Քննարկվել են Երևանի օդի աղտոտվածությունը, առկա խնդիրներն ու լուծումները

09/01/2025 schedule20:44

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ հունվարի 9-ին կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ «Երեւանի օդի աղտոտվածության առկա վիճակը, խնդիրները եւ լուծման ուղղությունները» թեմայով:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, նախարարությունների, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ կազմակերպությունների, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որոնք ոչ միայն ներկայացրել են Երեւանում օդի աղտոտվածության ցուցանիշները եւ աղտոտման պատճառները, այլեւ նշել են այն քայլերն ու միջոցառումները, որոնք ուղղված են օդի աղտոտումը նվազեցնելուն: Որպես օդի աղտոտման հիմնական պատճառներ՝ նշվել են շինարարությունը, շրջակայքում առկա ավազի հանքերը, աղբավայրերի եւ տրանսպորտի արտանետումները, արտադրական ձեռնարկությունները, քաղաքի աշխարհագրական դիրքը եւ այլն:

Ըստ ներկայացված տվյալների՝ Երեւանի օդի աղտոտվածության հիմնական պատճառ համարվել է փոշին:

Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Երեւանում յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին օդի աղտոտվածության ցուցանիշների որոշակի աճ է գրանցվում՝ կապված օդում փոշու քանակության հետ: Մասնավորապես, վերջին երկու ամիսներին գրանցվել է սահմանային ցուցանիշների գերազանցում՝ 1,1 անգամից մինչեւ 3,4 անգամ:

«Համաձայն Կառավարության որոշման, որով գերնորմատիվային աղտոտվածության ցուցանիշներն են սահմանված, դա համարվում է անբարենպաստ աղտոտվածության վիճակ, սակայն չի համարվում վտանգավոր կամ արտակարգ վտանգավոր վիճակ: Վտանգավոր է, երբ սահմանային թույլատրելի արժեքները 20 անգամից ավելի են գերազանցվում, իսկ արտակարգ վտանգավոր վիճակը 50 անգամից ավելի գերազանցումներն են»,- պարզաբանել է քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ ներկայացնելով պաշտոնական տվյալները: Նա հավելել է, որ էական տարբերություններ չկան վերջին երկու տարիների ցուցանիշներում: Վերջինիս տեղեկացմամբ Երեւանի քաղաքապետարանը շինհրապարակներում տեղադրել է օդում փոշու քանակության չափիչ սարքեր, եւ 2022 թվականից մշտադիտարկում է իրականացնում: Ստացվել է նույն պատկերը՝ ձմռան ամիսներին գրանցվում է օդի աղտոտվածության ցուցանիշների աճ, իսկ ամռան ամիսներին աղտոտվածությունն ավելի քիչ է լինում, եւ սահմանային թույլատրելի արժեքները չեն գերազանցվում:

Նշվել է նաեւ, որ մյուս աղտոտիչների մասով սահմանային թույլատրելի չափից գերազանցումներ չեն գրանցվել:

Քննարկման մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, հետաքրքրվել իրականացվող աշխատանքներով, որոնք նպաստելու են օդի աղտոտվածության նվազեցմանը, հանրության առողջության պահպանմանը:

Գործադիր մարմնի ներկայացուցիչները բարձրաձայնել են իրականացվող աշխատանքների մասին:

Պատգամավորները նշել են՝ եթե խնդրի լուծման համար օրենսդրական իրավակարգավորումների կարիք կա, ապա կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ դրանք կյանքի կոչելու համար:

Օրենսդիրի ներկայացուցիչներն առաջարկել են նաեւ ավելի ակտիվ հաղորրդակցություն ապահովել հանրության հետ՝ իրավիճակի եւ իրականացվող քայլերի վերաբերյալ ճշգրիտ ու թարմ տեղեկատվություն փոխանցելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
395 դիտում

Ինքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտողները կտուգանվեն

Կոտայքում հատուկ օպերացիա է իրականացվել. բերման են ենթարկվել ԱԺ նախկին պատգամավորի որդին ևս մի քանի անձ

Մետապնևմովիրուսի հետ կապված վտանգ կա, պետք է այս հարցի վերաբերյալ զգուշորեն խոսել և պատրաստ լինել. Մուրադյան

Հայաստանում ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը դիտարկում ենք որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ. Օվերչուկ

ՀՀ ԱԳՆ-ն ապաքինում է մաղթել Կալիֆոռնիայի հրդեհների հետևանքով տուժածներին

Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ պետք է, որպեսզի Արևմուտքում համոզվեն, որ ՀՀ-ն «բլեֆ էր» անում. Սաֆարյան

ՀՀ-ից պատվիրակություն կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն. վարչապետը որոշում է ստորագրել

ՌԴ-ն մեզ շանտաժ է անելու, «միջազգային խուլիգան» Ալիևը իր ծառայությունն է առաջարկում Թրամփին. Դավիթ Ստեփանյան

Հունվարի 1-ից 7-ը հավաքագրվել է 90 մլն 990 հզր դրամ. Հայկ Կոստանյանը հրապարակել է 2024-ի նույն օրերի ցուցանիշը

Հերթական բուռն քննարկումը ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Երիտասարդ ամուսինները փողոցի տարբեր հատվածներից Ամանորի զարդարանքի խաղալիքները գողացել, տուն են տարել

Քննարկվել են Երևանի օդի աղտոտվածությունը, առկա խնդիրներն ու լուծումները

Փրայմըրիզը հասել է Փարաքար. ովքեր են պայքարում համայնքապետի աթոռը ժամանակավոր ստանձնելու համար. տեսանյութ

Հրապարակվել են Լոս Անջելեսում բռնկված հրդեհների արբանյակային լուսանկարները

Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Համաշխարհային բանկի և ՏԿԵՆ-ի համագործակցության պորտֆեյլը բավական մեծ է. Խուդաթյանն ընդունել է Գեգինատին

Քննչական կոմիտեի նախագահը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն Դիլիջանում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար

Եվրամիությանն անդամակցության որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով

Արփա գետի ափին ուռենիներ են հատվել

Ընդգծվել է սահմանազատման գործընթացի լիարժեք իրականացման կարևորությունը. փոխվարչապետն ընդունել է Գրոնոյին

8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. Մխիթար Հայրապետյան

Յուրաքանչյուրն, ով Լոս Անջելեսում է, հնարավոր վտանգի տակ է. մոլեգնող հրդեհի՝ հայ արտիստների արձագանքները

Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել․ որտեղ է այն և երբ է գործարկվելու

Կարևորվել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետևողական ընդլայնումը. հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Մագդալենա Գրոնոն

Ռուսաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով

Որքանով է ցանկացել ինձ վնասել՝ թողնում եմ անորոշությանը. Հայրապետյանը՝ Հակոբ Ասլանյանին առնչվող միջադեպի մասին

Մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները. աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին. քրեական գործը դատարանում է

Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի

Սրբուհի Գալյանը ՔԿԾ վարչակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետին

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ. տեսանյութ

«Գազպրոմ Արմենիա»-ի մոտ մեքենաներ են բախվել. «Volvo Trailer»-ից դիզվառելիքի արտահոսք է սկսվել

Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին. որ ծրագրերը կհամակարգի նա

Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկին»՝ ամրագրված սկզբունքներով. վարչապետն ընդունել է Ալի Աքբար Ահմադիանին

37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կինը տեղափոխվել է հիվանդանոց

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը

Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ վաղուց. ինչու է ՔԿԾ պետի պաշտոնում Գալյանն առաջարկել նրա թեկնածությունը