Բելառուսի նախագահը ներողություն չի խնդրել Զելենսկիից․ Լուկաշենկոյի մամուլի քարտուղար

06/01/2025 schedule19:10

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պոդքասթեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցի ժամանակ ասել է, թե Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ներողություն է խնդրել իրենից «հատուկ գործողության առաջին կամ երկրորդ օրը»։

Նրա խոսքով՝ Բելառուսի ղեկավարը հայտարարել է, որ ինքը չի տվել Ուկրաինային հարվածելու հրաման, ինչպես նաև ասել է. «Ես ներողություն եմ խնդրում։ Հավատացեք ինձ, Վոլոդյա, ես չեմ վերահսկում իրավիճակը, դա պարզապես հրթիռներ են, դա Պուտինն է»:

«Բելառուսի նախագահը ոչ մի ներողություն չի խնդրել Զելենսկիից այն պարզ պատճառով, որ մենք ներողություն խնդրելու ոչինչ չունենք»,- РБК-ին տված մեկնաբանությունում ընդգծել է Նատալյա Էյսմոնտը։

Վերջինս նշել է, որ հակամարտության սկզբում պետությունների ղեկավարների երկխոսությունը տեղի է ունեցել նախագահի որդու՝ Նիկոլայ Լուկաշենկոյի հուզական արձագանքի շնորհիվ։

Հեռախոսազրույցի ընթացքում Բելառուսի նախագահը Զելենսկիին կոչ է արել դադարեցնել առճակատումը, քանի որ նա «մարդկանց մահվան համար պետք է պատասխան տա բոլորից շատ»։

«Այդ իսկ պատճառով մեր նախագահը կոչ արեց նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչն էլ արվեց. բանակցությունների երեք փուլ Բելառուսում, այնուհետև՝ Ստամբուլում»,- հավելել է մամուլի քարտուղարը։

Ըստ նրա՝ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նրա կարծիքով՝ բանակցությունների հիմքում պետք է դրվեն 2022 թվականին ձեռք բերված Ստամբուլի պայմանավորվածությունները։ 2024 թվականի հոկտեմբերի վերջին Լուկաշենկոն ասել էր, որ երկրները պետք է բանակցություններ սկսեն առանց նախապայմանների։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
864 դիտում

Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 100-ից. տեսանյութ

Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներից 3-ը երեխաներ են

Ժամանցի վայրի վերածված Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի. տեսանյութ

Մազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին

Բախվել են «Օպել»-ն ու մարդատար «Գազել»-ը, կարճ ժամանակ անց վերջինին հարվածել է «BMW»-ն. կան վիրավորներ

Հայաստան-Ադրբեջան պատերազմի վտանգ չկա, Եվրամիության դիտորդները պաշտպանում են. Սուքիասյան. տեսանյութ

Ալիևն ասել է՝ երբ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների նոր հանդիպումը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2025-ի երկրորդ նիստը. տեսանյութ

Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ

Էջմիածնում ավտոմեքենաներ են բախվել. կա 5 վիրավոր

360 ալիքի հաղորդավարուհին եթերում հայտնվել է անհարմար իրավիճակում. տեսանյութ

Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»

Մարդը կարող է չիմանալ, որ վարակված է. ինչ վտանգներ ունի մետապնևմովիրուսը, և ինչպես պայքարել դրա դեմ

Շիրակի մարզպետը հանդիպել է տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ. ինչ է քննարկվել

Թուրքիան ռազմածովային զորավարժություն է անցկացնում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

ՌՈ-ն զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինություններից, չփոխանցել սմարթֆոն և այլ իրեր

Դեսպան Սողոյանը հավատարմագրեր է հանձնել Իրաքի նախագահին, վերահաստատել համագործակցության ՀՀ պատրաստակամությունը

Մահացու ձնաբուք ԱՄՆ-ում. կան զոհեր, չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ

Վիճաբանություն-ծեծկռտուք հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ

Նարեկ Մկրտչյանը կմեկնի արձակուրդ. ով կփոխարինի նախարարին

Միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են. ինչ տրամադրությամբ բանակ մեկնեցին գյումրեցի նորակոչիկները. տեսանյութ

Արարատ Միրզոյանը կամփոփի 2024-ին իրականացված աշխատանքները. հայտնի է ասուլիսի օրը

Սանկտ Պետերբուրգ-Սամարղանդ չվերթն իրականացնող Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել

Արարատի մարզում կատվի նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Աշխատանքային հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն կա. արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք

Պարզվել են մասնակիցների, վիրավորի և կրակողի ինքնությունները. մանրամասներ Վանաձորի կրակոցների դեպքից

Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը, Ցուկերբերգն ասել է՝ ինչով դրանք կփոխարինվեն. տեսանյութ

Ծեծել են իրենց 27-ամյա համերկրացուն, հափշտակել 200 հազար դրամ և փախել. ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի

Վարչապետը հանձնարարականներ է տվել. քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Մահացել է Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Ժան Մարի Լը Պենը

Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին

Մարգարիտայի ուղին. կրկեսից՝ գերություն, այնուհետ՝ փրկություն. ինչպես է ազատվել հանգստյան գոտում պահված արջը

Հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետում. կայանված մեքենան դարձել է ոչ շահագործելի

Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է. տեսանյութ

Հեղեղվել են Սաուդյան Արաբիայի սուրբ քաղաքներ համարվող Մեքքան և Մեդինան. վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 7-ին

3450 խախտում Երևանում, ևս 11 հազար 955-ը՝ մարզերում. տոնական օրերին պարեկների ծառայության արդյունքները

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել