Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել. կրակի բաժին է դարձել ավելի քան 1.180 հեկտար տարածք

08/01/2025 schedule23:30

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կանոնավոր կերպով զեկույցներ է ստանում Կալիֆոռնիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ուր հրդեհները արդեն իսկ ծածկել են ավելի քան 1,180 հեկտար տարածք, ավերվել են տներ, տարհանվել՝ ավելի քան 30 հազար բնակիչ:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ պատրաստ է տրամադրել «անհրաժեշտ ցանկացած դաշնային օգնություն», հայտնել է «Ամերիկայի ձայն»-ը:

Փոխնախագահ Քամալա Հարիսի բառերով՝ աղոթում է «տարհանված կալիֆոռնացիների համար»:

«Նախագահ Բայդենն ու ես երաշխավորում ենք, որ ոչ մի համայնք միայնակ չի դիմակայի այս ճգնաժամին: Արդեն մոբիլիզացրել ենք դաշնային ռեսուրսները՝ աջակցելու հրդեհների դեմ պայքարին։ FEMA-ն (Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը) շտապ կարգով հաստատել է անտառային հրդեհների դեմ պայքարը աջակցելուն ուղղված դրամաշնորհը, որը կօգնի փոխհատուցել հրդեհաշիջման ծախսերը»,- ասված է Հարիսի հայտարարությունում:

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։

Հրդեհները բռնկվել էին, երբ սեզոնային՝ Սանտա Անա քամիները հայտնվել էին նահանգում։ Քամիները, փաստորեն, նպաստել են հրդեհների տարածմանը, և չի բացառվում, որ պոռթկումները կարող են հասնել ժամում 160 կիլոմտերի:

«Սա շատ, շատ մտահոգիչ է։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, միայն սկիզբն է, քանի որ եղանակային պայմանները շատ ավելի վատանալու են»,- ասել է օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչ Դենիել Սուեյնը:

Լոս Անջելեսը պատած ծխածածկույթի պատճառով քաղաքում ու հարակից շրջաններում միջոցառումները չեղարկվել են, այդ թվում՝ Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ նոր՝ «Անկասելի» ֆիլմի պրեմիերան։

Միացյալ Նահանգների արևմտյան նահանգներում հրդեհները նորություն չեն, սակայն փորձագետներն ասում են, որ մարդածին պատճառներով կլիմայի փոփոխությունը հանգեցրել է նպաստող հանգամանքների ավելացմանը:

Հարավային Կալիֆոռնիայում մոտ երկու տասնամյակ տևած երաշտին հաջորդել էին երկու բացառիկ խոնավ տարիները, ինչի արդյունքում տարածքը ծածկվել է բուսականությամբ, որն էլ նպաստող հանգամանք է հրդեհների բռնկման ու տարածման համար:

Նահանգապետ Նյուսոմի խոսքով՝ հրդեհների դեմ պայքարին մասնակցում են ավելի քան 1,400 հրշեջներ։ Սպասվում է, որ նրանց միանալու են մի քանի հարյուրը:

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ վիրավորների թվում է մեկ հրշեջ:

Հրդեհներից մեկը՝ Eaton Fire-ը, բռնկվել է Փասադենայի մոտ գտնվող Ալտադենա բնակավայրից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա և մի քանի ժամում տարածվել է շուրջ 400 հեկտար տարածքում։

Մյուս հրդեհը՝ Hurst Fire, սկիզբ է առել Սիլմարում՝ Սան Ֆերնանդո հովտում, որը Լոս Անջելեսից հյուսիս-արևմուտք է։ Այն ստիպել է տարհանել մոտակա բնակիչներին և ծածկել է ավելի քան 200 հեկտար տարածք։

Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում հոսանքազրկվել է ավելի քան 220 հազար բնակարան և ձեռնարկություն: Ի լրումն, քաղաքապետ Քարեն Բասը տեղեկացրել է, որ փոթորիկ է սպասվում:

Լոս Անջելեսի հրշեջ ծառայության հաղորդագրության համաձայն՝ հրդեհային ծայրահեղ վիճակը շարունակում է խոչընդոտել հրդեհը մարելու ջանքերը, և սպասվում է, որ ժամում մինչև 95 կիլոմետրի հասնող քամու պոռթկումները կշարունակվեն մինչ հինգշաբթի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1512 դիտում

Ահմադիանն ու Գրիգորյանը քննարկել են Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարները

2024 թվականին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը

44-օրյա պատերազմի ընթացքում զենք կիրառելուց հրաժարվելու հրաման տված բարձրաստիճան զինվորականները դատապարտվել են

Ինչ քայլեր պետք է կատարեն հանրային տրանսպորտից օգտվելիս արտոնություն ունեցող քաղաքացիները

Կառավարության այս տարվա առաջին նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը հրապարակել է տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու ՀՀ առաջարկը

Ոչ մեկը պարտավոր չէ առավոտից աշխատի, որ դու 7 անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պառկես, սերիալ նայես. վարչապետ

Վախը նորմալ է, բայց տգետ պետք է լինել այսքան անթաքույց այն կառավարել չկարողանալու համար. Հակոբյան

Խաղաղության հերոս լինելու համար զոհվել պետք չէ, բավարար են ապրելն ու արարելը․ Աննա Հակոբյան

Վրաստանում իջեցվել են պետական դրոշները

Երբեք թոշակն այնքան չի բարձրացել, որքան վերջին 5 տարում. վարչապետ

«Հոլիվուդ»-ի հայտնի տառերի այրվելու լուսանկարը ֆեյք է

Մենք հնարավորություններ ենք բացել, մարդիկ ասում են՝ ինչու գնանք Ջերմուկում սուրճ խմենք, կգնանք Հռոմ. վարչապետ

Փետրվարին ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ. հայտնի են օրերը

ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն հանրաքվեի միջոցով. Նիկոլ Փաշինյան

Աջակցություն urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին

Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ

ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել ՀՀ ժողովրդավարությանը. Միրզոյան

ԱԺ-ում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկի ընդլայնման հարցը և համակարգի խնդիրները

Սևանա լճից 470 կգ սիգի ձկնագողությունը կանխվել է

ԱՄՆ-ում անտառային հրդեհները հասել են «Հոլիվուդ»-ի բլուրներին. Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել

Արմավիրի մարզում ձերբակալվել են ապօրինի թմրամիջոցներ պահող տղամարդիկ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

ԱՄՆ-ը ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «դեռ ասելիք չունի»

Լրանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը

Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցն ամբողջությամբ այրվել է. տեսանյութ

Արևմտյան Ադրբեջան չի կարող լինել Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստան՝ Արմավիրից այն կողմ. վարչապետ

ԱՄՆ-ի խոշոր անտառային հրդեհների հետևանքով այրվում են աստղերի թանկարժեք տները, զոհերի թիվն աճել է. լուսանկարներ

Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը կnմայի մեջ է

Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել. կրակի բաժին է դարձել ավելի քան 1.180 հեկտար տարածք

Ալիևը կրկնել է այն, ինչն ավելի վաղ ասել էր Զախարովան. Սարգսյանն ասաց՝ ինչ է պահանջում Հայաստանից Ռուսաստանը

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորները հրել են միմյանց, սկսվել է քաշքշոց. կա վիրավոր

Իրավիճակը հանգիստ է. Հայաստանում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել Գորիսի հատվածում

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ

Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

Ընտանեկան փոդքասթի երկրորդ թողարկմանը անդրադարձ կատարեցի Ադրբեջանից հնչող որոշ հայտարարությունների. վարչապետ

Թուրքիան սատարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. Էրդողան-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել

«Ֆաշիստ, ֆաշիստը դու ես». ովքեր են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև էսկալացիան կանխողները, ինչ է ուզում Ալիևը. տեսանյութ

Երևանի քաղաքապետարանը խստացնում է մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վերահսկողությունը