Երևան
12 °C
Հանրությունը անհանգստացած է. աշխարհը «նոր» վարակի մասին է ահազանգում, որը կոչվում է մետապնևմովիրուս։ Պաշտոնական տվյալներով՝ վարակը ակտիվ է Չինաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում։
Մասնավորապես՝ Չինաստանում մետապնևմովիրուսով վարակվածության դեպքեր են արձանագրվում 14 տարեկան և ավելի փոքր տարիքի երեխաների շրջանում: Ղազախստանում մինչ այս պահը գրանցվել է 1,6% վարակվածության դեպք, իսկ Ռուսաստանում դեպքերը կազմում են 0,1%: (Նկատենք՝ թվերը փոփոխվող են):
Վարակին անդրադարձել է նաև Հայաստանի առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ը՝ հայտնելով, որ ՀՀ-ում լաբորատոր հետազոտությունների արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք, ապրիլից մինչ այժմ մետապնևավիրուս չի հայտնաբերվել։
Կենտրոնից միաժամանակ հավաստիացրել են, որ մշտապես կապի մեջ են գտնվում ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ, և հետագա թարմացումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Չնայած նրան, որ շատերը մետապնևմովիրուսը անվանում են նոր, սակայն այն գոյություն ունի դեռևս 2001 թվականի վերջերից, առաջին դեպքը գրանցվել է Նիդեռլանդներում: Մինչև 2018 թվականը հայտնաբերվել է երկու գենոտիպ, որոնցից յուրաքանչյուրում երկու ենթատեսակ կա:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի համաճարակաբանության վարչության բժիշկ, համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ վարակը շրջանառվում է ամբողջ տարին ընդգծված սեզոնային բաշխմամբ, այսինքն՝ հանդիպում է ցուրտ ձմռանը և տևում մինչև գարուն. «Ընդհանուր առմամբ, այս վիրուսի մասին տեղեկատվություն լսելիս չպետք է խուճապի մատնվել։ Քովիդի նման իրավիճակի առաջացման մասին էլ խոսք լինել չի կարող։ Անհանգստացող արձագանքներ ենք տեսնում, ինչը կարող է պայմանավորված լինել տարբեր երկրներում գրանցված դեպքերի հետ, սակայն դրանք, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, շատ չեն»։
Սա սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով: Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր ՍՇՎ-ների դեպքում է, ասում է մասնագետը․ «Առաջանում են ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ: Այս տարիների ընթացքում էլ Հայաստանում ունեցել ենք նման դեպքեր, սակայն կարևորություն չի տրվել, որովհետև թվերը անհանգստացնող չեն»։
Ըստ Հովհաննիսյանի՝ այն, որ մինչ այս պահը Հայաստանում դեռևս մետապնևմովիրուսի դեպքեր պաշտոնապես չեն գրանցվել, դեռևս չի նշանակում, որ վարակը չի շրջանառվում։ Այսինքն՝ մարդը կարող է հիվանդ լինել, բայց չիմանալ, որ վարակի հարուցիչը մետապնևմովիրուսն է։ Այն պետք է հայտնաբերվի հետազոտության միջոցով, իսկ հետազոտությունն էլ արվում է, երբ վարակվածության թվերն ամբողջ աշխարհում բարձրանում են։
«Սա նման է այլ սուր շնչառական վիրուսներին, բացի քովիդից, գրիպից։ Գրիպը, օրինակ, ավելի բարդ է ընթանում, ախտանշանները սուր են արտահայտվում։ Մետապնևմովիրուսով պայմանավորված բարդությունները կրկին բնորոշ են այն բարդություններին, որոնց հանդիպում ենք մնացյալ սուր շնչառական վիրուսների դեպքում։ Տարածված բարդությունը թոքաբորբն է։ Հորդորում ենք, որ անձինք դիմեն բժշկի, ինքնաբուժությամբ չզբաղվեն, հատկապես, եթե ջերմում են երեք օր»,- ասում է մասնագետը:
Համաճարակաբանը նկատում է՝ ԱՀԿ-ն ևս տեղեկացնում է, որ խուճապի մատնվելու կարիք չկա։ Դեպքերի փոքր աճն էլ կարող է պայմանավորված լինել վիրուսներին բնորոշ պարբերականությամբ․ հինգ տարին մեկ որոշ վիրուսներ վեր են բարձրանում։ Այս պահին ՀՎԿԱԿ-ը հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Եթե կարիք լինի որևէ միջոցառումների ձեռնարկման, դրանք անպայման կարվեն, վստահեցնում է Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե Առողջապահության նախարարությունը պետք է վաղուց ունենար այս վարակի դեմ պատվաստանյութը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի համաճարակաբանության վարչության բժիշկը հիշեցնում է՝ մետապնևմովիրուսի դեմ պատվաստանյութ ամբողջ աշխարհում դեռևս գոյություն չունի։
Այլ երկրներից դեպի Հայաստան մետապնևմովիրուսի տարածման վերաբերյալ էլ անհանգստանալ պետք չէ, վստահեցնում է համաճարակաբանը․ «Օրինակ՝ Ռուսաստանի առողջապահության նախարարության համաճարակաբանության գլխավոր համաճարակաբանը տեղեկացրել է, որ իրենց մոտ հիվանդության դեպքերի վարակվածության ցուցանիշը կազմում է 0,1%»։
Մետապնևմովիրուսը ազդում է բոլոր տարիքային խմբերի մարդկանց վրա, սակայն հիմնականում ախտահարվում են մինչև 5 տարեկան երեխաները, և ամենից հաճախ մետապնևմովիրուսով երեխաները վարակվում են կյանքի առաջին տարում:
Ամենատարածված ախտանշաններն են հազը, մրսածությունը, շնչահեղձությունը, ջերմությունը, գլխացավը։ Մետապնևմովիրուսային վարակով հիվանդների 19.0%-ի մոտ առկա են աղիքային դիսֆունկցիայի ախտանիշներ՝ փսխում, լուծ։ Վիրուսի դեմ հստակ բուժում չկա, պացիենտը բուժումը ստանում է՝ ըստ ախտանշանների։
Սուր շնչառական վարակների, այդ թվում՝ մետապնևմավիրուսի կանխարգելման նպատակով, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է՝
Վարակով պայմանավորված ի՞նչ իրավիճակ է հարևան երկրներում
Վրաստանի մանկական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Իվանե Չխաիձեն հայտնել է, որ երկրում անընդհատ գրանցվում է մետապնևմովիրուսը։
«Կարելի է ենթադրել, որ մեր երկրում յուրաքանչյուր երեխա տուժել է դրանից, պատճառ չկա այս վիրուսը համարել մեկ այլ համաճարակային վիրուս»,- ասել է նա։
Վերջինս նշել է, որ, ի տարբերություն կորոնավիրուսի, այս վիրուսը բազմաթիվ ուսումնասիրությունների է ենթարկվել, որը ցույց է տալիս, որ մինչև 5 տարեկան երեխաների մոտ դրա բուժման մակարդակը 99%-ից բարձր է: Նույն ցուցանիշը, ըստ նրա, վերաբերում է Վրաստանին։
Ադրբեջանի առողջապահության նախարարությունից էլ հայտնել են. «Ամեն տարի ցուրտ ամիսներին (հիմնականում՝ դեկտեմբեր-մարտ) հյուսիսային կիսագնդում գտնվող տարածքներում տարածվում են սեզոնային գրիպի և այլ սուր շնչառական վիրուսային վարակների (ARVI) տարբեր շտամներ։ Դրանցից է նաև այս վիրուսը»։
Գերատեսչությունը տվյալներ չի հրապարակել, թե երկրում քանի դեպք կա մետապնևմովիրուսով վարակվածության։ Սակայն նշել են, որ վիրուսը զարգանում է վերին շնչուղիներում և, ինչպես մյուս վիրուսային հիվանդությունները, սովորաբար անհետանում է 7-10 օրվա ընթացքում։
Թուրքիայի և Իրանի առողջապահության համապատասխան մարմինները դեռևս որևէ տեղեկատվություն չեն հրապարակել երկրում տիրող մետապնևմովիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Նիկոլ Փաշինյան
Բաքվում գտնվող մեր քաղաքացիներին հոգեներգործուն միջոցներով ՀՀ-ի դեմ են օգտագործելու․ վարչապետ
Ես կողմ եմ, որ Երևանն ունենա տրանսպորտ ոչ միայն այսօր, այլև 5 տարի հետո, 10 տարի հետո, 15 տարի հետո․ վարչապետ
Էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարները կչեղարկվեն․ Նիկոլ Փաշինյան
Մեզ թվացել է, թե քարտեզի որ կետին նայենք, կարող ենք ասել, սա մեր հայրենիքն է․ Նիկոլ Փաշինյան
Հայտնի ուժերը փորձում են մեզ ներքաշել լեզվակռվի մեջ, ավանդաբար դա օգտագործվել է տարածաշրջանը պայթեցնելու համար
Մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում իրականացնել․ Նիկոլ Փաշինյան
Միացյալ Նահանգներից ռազմական ինքնաթիռներով անօրինական ներգաղթյալները վտարվում են երկրից
Ուկրաինան հակամարտության արդյունքում կկորցնի իր տարածքի մեկ երրորդը. Ֆիցո
Կանադացիների հարկերը զգալիորեն կնվազեցվեն, եթե Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ
Ինչու է Ռուսաստանը հրաժարվել «մտրակային» մոտեցումից Հայաստանի նկատմամբ. ինչ են «հասկացել» Մոսկվայում
Ազատանի գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի Աննան մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին. վերջինս հիվանդանոցում է
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
Հետախուզական տվյալներ ունենք, որ արգելված հոգեներգործուն միջոցներով ցուցմունքներ են կորզելու. վարչապետ
TikTok-ը Ռուսաստանում խնդիրներով է աշխատում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Տրանսպորտային ինչ մատչելի փաթեթներ է առաջարկել ChatGPT-ին՝ Արսեն Թորոսյանի հարցերին ի պատասխան
90-ականներին մարդիկ Հայաստանից ամենաշատը հեռացել են պատերազմի պատճառով. վարչապետ. տեսանյութ
ԲՏԱՆ անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում. ինչ է զգուշացնում նախարարությունը
Հութիները սպառնացել են ԱՄՆ-ին արգելել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Ալբանիայի հետ հանդիպումներին
Գյումրիում Արմեն Տիգրանյանի տուն-թանգարան ունենալու անհրաժեշտություն կա. Քնարիկ Հարությունյան
ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել իսրայելցի չորս պատանդի. տեսանյութ
Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը. տեսանյութ
Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը
Մեքենաներ են բախվել. «Օպել աստրա»-ն գլխիվայր շրջվել է, «Հոնդա»-ն ընկել է ջրահեռացման առվակը
ՀՀ-ում վարակների ակտիվ շրջան է. 3 շաբաթում 9000 հոգի դիմել է պոլիկլինիկա, հոսպիտալացված երեխաների տոկոսը մեծ է
Արթուր Հովհաննիսյանը քաղաքացիների ընդունելություն կիրականացնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել
Օրինակ Գյումրիում ուժեղ է, բայց այսօր բարբառները թուլանում են, մեկ ընդհանուր խոսույթ է ձևավորվում. վարչապետ
Բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն
Հայաստանը խոպա՞ն է, որ ինչ ուզեք անեք ու հաշիվ չտաք. Չախոյանը՝ բարեփոխումների դեմ բոյկոտողներին
ԵՄ աջակցությամբ Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր կիրականացվեն
Հայրենիքի և պետության շուրջ մտածումներն են, որ ինձ բերել են հայրենիքը պետությունն է բանաձևին. վարչապետ
Սլովակիայում հակակառավարական ցույցեր են. փողոց է դուրս եկել շուրջ 60 հազար մարդ
Էրազմուս+ ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ պարզաբանումը
ՀՀ-ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի եղել, քան հենց այսօր այդ արտագաղթը կա սփյուռքից. վարչապետ. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT