Միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են. ինչ տրամադրությամբ բանակ մեկնեցին գյումրեցի նորակոչիկները. տեսանյութ

07/01/2025 schedule19:02

Անսովոր աշխուժություն, անհանգիստ, անորոշ հայացքներ, նաև բարձր տրամադրություն: Ատծո օրհնությամբ և տերունական աղոթքով Գյումրիում տրվեց ձմեռային զորակոչի մեկնարկը:

472449375_1754505602036489_3544184902405222021_n.jpg (208 KB)472531158_907850018204521_6131219727434369224_n.jpg (392 KB)472845063_122116242344677452_1223027508361751874_n.jpg (169 KB)

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում հավաքված նորակոչիկների ծնողները, հարազատ-բարեկամները, ընկեր-ընկերուհիներն ու շատ անծանոթներ նաև ծառայության մեկնող տղաներին խաղաղ երկինք ու անփորձանք ծառայություն մաղթեցին:

Դիմելով ապագա զինվորներին՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ասաց՝ միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են:

«Դուք գնում եք փոխարինելու ձեր ավագ ընկերներին, որոնք երկու տարի ծառայել են մեր պետությանը, մեր հայրենիքին։ Ուզում եմ, որ հպարտորեն գնաք, որովհետև դուք եք պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը, դուք եք պաշտպանելու խաղաղությունը, մեր երկիրն ու ձեր ծնողներին։ Դժվար փուլ է ձեր կյանքում լինելու, որովհետև կյանքը փոխվում է, բայց վստահ եմ, որ պատվով եք ծառայելու։

472718900_907849444871245_5415919602818123783_n.jpg (295 KB)

Մաղթում եմ ձեզ տոկունություն և մեր երկրին՝ խաղաղություն։ Միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են, ձեր կարիքն ունի Հայաստանի Հանրապետությունը, ձեր կարիքն ունեն համաքաղաքացիներն ու բարեկամները։ Խնդրելու եմ ձեզ հոգ տանել ծառայակից ընկերների մասին, թև ու թիկունք լինել, որովհետև մեր ուժը միասնության մեջ է։ Ծնողներին համբերություն եմ մաղթում՝ անհոգ եղեք, ձեր զավակները պատվով կկատարեն իրենց պարտքը։ Անփորձանք եղեք, տղաներ»,- ասաց Առուշանյանը։

471415836_907849534871236_2430334714123105523_n.jpg (433 KB)

Լևոնը մեկն է Հայոց բանակի շարքերը համալրող երիտասարդներից: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց՝ մեկնում է բարձր տրամադրությամբ:

«Եթե ամեն մարդ պատկերացնի՝ ուր է գնում, ինձ նման բարձր տրամադրություն կունենա: Հայրենիքն ամենն է, մարդու էությունն է: Ծնվածդ օրվանից մինչ մահ դու հայրենիքի մի մասնիկն ես՝ անկախ հանգամանքից՝ որտեղ ես ապրում՝ հայրենիքո՞ւմ, թե՞ սփյուռքում: Հայրենիքը կա քո սրտում: Մասնագիտության ընտրությունից հետո ավելի խորը ընկալեցի այս գաղափարը»,- ասաց ապագա զինվորը:

2.jpg (155 KB)

Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ևս տղաներին խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթեց:

աա.jpg (168 KB)

«Այսօրվանից ստանձնում եք մեր երկրի պաշտպանության գործը: Գյումրեցի տղամարդը արժանապատիվ է, բարձր ինքնասիրության տեր: Ես վստահ եմ, որ դուք պատվով  կատարելու եք ձեր առաջ դրված խնդիրները: Ամենակարևորը՝ եղեք պատասխանատու կարգապահական առումով: Եթե հետևեք զինվորական կարգադրություններին, կլինեք անվտանգ: Զիջող, միմյանց հանդեպ հոգատար եղեք, և ամեն ինչ լավ է լինելու: Ապահով գնացեք, տղաներ, դուք մեր թիկունքը պահեք, մենք էլ ձեր ծնողների կողքին կլինեք ցանկացած հարցում: Մաղթում եմ ձեզ բարի ու անփորձանք ծառայություն, ծնողներին համբերություն ու բոլորիդ բարի վերադարձ»,- ասաց Սարիկ Մինասյանը:

ա.jpg (151 KB)472561179_907850068204516_5664951097007192050_n.jpg (428 KB)

Հոգևոր հոր օրհնությունը ստանալուց հետո նորակոչիկները շարժվեցին դեպի կենտրոնական հավաքակայան:

472616503_907850418204481_889300674431925859_n.jpg (483 KB)470223128_907850591537797_1070594845505556759_n.jpg (465 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1182 դիտում

Ձերբակալություն Գյումրիում. ինչի համար է մեղադրվում Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը

Պապիկյանը բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել. լուսանկարներ

Սպորտը դառնում է մեր ընդհանրություններն ընդգծելու, մեզ միավորելու կարևոր հանրային հարթակ. ԿԳՄՍ նախարար

Շքերթից առաջ Վլադիմիր Պուտինը դիմավորել է Նիկոլ Փաշինյանին և մյուս առաջնորդներին. տեսանյութ

Խոնարհվում ենք հերոսների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ կերտելու խաղաղ ապագա. Ավինյան

Պաշտոնյաները ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ. լուսանկարներ

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի շքերթի հյուրերը հավաքվում են Կարմիր հրապարակի տրիբունաներում

Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն

Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է շինաշխատանքներին

Ադրբեջանի հետ վերջին շրջանում բանակցությունները երկկողմ են ընթանում, աշխատանքները շարունակվում են. Գրիգորյան

Խաղաղությունն արժեք է, որը պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել․ ՀՀ նախագահի ուղերձը

Սիմոնյանն ու Խաչատուրյանը այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարգանքի տուրք են մատուցել Հաղթանակի այգում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր, նկարահանվում է աշխատանքի ողջ ընթացքը

Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Մոսկվայում վարչապետ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ. լուսանկարներ

ՏԿԵ նախարարը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում Էմանուել Մակրոնը հանդես է եկել ուղերձով

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, ուրեմն եկեք լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացմանը

Քննարկվել են հայ-իրանական սահմանային անցակետերում մաքսային ստորաբաժանումների փոխգործակցության հարցերը

Դեմ առ դեմ թող խոսի վարչապետի հետ, հակառակ դեպքում՝ համակերպվի շպիոնի իր կարգավիճակի հետ. Չախոյանը՝ Քոչարյանին

Ո՞վ է Հռոմի նոր պապը. ի՞նչ անուն է նա ընտրել

Ռոբերտ Քոչարյանը «յուղ է վառում», թույնը շատ է մեջը, ո՛չ հայերեն սովորեց, ո՛չ տրամաբանել. Քոչարյան. տեսանյութ

«Գյումրի» բժշկական կենտրոնի բաժնի վարիչը կալանավորվել է

Ինչպես է Պուտինը Կրեմլում դիմավորում Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ

Վարչապետը շատ լավ արեց, որ գնաց Մոսկվա. ՀՀ-ն ունի իր շահը. Խաչատուր Սուքիասյան. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնություն. լուսանկարներ, տեսանյութ

Սպիտակ ծուխ Սիքստինյան կապելլայից. ընտրել են Հռոմի նոր պապին. տեսանյութ

Ծիածան. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության բացումն է. Արայիկ Հարությունյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյանում. կան վիրավորներ

Ստեղծվել են տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հասնելու պատմական պայմաններ. Ալիև

Հրդեհ է բռնկվել ընթացքի մեջ գտնվող «Գազել»-ի խցիկում

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Փող էին տալիս դեսպան նշանակվելու համար, մենք ոտնակոխ ենք անում քո էդ արժեհամակարգը. Արայիկ Հարությունյան

Նպատակն է ՀՀ-ում բացահայտել լրագրողին, որ արժանացել է հանրային վստահությանը ազնիվ աշխատանքի շնորհիվ. Հակոբյան

Տեղի է ունեցել Պարգի երկրորդ բեմական փորձը. լուսանկարներ

Հոկտեմբերի 27-ը մի ոճրագործություն էր, որի չբացահայտումը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու. Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն