ՌԴ-ն մեզ շանտաժ է անելու, «միջազգային խուլիգան» Ալիևը իր ծառայությունն է առաջարկում Թրամփին. Դավիթ Ստեփանյան

09/01/2025 schedule21:30

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ եթե Հայաստանը ցանկանում է գնալ Եվրամիություն, ապա պետք է ԵԱՏՄ-ից դուրս գա:

«Ես վստահ եմ, որ ՌԴ-ն փորձելու է այս ամենը օգտագործել որպես շանտաժի առարկա՝ մեջբերելով իրենց հիմնական թեզերը, որ ՀՀ-ի հետ առևտրաշրջանառությունն աճում է, որ եկամտաբեր է, բայց պետք է մի հանգամանք էլ հաշվի առնենք, որ այդ ամենը երկուստեք է, և ոչ միայն ՀՀ-ն է օգուտներ քաղում, այլ նաև ՌԴ-ն: Այս պահի դրությամբ տարեկան մաքսերը մենք ավելի շատ տալիս ենք ԵԱՏՄ բյուջե, քան վերցնում ենք: Այնպես որ, այս գործընթացը երկուստեք է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Հարցին՝ Հայաստանի՝ դեպի Եվրամիություն գնալու քայլերը կարո՞ղ են պատճառ դառնալ, որ Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով նոր պատերազմ սանձազերծի, քաղաքագետը նկատում է՝ եթե ՌԴ-ն կարողանար դա անել, ապա կաներ 2023 թվականի սեպտեմբերին, երբ Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց, որովհետև հաշվարկը հենց դա էր. «Այս պահին նրանք հնարավորություն չունեն ճնշել Ադրբեջանին այնքան, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա: Եթե նրանք այդ հնարավորությունն ունենան, չեն սպասի»:

Միաժամանակ Ստեփանյանն ասում է՝ պարզ է, որ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Ադրբեջանը շահագրգռված չեն, որպեսզի Հայաստանը գնա դեպի ԵՄ, և պարզ է, որ նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի խոչընդոտեն:

«Դեպի ԵՄ ճանապարհը հեշտ չի լինելու. 27 երկիր է, պետք է բոլորի հետ լեզու գտնենք: Բայց պատկերացրեք, որ մենք մնում ենք ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, Ադրբեջանի հետ ունենում ենք այն հարաբերությունները, որ ունենք, նոր անվտանգային երաշխիքներ չենք ստեղծում, բանակը չենք վերազինում, նոր ալիանսներ չենք ստեղծում, ԱՄՆ-ի հետ ռազմավարական պայմանագիրը չենք կնքում: Ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում նոր պատերազմի, ՀՀ մասնատման ռիսկերը բազմապատիկներով աճելու են»,- ասում է Ստեփանյանը:

Հարցին՝ իսկ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում արդյո՞ք ռիսկեր չի տեսնում, զրուցակիցը պատասխանում է. «ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ճիշտ աշխատելու պարագայում ՌԴ-ի հետ, վստահեցնում եմ, այդ ռիսկերը հնարավոր է հասցնել նվազագույնի, նույն Ադրբեջանը, կամ Ուզբեկստանը շատ հանգիստ առևտուր են անում ՌԴ-ի հետ՝ ԵԱՏՄ անդամ չլինելով: Եթե իրենց դեպքում հաջողվում է, ինչո՞ւ չպետք է մեզ հաջողվի: Մենք ԵԱՏՄ-ում մնալու որևէ կարիք չունենք, սա ՍԵրժ Սարգսյանի հակասահմանադրական որոշումն է, որովհետև հանրաքվե չի արել էս հարցով և արել է մեկ պատճառով՝ իր իշխանությունը պահելու և պատերազմի հեռանկարը երկարաձգելու համար: Վստահեցնում եմ, որ մենք կարող ենք ԵԱՏՄ-ից դուրս գալ և շարունակել ՌԴ-ի հետ նույն առևտրային հարաբերությունները, որովհետև դա ՌԴ-ին էլ է պետք: ՀԱՊԿ-ից դուրս գալու առումով էլ ոչ մի ռիսկ չկա, սա ուղղակի տեխնիկական հարց է, խաղաթուղթ է, որ մենք պահել ենք, որ վերջին պահին հանենք, գցենք սեղանի վրա: Չեմ բացառում, որ այս տարի մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած վերջին սուր հայտարարություններին, Ստեփանյանը տեսակետ է հայտնում, որ դրանք ոչ այնքան կապ ունեն ռուսական գործոնի և ռուս սահմանապահների հայ-իրանական սահմանից դուրս բերման հետ, որքան Թրամփի:

«Ալիևի խոսույթը հիմնականում ուղղված է Թրամփին, որովհետև նա իր ծառայություններն է առաջարկում ամերիկյան նոր վարչակազմին: Թրամփը սկսում է նոր քաղաքականություն՝ տարածքային պահանջներ Կանադայի, Պանամայի, Դանիայի նկատմամբ, և տպավորություն է, որ Թրամփի պաշտոնավարման 4 տարիները լինելու են բավականին անհանգիստ: Հիմա էդ կեղտոտ գործերի համար Թրամփին անհրաժեշտ են մարդիկ, որոնց ես անվանում եմ «միջազգային խուլիգաններ», և այդ միջազգային խուլիգաններից մեկը Իլհամ Ալիևն է, որն առաջարկում է իր դերակատարությունը: Ինքն ասում է՝ ես կարող եմ անել դա, որովհետև տարածաշրջանում հարց լուծողը ես եմ, ունեմ բանակ, զենք: Իր հիմնական ուղերձը սա էր, և ինքը խոսում է որպես տարածաշրջանի հեգեմոն, այդպես է իրեն ներկայացնում, ձեռքի հետ էլ, իհարկե, ուզում է ՀՀ-ի հետ հարցերը լուծել»,- նկատում է Ստեփանյանը:

Վերջինս նաև ընդգծում է՝ Ալիևին անհանգստացնում է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ կնքվելիք համաձայնագիրը:

«Ալիևը նաև իր հարցազրույցում է ասել, որ պատրաստ է նույն ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրել ԱՄՆ-ի հետ: Ալիևը փորձում է ԱՄՆ-ի հետ ստեղծել զուգահեռ մակարդակի հարաբերություններ, որը կա ՀՀ-ի և ԱՄՆ-ի մեջ: Մենք պետք է հռչակենք ճանապարհը դեպի քաղաքակիրթ աշխարհ, տվյալ դեպքում՝ դեպի ԵՄ, մեզ համար առաջնահերթություն պետք է այդ օրենքն ընդունենք, հայտը ներկայացնենք, ինչպես ասում է վարչապետը, հանրաքվե անենք: Երբ որ մեզ ստիպեն ԵԱՏՄ-ից դուրս գալ, պետք է դուրս գանք, որովհետև այլ ճանապարհ չունենք: Բայց մինչև դա մենք ունենք բավականին երկար ժամանակ, որպեսզի մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնենք, մեզ պետք են ֆինանսական հնարավորություններ, որպեսզի այդ ճանապարհին դիմակայենք: Մենք այլընտրանք չունենք, որովհետև եթե դա չանենք, վաղ թե ուշ մեզ մասնատելու են»,- եզրափակում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
863 դիտում

Ինքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտողները կտուգանվեն

Կոտայքում հատուկ օպերացիա է իրականացվել. բերման են ենթարկվել ԱԺ նախկին պատգամավորի որդին ևս մի քանի անձ

Մետապնևմովիրուսի հետ կապված վտանգ կա, պետք է այս հարցի վերաբերյալ զգուշորեն խոսել և պատրաստ լինել. Մուրադյան

Հայաստանում ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը դիտարկում ենք որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ. Օվերչուկ

ՀՀ ԱԳՆ-ն ապաքինում է մաղթել Կալիֆոռնիայի հրդեհների հետևանքով տուժածներին

Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ պետք է, որպեսզի Արևմուտքում համոզվեն, որ ՀՀ-ն «բլեֆ էր» անում. Սաֆարյան

ՀՀ-ից պատվիրակություն կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն. վարչապետը որոշում է ստորագրել

ՌԴ-ն մեզ շանտաժ է անելու, «միջազգային խուլիգան» Ալիևը իր ծառայությունն է առաջարկում Թրամփին. Դավիթ Ստեփանյան

Հունվարի 1-ից 7-ը հավաքագրվել է 90 մլն 990 հզր դրամ. Հայկ Կոստանյանը հրապարակել է 2024-ի նույն օրերի ցուցանիշը

Հերթական բուռն քննարկումը ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Երիտասարդ ամուսինները փողոցի տարբեր հատվածներից Ամանորի զարդարանքի խաղալիքները գողացել, տուն են տարել

Քննարկվել են Երևանի օդի աղտոտվածությունը, առկա խնդիրներն ու լուծումները

Փրայմըրիզը հասել է Փարաքար. ովքեր են պայքարում համայնքապետի աթոռը ժամանակավոր ստանձնելու համար. տեսանյութ

Հրապարակվել են Լոս Անջելեսում բռնկված հրդեհների արբանյակային լուսանկարները

Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Համաշխարհային բանկի և ՏԿԵՆ-ի համագործակցության պորտֆեյլը բավական մեծ է. Խուդաթյանն ընդունել է Գեգինատին

Քննչական կոմիտեի նախագահը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն Դիլիջանում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար

Եվրամիությանն անդամակցության որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով

Արփա գետի ափին ուռենիներ են հատվել

Ընդգծվել է սահմանազատման գործընթացի լիարժեք իրականացման կարևորությունը. փոխվարչապետն ընդունել է Գրոնոյին

8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. Մխիթար Հայրապետյան

Յուրաքանչյուրն, ով Լոս Անջելեսում է, հնարավոր վտանգի տակ է. մոլեգնող հրդեհի՝ հայ արտիստների արձագանքները

Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել․ որտեղ է այն և երբ է գործարկվելու

Կարևորվել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետևողական ընդլայնումը. հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Մագդալենա Գրոնոն

Ռուսաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով

Որքանով է ցանկացել ինձ վնասել՝ թողնում եմ անորոշությանը. Հայրապետյանը՝ Հակոբ Ասլանյանին առնչվող միջադեպի մասին

Մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները. աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին. քրեական գործը դատարանում է

Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի

Սրբուհի Գալյանը ՔԿԾ վարչակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետին

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ. տեսանյութ

«Գազպրոմ Արմենիա»-ի մոտ մեքենաներ են բախվել. «Volvo Trailer»-ից դիզվառելիքի արտահոսք է սկսվել

Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին. որ ծրագրերը կհամակարգի նա

Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկին»՝ ամրագրված սկզբունքներով. վարչապետն ընդունել է Ալի Աքբար Ահմադիանին

37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կինը տեղափոխվել է հիվանդանոց

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը

Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ վաղուց. ինչու է ՔԿԾ պետի պաշտոնում Գալյանն առաջարկել նրա թեկնածությունը