Երևան
12 °C
ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Աղասիի Թավադյանը։
Ակադեմիկոս Թավադյանի գիտական գործունեությունը նվիրված է քիմիական կինետիկա, ազատ-ռադիկալային ռեակցիաներ, հեղուկաֆազ օքսիդացման ռեակցիաների կատալիզ և ֆոտոկատալիզ, հակաօքսիդիչ ազդեցության քիմիական մեխանիզմ, բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային մոդելավորում ուղղություններին: Նրա կողմից ստեղծվել է «Բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային արժեքային վերլուծություն» նոր գիտական ուղղությունը։ Նա հեղինակ է «Բազմակենտրոն շղթայական պրոցեսների ընտրողական ինհիբացում» ԽՍՀՄ գիտական հայտնագործության:
Լևոն Թավադյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատության, 3 մենագրության, որից երկուսը տպագրվել է ԱՄՆ-ում:
Լևոն Թավադյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 9-ին՝ Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։
1974 թվականին Մոսկվայում ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, որտեղ 1978 թվականին ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նույն տարում Երևանում աշխատանքի է անցել Հայկական ԽՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում:
1980-1981 թվականներին որպես հրավիրված հետազոտող աշխատել է Հունգարիայի ԳԱ քիմիայի կենտրոնական ինստիտուտի միջազգային լաբորատորիայում: 1987 թվականին Մոսկվայում` ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, ստացել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1985-2006 թվականներին աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն և միաժամանակ ղեկավարել լաբորատորիա, որը ստեղծվել էր ինստիտուտում կոնդենսացված միջավայրում ազատ ռադիկալային ռեակցիաների` նոր գիտական ուղղության զարգացման նպատակով:
2006-2019 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։
1990 թվականից ակտիվորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գիտության և կրթության զարգացմանը նվիրված ծրագրերին՝ ունենալով մեծ ներդրում Ստեփանակերտում քիմիական էկոլոգիայի լաբորատորիայի հիմնադրման գործում: Լևոն Թավադյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ֆակուլտետներում, Հայ-ռուսական (Սլավոնական), Հայկական պետական մանկավարժական համալսարաններում:
Լևոն Թավադյանը եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի բնագիտության խորհրդի նախագահ, ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի անդամ, քիմիա-կենսաբանության ենթահանձնաժողովի նախագահ, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հանձնաժողովի անդամ, Ամերիկյան քիմիական ընկերության, Մոսկվայի պետական համալսարանի և ՌԴ Գիտությունների ակադեմիայի Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համատեղ գիտակրթական կենտրոնի գիտխորհրդի անդամ:
2011 թվականին Լևոն Թավադյանն ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 2014 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ 2011 թվականից՝ ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։
2011 թվականին Լևոն Թավադյանին շնորհվել է ՀՀ գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ», «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշան, 2012 թվականին դարձել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մրցույթի դափնեկիր: 2013 թվականին պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով, 2014 թվականին նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
2014 թվականից եղել է «Mediterranean journal of chemistry», 2015 թվականից՝ «Горение и взрыв», 2016 թվականից՝ «Вода и экология» ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ:
«ՀՀ ԳԱԱ նախագահությունը ցավակցում է Լևոն Թավադյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։ Ակադեմիկոս Թավադյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, իսկ նրա գիտական ժառանգությունը կուղղորդի սերունդներին։
Լևոն Թավադյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԼրանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը
Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցն ամբողջությամբ այրվել է. տեսանյութ
Արևմտյան Ադրբեջան չի կարող լինել Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստան՝ Արմավիրից այն կողմ. վարչապետ
ԱՄՆ-ի խոշոր անտառային հրդեհների հետևանքով այրվում են աստղերի թանկարժեք տները, զոհերի թիվն աճել է. լուսանկարներ
Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը կnմայի մեջ է
Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել. կրակի բաժին է դարձել ավելի քան 1.180 հեկտար տարածք
Ալիևը կրկնել է այն, ինչն ավելի վաղ ասել էր Զախարովան. Սարգսյանն ասաց՝ ինչ է պահանջում Հայաստանից Ռուսաստանը
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորները հրել են միմյանց, սկսվել է քաշքշոց. կա վիրավոր
Իրավիճակը հանգիստ է. Հայաստանում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել Գորիսի հատվածում
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ
Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
Ընտանեկան փոդքասթի երկրորդ թողարկմանը անդրադարձ կատարեցի Ադրբեջանից հնչող որոշ հայտարարությունների. վարչապետ
Թուրքիան սատարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. Էրդողան-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել
«Ֆաշիստ, ֆաշիստը դու ես». ովքեր են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև էսկալացիան կանխողները, ինչ է ուզում Ալիևը. տեսանյութ
Երևանի քաղաքապետարանը խստացնում է մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վերահսկողությունը
ԱԱԾ-ն շատ խոշոր մի քանի ահաբեկչություն է կանխել 2024-ին. վարչապետը մասնակցել է աշխատողի օրվան նվիրված նիստին
Կրոնական փառատոնի ժամանակ փիղը հարձակվել է մարդկանց վրա. կան տուժածներ
ԱԱԾ-ն իր գործողություններով և գործունեությամբ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. վարչապետ. տեսանյութ
Ինչու է Երևանի տրանսպորտում QR կոդը ուժի մեջ 3 օր, որ թոշակառուները և ուսանողները կօգտվեն զեղչից. մանրամասներ
Սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու դին
ՀՀ որոշ տարածաշրջաններում մառախուղ է
Արտոնության իրավունք ունեցողները ինչպես են օգտվելու տրանսպորտային նոր սակագներից. մանրամասներ
Ալմաթի-Անթալիա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ակտաուում
Հայտնաբերվել է քաղաքացուն վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը
Ալեն Սիմոնյանը կմեկնի արձակուրդ. ովքեր կփոխարինեն ԱԺ նախագահին
Հայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը․ անչափահաս վիրավորը հիվանդանոցում է
Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. Վասիլիս Մարագոսը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ
Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները չեն կարողանում հաղթահարել գրիպով հիվանդների հոսքը
Բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով. բանակ են մեկնել Կոտայքի նորակոչիկները
Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանն ու մարզի համայնքները կրճատել են իրենց ծառայողական մեքենաների թիվը
Դատախազությունը պահանջել է ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Ծառայության են մեկնել Արմավիրի մարզի նորակոչիկները. լուսանկարներ
Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներն ամուսիններ են
Քննարկվել են դեղատոմսով բաց թողնվող դեղերի էլեկտրոնային համակարգի գործարկումն ու ծագած խնդիրները
Մեխիկոյում դիմակավորված անձը ոչնչացրել է Նեթանյահուի մոմե արձանը
Մահացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 8-ին
Բաքուն կշարունակի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար. Ալիևը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին
Roadpolice.am-ի 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 80 հազար 439 քաղաքացի. ինչպես է այն գործում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT