Ինչու է Երևանի տրանսպորտում QR կոդը ուժի մեջ 3 օր, որ թոշակառուները և ուսանողները կօգտվեն զեղչից. մանրամասներ

08/01/2025 schedule20:30

Մայրաքաղաքի տրանսպորտում Միասնական տոմսային համակարգին անցում կատարելու գործընթացն ամիսներ է, ինչ անցնում է բուռն քննարկումների և քննադատությունների ճանապարհով։

Չնայած Երևանի քաղաքապետարանի պարզաբանումներին, որ որոշումը արդարացված է, բոլոր զարգացած երկրներում այդպես է, միևնույն է, դժգոհության ալիքը չի նվազում՝ կապված փոփոխությունների շրջանակում տրանսպորտային ուղեվարձի թանկացման հետ:

Այս ֆոնին քաղաքային իշխանության ներկայացուցիչները որոշեցին մինչև փետրվարի մեկը թողնել Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով ավտոբուսի և մետրոյի համար 100, տրոլեյբուսի համար՝ 50 դրամ արժեքով QR տոմսերը, որից հետո կգործեն տարբեր արժեքի տոմսային փաթեթներ․ ամսական փաթեթը կարժենա 9 հազար դրամ, 90 օրվա ուղևորատոմս ձեռք բերելու համար քաղաքացին պետք է վճարի 24 հազար դրամ, տարեկանն էլ վաճառվելու է 90 հազար դրամով։ Փաթեթների այլ տարբերակներին քաղաքացիները պետք է ծանոթանան Transport.yerevan.am կայքէջի միջոցով։

Քարտային վճարման անցնելու բարեփոխումը, հասարակության մի մասի կարծիքով, լավ նախագիծ է, եթե սահմանված են բարեխիղճ գներ: Շատերն էլ դրանում խնդիրներ են հայտնաբերում: Օրինակ՝ հունվարի 7-ին մի շարք քաղաքացիներ հայտնաբարել էին, որ Telcell Wallet-ի կողմից տրամադրվող QR տոմսերի վավերականացման ժամկետը կրճատվել է՝ դառնալով երեք, որոշների մոտ էլ՝ չորս օր։

Քաղաքացիների շրջանում առաջացած հարցերին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը պարզաբանումներ է տվել քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի միջոցով:

Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված է եղել իրազեկում, որ QR կոդն այսուհետև ուժի մեջ է լինելու միայն երեք օր. «Մեկանգամյա տոմսերը հիմնականում սպառվում են երեք օրվա ձեռք բերումից հետո, ու ամենևին չի ենթադրվում, որ դրանք պետք է երկարաժամկետ լինեն, միայն Հայաստանում չէ այդպես, Բեռլինում, օրինակ, մի ուղևորությունը երկու ժամ է վավեր։ Ամեն դեպքում, այս առումով, եթե որոշակի թերություն է եղել (միգուցե դժգոհությունների մի մասն օբյեկտիվ է), կփորձենք շտկել»։

Վերջինս վստահեցրել է, որ վավերականության ժամկետը կրճատելով՝ որևէ միտում չի եղել, որ կտրոնների համար վճարված գումարը Telcell ընկերությանն ուղղվի. բոլոր գումարները փոխանցվում են Երևանի քաղաքապետարանին։

Միաժամանակ Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ Միասնական տոմսային համակարգի հետ կապված դժգոհությունները այնպիսի դժվարություններ չեն, որ քաղաքացիները չկարողանան հաղթահարել․ «Դա այնպիսի բարդություն չէ, որ մեր ժողովուրդը գլուխ չհանի։ Կա հավելված, կա բանկային քարտ, կա կտրոն․ եթե քարտը պահում են սարքի վրա, չի հաստատվում, ապա պետք է այնքան պահեն՝ մինչև կհաստատվի կամ կհերքվի»։

Դեկտեմբերի 8-ի՝ ժամը 16։00-ի դրությամբ, միայն ավտոբուսներում 161 հազար 85 վճարում է եղել արված, ինչը, Գրիգորյանի խոսքով, ապացույց է, որ համակարգը աշխատում է․ գոյություն չունեցող համակարգով հնարավոր չէ սպասարկել։

Ինչ վերաբերում է խնդրին, որ երբեմն քաղաքացիները ուղևորվում են առանց վճարելու՝ պատճառաբանելով, որ սարքը չի աշխատում, QR-ը չի ընթերցվում, քաղաքապետի տեղակալը նկատել է․ «Երբեմն չարամտորեն չեն օգտվում ճիշտ ձևով։ Չվճարող ուղևորներ ունեցել ենք միշտ, չնայած ես վստահ եմ, որ ուղևորների մեծ մասը չարամտորեն չեն այդպես վարվում»։

Հերթերից խուսափելու և վճարումներն արագացնելու համար տրանսպորտային միջոցներում կգործի երկրորդ վալիդատորը․ որոշ ավտոբուսներում դրանք արդեն տեղադրված են. «Հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Այդ աշխատանքներով պայմանավորված՝ արդեն իսկ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորները տեղադրվելու են: Պահեստային առկա թվաքանակը արդեն օգտագործվել է, դրանք տեղադրվել են MAN մակնիշի ավտոբուսներում և տրոլեյբուսներում: Փետրվար-մարտ ամիսներին նախատեսում ենք տեղադրման աշխատանքները շարունակել, քանի որ նոր վալիդատորների պատվերը իրականացված է»։

Ին վերաբերում է զեղչերին կամ արտոնյալ խմբերին, քաղաքային իշխանության ներկայացուցիչը նկատել է. «Քաղաքապետարանը շտեմարան չունի, որտեղ, օրինակ, կլինի թոշակառուների կամ ուսանողների թվաքանակը։ Մենք դիմում ենք համապատասխան մարմիններին՝ ԿԳՄՍՆ և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն։ Արտոնություն տալիս ենք, օրինակ, այն ուսանողին, որին պատկան մարմինը դիտարկում է որպես ուսանող։ Ճիշտ է, արտոնությունների տրամաբանությունը Երևանի հաշվառում ունենալու կամ չունենալու առումով չի որոշվում, բայց թոշակառուների դեպքում պետք է հաշվառված լինեն Երևանում, ուսանողներինը այլ է․ եթե հաշվառված են, օրինակ, Վանաձորում, բայց սովորում են ԵՊՀ-ում, կարող են օգտվել»։

Արդյոք արտոնություններից կարո՞ղ են օգտվել ոչ պետական բուհում սովորող ուսանողները, Գրիգորյանը մանրամասնել է՝ ուսանողների թիվն ու տվյալները ներկայացնում է համապատասխան կառույցը, ուստի իրենք էլ պետք է որոշեն այդ հարցը՝ տվյալ բուհը համարվո՞ւմ է պետական, թե՞ ոչ։

Վերջինս պնդել է, որ տրանսպորտի և դրա սակագների մասին խոսելիս տեղին չեն համեմատությունները նախորդ տարիների հետ։ Գրիգորյանը կարծում է, որ եթե կա էականորեն լավ համակարգ, ապա տոմսի արժեքի թանկացումը արդարացված է։ Միևնույն ժամանակ փոխքաղաքապետը հիշատակել է այն տարիները, երբ նախորդ իշխանությունների օրոք մասնակցել է տրանսպորտի գնի թանկացման դեմ իրականացվող ակցիաներին՝ ընդգծելով, որ այն ժամանակ մարդիկ «ԳԱԶել»-ով էին երթևեկում, այժմ ծառայությունն ունի ինքնարժեք․ չի կարող նոր ավտոբուսների տոմսը արժենալ 100 դրամ: Սակայն, ըստ Գրիգորյանի, Միասնական տոմսային համակարգին անցնելու ճանապարհին չեն առաջնորդվել «ինչքան լավանա, այդքան թանկանա» սկզբունքով:

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2814 դիտում

ԱԺ-ում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկի ընդլայնման հարցը և համակարգի խնդիրները

Սևանա լճից 470 կգ սիգի ձկնագողությունը կանխվել է

ԱՄՆ-ում անտառային հրդեհները հասել են «Հոլիվուդ»-ի բլուրներին. Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել

Արմավիրի մարզում ձերբակալվել են ապօրինի թմրամիջոցներ պահող տղամարդիկ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

ԱՄՆ-ը ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «դեռ ասելիք չունի»

Լրանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը

Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցն ամբողջությամբ այրվել է. տեսանյութ

Արևմտյան Ադրբեջան չի կարող լինել Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստան՝ Արմավիրից այն կողմ. վարչապետ

ԱՄՆ-ի խոշոր անտառային հրդեհների հետևանքով այրվում են աստղերի թանկարժեք տները, զոհերի թիվն աճել է. լուսանկարներ

Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը կnմայի մեջ է

Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել. կրակի բաժին է դարձել ավելի քան 1.180 հեկտար տարածք

Ալիևը կրկնել է այն, ինչն ավելի վաղ ասել էր Զախարովան. Սարգսյանն ասաց՝ ինչ է պահանջում Հայաստանից Ռուսաստանը

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորները հրել են միմյանց, սկսվել է քաշքշոց. կա վիրավոր

Իրավիճակը հանգիստ է. Հայաստանում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել Գորիսի հատվածում

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ

Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

Ընտանեկան փոդքասթի երկրորդ թողարկմանը անդրադարձ կատարեցի Ադրբեջանից հնչող որոշ հայտարարությունների. վարչապետ

Թուրքիան սատարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. Էրդողան-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել

«Ֆաշիստ, ֆաշիստը դու ես». ովքեր են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև էսկալացիան կանխողները, ինչ է ուզում Ալիևը. տեսանյութ

Երևանի քաղաքապետարանը խստացնում է մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վերահսկողությունը

ԱԱԾ-ն շատ խոշոր մի քանի ահաբեկչություն է կանխել 2024-ին. վարչապետը մասնակցել է աշխատողի օրվան նվիրված նիստին

Կրոնական փառատոնի ժամանակ փիղը հարձակվել է մարդկանց վրա. կան տուժածներ

ԱԱԾ-ն իր գործողություններով և գործունեությամբ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. վարչապետ. տեսանյութ

Ինչու է Երևանի տրանսպորտում QR կոդը ուժի մեջ 3 օր, որ թոշակառուները և ուսանողները կօգտվեն զեղչից. մանրամասներ

Սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու դին

ՀՀ որոշ տարածաշրջաններում մառախուղ է

Արտոնության իրավունք ունեցողները ինչպես են օգտվելու տրանսպորտային նոր սակագներից. մանրամասներ

Ալմաթի-Անթալիա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ակտաուում

Հայտնաբերվել է քաղաքացուն վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը

Ալեն Սիմոնյանը կմեկնի արձակուրդ. ովքեր կփոխարինեն ԱԺ նախագահին

Հայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը․ անչափահաս վիրավորը հիվանդանոցում է

Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. Վասիլիս Մարագոսը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ

Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները չեն կարողանում հաղթահարել գրիպով հիվանդների հոսքը

Բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով. բանակ են մեկնել Կոտայքի նորակոչիկները

Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանն ու մարզի համայնքները կրճատել են իրենց ծառայողական մեքենաների թիվը

Դատախազությունը պահանջել է ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ

Ծառայության են մեկնել Արմավիրի մարզի նորակոչիկները. լուսանկարներ