշն ու ընկել Դեբեդ գետը

ՆԳՆ ՓԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Երևան-Ապարան երթուղայինի վթարից

Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Օպելը» 30 մետրից գլորվել է ձորը. կան տուժածներ

Պետք է փոխել հյուրասիրելու ֆորմատը, սա անում ենք, որ եկամուտ ստանաք. վարչապետն Արուճում փառատոնի է մասնակցում

Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել՝ նշելով՝ երբ կլքի պաշտոնը

Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 100 հազար դոլարը

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Հոբարթի մրցաշարում

«Ֆլորիան» փոթորկի պատճառով Ֆրանսիայում կլիմայական վտանգի «նարնջագույն» աստիճան է սահմանվել

«Շնորհակալ եմ, 45». Ալեն Սիմոնյանը ծննդյան խնջույքից լուսանկարներ է հրապարակել

Բելառուսի նախագահը ներողություն չի խնդրել Զելենսկիից․ Լուկաշենկոյի մամուլի քարտուղար

Ռուսաստանն աջակցել է ԼՂ-ում Ադրբեջանի գործողություններին. Մակրոն

Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին, ամրապնդի մեր հավատը. ՀՀ նախագահի ուղերձը

Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել․ ՊՆ

Տեխնիկան և աշխատուժը բավարար չեն ձնամաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար. Մինասյան

Երկրաշարժ ՀՀ տարածքում. ցնցումները զգացվել են մի շարք բնակավայրերում

Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

Երևան-Ապարան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ի վթարից տուժած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական կներկայացնի. ինչպես նրա կառավարությունը հասավ այդ կետին

Հրդեհ՝ Երևանի բազմահարկերից մեկում

Կրակոցներ Վանաձորի կենտրոնում. հայտնաբերվել են արյան հետքերով մեքենաներ, կա տուժած

Թեհրանի դիրքորոշումը հստակ է. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

ՆԳՆ փրկարար ծառայությունը լուսանկարներ է հրապարակել Ապարան-Երևան երթուղայինի վթարի վայրից

Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ հաշվառում չունեցող ծառայnղներին․ նախագիծ

Լարսի անցակետը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար

Հայտնի է Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի գործով դատավարության օրը

«Օպել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. տուժածները հոսպիտալացվել են

Մետապնևմովիրուսով վարակման դեպքեր են հաստատվել Ղազախստանում, Ղրղզստանում, Հնդկաստանում. ինչպես է այն տարածվում

Ապարան-Երևան երթուղու մարդատար «Գազել»-ը ձորն է ընկել. կա 13 վիրավոր

Տեխնիկան և աշխատուժը բավարար չեն Գյումրիում ձնամաքրման աշխատանքն ամբողջ ծավալով իրականացնելու համար. Մինասյան

Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում հունվարի 5-ին բռնկված հրդեհը մարվել է. տեսանյութ

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Հորդանանի արտգործնախարարները

Ինքնաթիռի կործանման մեղավորները ՌԴ ներկայացուցիչներն են, պահանջում ենք պատիժ և մարդկային վարքագիծ. Ալիև

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. ճանապարհներին սպասվում է մերկասառույց

Կան դժվարանցանելի ճանապարհներ. Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայությունը

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Շնորհավոր Սուրբ Ծնունդ. մտքերս հատկապես Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ են. Օլիվիե Դըկոտինյի