Երևան
12 °C
Պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալը և N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար՝ 4 տարի 9 ամիս 11 օր և 4 տարի 10 ամիս 6 օր ժամկետով ազատազրկման:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ դատախազը 2023 թվականի օգոստոսի 29-ին հաստատել էր վերոնշյալ անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը տեղեկացել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին N զորամասի հրամանատարը, նույն զորամասի հրամանատարի տեղակալը, զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարը և նույն գումարտակի անձնակազմից 35 զինծառայող Լեռնային Ղարաբաղի Դաղթումաս բնակավայրի տարածքում ծավալված մարտական գործողությունների ընթացքում ընկել են շրջափակման մեջ և զոհվել: N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը նույն օրը Խնձորեսկ գյուղում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի շտաբ է կանչել 2-րդ գումարտակի հրամանատարին ու 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալին, որտեղ N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի հետ հրաման են տվել խուճապ տարածել N զորամասի զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ զինծառայողները հրաժարվեն զենքով գործելուց:
2-րդ գումարտակի հրամանատարն ու 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, գիտակցելով տրված հրամանի ապօրինի լինելը, ենթակա զինծառայողներից որևէ մեկին նման տեղեկություն չեն հայտնել:
2023 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի և N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 35-380-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ մարտի ժամանակ զենքով գործելուց հրաժարվելու նախապատրաստությունը):
Դատարանը, հիմք ընդունելով Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը, մեղադրյալների նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Դատական ակտը ստանալուց հետո Դատախազությունը պատժի մասով վերաքննիչ բողոք կներկայացնի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտողները կտուգանվեն
Կոտայքում հատուկ օպերացիա է իրականացվել. բերման են ենթարկվել ԱԺ նախկին պատգամավորի որդին ևս մի քանի անձ
Մետապնևմովիրուսի հետ կապված վտանգ կա, պետք է այս հարցի վերաբերյալ զգուշորեն խոսել և պատրաստ լինել. Մուրադյան
Հայաստանում ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը դիտարկում ենք որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ՀՀ ԱԳՆ-ն ապաքինում է մաղթել Կալիֆոռնիայի հրդեհների հետևանքով տուժածներին
Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ պետք է, որպեսզի Արևմուտքում համոզվեն, որ ՀՀ-ն «բլեֆ էր» անում. Սաֆարյան
ՀՀ-ից պատվիրակություն կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն. վարչապետը որոշում է ստորագրել
ՌԴ-ն մեզ շանտաժ է անելու, «միջազգային խուլիգան» Ալիևը իր ծառայությունն է առաջարկում Թրամփին. Դավիթ Ստեփանյան
Հունվարի 1-ից 7-ը հավաքագրվել է 90 մլն 990 հզր դրամ. Հայկ Կոստանյանը հրապարակել է 2024-ի նույն օրերի ցուցանիշը
Հերթական բուռն քննարկումը ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Երիտասարդ ամուսինները փողոցի տարբեր հատվածներից Ամանորի զարդարանքի խաղալիքները գողացել, տուն են տարել
Քննարկվել են Երևանի օդի աղտոտվածությունը, առկա խնդիրներն ու լուծումները
Փրայմըրիզը հասել է Փարաքար. ովքեր են պայքարում համայնքապետի աթոռը ժամանակավոր ստանձնելու համար. տեսանյութ
Հրապարակվել են Լոս Անջելեսում բռնկված հրդեհների արբանյակային լուսանկարները
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Համաշխարհային բանկի և ՏԿԵՆ-ի համագործակցության պորտֆեյլը բավական մեծ է. Խուդաթյանն ընդունել է Գեգինատին
Քննչական կոմիտեի նախագահը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն Դիլիջանում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար
Եվրամիությանն անդամակցության որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով
Արփա գետի ափին ուռենիներ են հատվել
Ընդգծվել է սահմանազատման գործընթացի լիարժեք իրականացման կարևորությունը. փոխվարչապետն ընդունել է Գրոնոյին
8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. Մխիթար Հայրապետյան
Յուրաքանչյուրն, ով Լոս Անջելեսում է, հնարավոր վտանգի տակ է. մոլեգնող հրդեհի՝ հայ արտիստների արձագանքները
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել․ որտեղ է այն և երբ է գործարկվելու
Կարևորվել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետևողական ընդլայնումը. հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Մագդալենա Գրոնոն
Ռուսաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Որքանով է ցանկացել ինձ վնասել՝ թողնում եմ անորոշությանը. Հայրապետյանը՝ Հակոբ Ասլանյանին առնչվող միջադեպի մասին
Մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները. աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին. քրեական գործը դատարանում է
Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի
Սրբուհի Գալյանը ՔԿԾ վարչակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետին
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ. տեսանյութ
«Գազպրոմ Արմենիա»-ի մոտ մեքենաներ են բախվել. «Volvo Trailer»-ից դիզվառելիքի արտահոսք է սկսվել
Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին. որ ծրագրերը կհամակարգի նա
Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկին»՝ ամրագրված սկզբունքներով. վարչապետն ընդունել է Ալի Աքբար Ահմադիանին
37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կինը տեղափոխվել է հիվանդանոց
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը
Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ վաղուց. ինչու է ՔԿԾ պետի պաշտոնում Գալյանն առաջարկել նրա թեկնածությունը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT