Որքանով է ցանկացել ինձ վնասել՝ թողնում եմ անորոշությանը. Հայրապետյանը՝ Հակոբ Ասլանյանին առնչվող միջադեպի մասին

09/01/2025 schedule17:58

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև իր և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանին առնչվող նամակագրական միջադեպին:

Ըստ ԲՏԱ նախարարի՝ Հակոբ Ասլանյանին մանկությունից է ճանաչել, քանի որ ապրել են նույն բակում, եղել են հարևաններ: Ասլանյանը նաև նախարարի ուսուցիչն է եղել, «Հայոց պատմություն» առարկայի կրկնուսույցը: 2016-ին ցանկություն է հայտնել ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում, Մխիթար Հայրապետյանի միջնորդությամբ դա իրագործվել է: 2018-ին, երբ Հայրապետյանը նշանակվել է նախարար, Ասլանյանը նշանակվել է «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ 2021 թվականին ՔՊ թիմով դարձել է պատգամավոր:

Խոսելով հայտնի սքրինշոթի մասին, Հայրապետյանը հաստատել է, որ տեքստը, որը հրապարակել էր Ասլանյանը, հենց Հակոբ Ասլանյանինն է, բայց դա գրել է Հայրապետյանը, քանի որ Ասլանյանը պնդել է, որ չի կարողանում օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաներից:

«Այդ օրը ես իրեն նման նամակ գրել եմ մեսինջերով: Ինձ զանգահարել է, ես իրեն այցելել եմ, գնացել եմ իր տուն, խոսել ենք, և ես հասկացել եմ, որ Հակոբ Ասանյանը պահի տակ որոշակի էմոցիոնալ գնահատականներ է հնչեցրել: Ինձ առաջարկել է, որ իրեն օգնեմ՝ համապատասխան տեքստ հրապարակվի, որից հետո այդ տեքստն ուղարկել եմ իրեն. այն տեքստը, որը սքրինշոթով հրապարակել էր: Սա է ամբողջ եղելությունը:

Վերջին 3 տարիներին հաճախակի շփումներ չեմ ունեցել Հակոբ Ասլանյանի հետ տարբեր պատճառներով, սակայն դա այդպիսի մի իրադարձություն էր, որ ես՝ առնվազն մարդ, որ 8 տարի առաջ միջնորդ եմ եղել, որ միանա իմ քաղաքական թիմին, համարել եմ, որ… Ինձ հետաքրքրել է պատճառը, փորձել եմ հասկանալ հիմքը, արմատը նեղսրտության, և ինքն ինձ հետ կիսվել է: Վերջնարդյունքում, կրկնում եմ, ինձ առաջարկել է իրեն օգնեմ, որպեսզի նման հայտարարություն դնի, որովհետև, ըստ էության, զղջում էր իր արած հայտարարության համար:

Որքանով է եղել անկեղծ իր կողմից այդ երկխոսությունը, խնդրանքը, որքանով է պատահաբար հանկարծ տեքստի փոխարեն սքրինշոթ արել, որքանով է ցանկացել ինձ վնասել՝ ես այդ ամենը թողնում եմ անորոշությանը: Ինձ ընդհանրապես դա չի հետաքրքրում: Այդ օրվանից հետո ես իր հետ չեմ խոսել, և առանձնապես դժվարությամբ եմ պատկերացնում որևէ առիթ, որևէ շփում Հակոբ Ասլանյանի հետ մի քանի պատճառով»,- ասել է ԲՏԱ նախարարը:

Ինչ վերաբերում է Հակոբ Ասլանյանի վրա հնարավոր ճնշումներին, ըստ Մխիթար Հայրապետյանի՝ անիմաստ և անհիմն գնահատական է:

«Լավ չեք ճանաչում Հակոբ Ասլանյանին, որ մտածում եք, որ ես կարող եմ իրեն ճնշել: Լավ չեք ճանաչում ակնհայտորեն: Ամեն դեպքում, խոսում եք մի մարդու մասին, որը մի քանի պատերազմի մասնակցել է: Հիմա չկարծեք, թե Հակոբ Ասլանյանը շեղվել է քաղաքական իմ թիմից կամ դավաճանել է, և ես պիտի հանկարծ 1 վայրկյանում ուրանամ և կորցնեմ իմ մարդկային դեմքը:

Լավ չեք պատկերացնում, որ խոսում ենք մի մարդու մասին, որը չգիտեմ՝ ինչ պատճառներով է նման վարքագիծ դրսևորում, բայց ունի անցած ճանապարհ: Նրանք, ովքեր կկարծեն՝ կկարողանան նման ձևով վախեցնել, ճնշել, դա ընդամենը նշանակում է, որ իրեն չեն ճանաչում: Ես ճանաչում եմ: Այլ բան է, որ մի քանի գործոն կա, որ գուցե օրերից մի օր խոսեմ այդ մասին, որոնք ոչ այնքան լավ են խոսում ամբողջ պատմության մասին: Բայց հիմա զերծ կմնամ»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։

ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն էլ, հակադարձելով այդ հայտարարությունը, տեղեկացրել էր, որ Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:

Ավելի ուշ Ասլանյանը սոցցանցի իր էջում մի քանի սքրինշոթ էր հրապարակել, որով հայտնել էր, թե իր հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա և շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ: Այդ սքրինշոթերից մեկը, որը Ասլանյանը հետագայում հեռացրել էր, վերաբերել էր իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությանը:

Այս նամակագրության վերաբերյալ էլ պարզաբանում էր տարածել ԲՏԱ նախարարի խոսնակը:

Դեկտեմբերի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Հակոբ Ասլանյանը հեռացվել է կուսակցությունից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
673 դիտում

Ինքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտողները կտուգանվեն

Կոտայքում հատուկ օպերացիա է իրականացվել. բերման են ենթարկվել ԱԺ նախկին պատգամավորի որդին ևս մի քանի անձ

Մետապնևմովիրուսի հետ կապված վտանգ կա, պետք է այս հարցի վերաբերյալ զգուշորեն խոսել և պատրաստ լինել. Մուրադյան

Հայաստանում ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը դիտարկում ենք որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ. Օվերչուկ

ՀՀ ԱԳՆ-ն ապաքինում է մաղթել Կալիֆոռնիայի հրդեհների հետևանքով տուժածներին

Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ պետք է, որպեսզի Արևմուտքում համոզվեն, որ ՀՀ-ն «բլեֆ էր» անում. Սաֆարյան

ՀՀ-ից պատվիրակություն կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն. վարչապետը որոշում է ստորագրել

ՌԴ-ն մեզ շանտաժ է անելու, «միջազգային խուլիգան» Ալիևը իր ծառայությունն է առաջարկում Թրամփին. Դավիթ Ստեփանյան

Հունվարի 1-ից 7-ը հավաքագրվել է 90 մլն 990 հզր դրամ. Հայկ Կոստանյանը հրապարակել է 2024-ի նույն օրերի ցուցանիշը

Հերթական բուռն քննարկումը ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Երիտասարդ ամուսինները փողոցի տարբեր հատվածներից Ամանորի զարդարանքի խաղալիքները գողացել, տուն են տարել

Քննարկվել են Երևանի օդի աղտոտվածությունը, առկա խնդիրներն ու լուծումները

Փրայմըրիզը հասել է Փարաքար. ովքեր են պայքարում համայնքապետի աթոռը ժամանակավոր ստանձնելու համար. տեսանյութ

Հրապարակվել են Լոս Անջելեսում բռնկված հրդեհների արբանյակային լուսանկարները

Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Համաշխարհային բանկի և ՏԿԵՆ-ի համագործակցության պորտֆեյլը բավական մեծ է. Խուդաթյանն ընդունել է Գեգինատին

Քննչական կոմիտեի նախագահը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն Դիլիջանում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար

Եվրամիությանն անդամակցության որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով

Արփա գետի ափին ուռենիներ են հատվել

Ընդգծվել է սահմանազատման գործընթացի լիարժեք իրականացման կարևորությունը. փոխվարչապետն ընդունել է Գրոնոյին

8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. Մխիթար Հայրապետյան

Յուրաքանչյուրն, ով Լոս Անջելեսում է, հնարավոր վտանգի տակ է. մոլեգնող հրդեհի՝ հայ արտիստների արձագանքները

Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել․ որտեղ է այն և երբ է գործարկվելու

Կարևորվել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետևողական ընդլայնումը. հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Մագդալենա Գրոնոն

Ռուսաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով

Որքանով է ցանկացել ինձ վնասել՝ թողնում եմ անորոշությանը. Հայրապետյանը՝ Հակոբ Ասլանյանին առնչվող միջադեպի մասին

Մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները. աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին. քրեական գործը դատարանում է

Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի

Սրբուհի Գալյանը ՔԿԾ վարչակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետին

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ. տեսանյութ

«Գազպրոմ Արմենիա»-ի մոտ մեքենաներ են բախվել. «Volvo Trailer»-ից դիզվառելիքի արտահոսք է սկսվել

Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին. որ ծրագրերը կհամակարգի նա

Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկին»՝ ամրագրված սկզբունքներով. վարչապետն ընդունել է Ալի Աքբար Ահմադիանին

37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կինը տեղափոխվել է հիվանդանոց

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը

Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ վաղուց. ինչու է ՔԿԾ պետի պաշտոնում Գալյանն առաջարկել նրա թեկնածությունը