Երևան
12 °C
Հունվարի 9-ին լրանում է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը:
Արեւելագետ, բանասեր, պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։
1946-ին՝ մանուկ հասակում, ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան՝ հաստատվելով նախ Կիրովականում, իսկ 1947-ից՝ Երեւան քաղաքում։
1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։
1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական վիճահարույց, բայց միջազգային դիտորդական առաքելությունների կողմից օրինական ճանաչված ընտրությունների արդյունքում, քվեների 51.75%-ով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։
1998թ. փետրվարի 3-ին, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ Անվտանգության ու ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով եւ երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու նկատառումով հրաժարվել է ՀՀ նախագահի պաշտոնից։ Նրա հետ մեկտեղ նույն պատճառներով իրենց պաշտոններից կամավոր կերպով հրաժարվել են նաեւ հանրապետության բազմաթիվ այլ ղեկավարներ եւ պատասխանատու աշխատողներ:
2007թ. աշնանը մի շարք քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։
2008թ. փետրվարի 19-ին կայացած ընտրություններում, պաշտոնական տվյալներով, ստացել է 21.51%, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը՝ 52.82% ձայն։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով, սակայն, Տեր-Պետրոսյանն իրականում ստացել է 30–35% ձայն, ինչը նշանակում է, որ պետք է նշանակվեր ընտրությունների երկրորդ փուլ, որում, նույն աղբյուրի համաձայն, Տեր-Պետրոսյանը հաստատաբար հաղթանակ կտաներ։
2008թ. մարտի 1-ի լուսաբացին՝ համաժողովրդական բողոքի տասնօրյա խաղաղ, շարունակական հանրահավաքներն ու նստացույցը իշխանությունների կողմից բռնի ուժով ցրելուց հետո, Տեր-Պետրոսյանը ապօրինի կերպով ենթարկվել է մոտ մեկամսյա փաստացի տնային կալանքի, ինչն արձանագրված է միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձեւերում։
2008թ. մարտի 1-ի երեկոյան ոստիկանությունը, վերին իշխանությունների հրահանգով, հրազեն է կիրառել Մյասնիկյանի հրապարակի հարակից տարածքում առաջացած տարերային ցույցի մասնակիցների դեմ, ինչի հետեւանքով զոհվել է տասը եւ վիրավորվել մի քանի տասնյակ մարդ։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ապօրինաբար Արտակարգ դրություն է հայտարարվել Երեւան քաղաքում, եւ կալանավորվել են Տեր-Պետրոսյանի հարյուրավոր աջակիցներ, որոնցից 90-ը դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության։
2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը՝ Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից։
2013թ. ապրիլի 13-ին ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ։
Տիրապետում է հայերենին եւ ռուսերենին, բավարար մակարդակով օգտվում է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ասորերեն, արամեերեն, հին հունարեն, լատիներեն եւ հին եբրայերեն լեզուներից։
Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների եւ բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրապարակումների (ճառեր, ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ եւ այլն)։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ-ից պատվիրակություն կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն. վարչապետը որոշում է ստորագրել
ՌԴ-ն մեզ շանտաժ է անելու, «միջազգային խուլիգան» Ալիևը իր ծառայությունն է առաջարկում Թրամփին. Դավիթ Ստեփանյան
Հունվարի 1-ից 7-ը հավաքագրվել է 90 մլն 990 հզր դրամ. Հայկ Կոստանյանը հրապարակել է 2024-ի նույն օրերի ցուցանիշը
Հերթական բուռն քննարկումը ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Երիտասարդ ամուսինները փողոցի տարբեր հատվածներից Ամանորի զարդարանքի խաղալիքները գողացել, տուն են տարել
Քննարկվել են Երևանի օդի աղտոտվածությունը, առկա խնդիրներն ու լուծումները
Փրայմըրիզը հասել է Փարաքար. ովքեր են պայքարում համայնքապետի աթոռը ժամանակավոր ստանձնելու համար. տեսանյութ
Հրապարակվել են Լոս Անջելեսում բռնկված հրդեհների արբանյակային լուսանկարները
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Համաշխարհային բանկի և ՏԿԵՆ-ի համագործակցության պորտֆեյլը բավական մեծ է. Խուդաթյանն ընդունել է Գեգինատին
Քննչական կոմիտեի նախագահը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն Դիլիջանում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար
Եվրամիությանն անդամակցության որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով
Արփա գետի ափին ուռենիներ են հատվել
Ընդգծվել է սահմանազատման գործընթացի լիարժեք իրականացման կարևորությունը. փոխվարչապետն ընդունել է Գրոնոյին
8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. Մխիթար Հայրապետյան
Յուրաքանչյուրն, ով Լոս Անջելեսում է, հնարավոր վտանգի տակ է. մոլեգնող հրդեհի՝ հայ արտիստների արձագանքները
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել․ որտեղ է այն և երբ է գործարկվելու
Կարևորվել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետևողական ընդլայնումը. հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Մագդալենա Գրոնոն
Ռուսաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Որքանով է ցանկացել ինձ վնասել՝ թողնում եմ անորոշությանը. Հայրապետյանը՝ Հակոբ Ասլանյանին առնչվող միջադեպի մասին
Մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները. աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին. քրեական գործը դատարանում է
Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի
Սրբուհի Գալյանը ՔԿԾ վարչակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետին
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ. տեսանյութ
«Գազպրոմ Արմենիա»-ի մոտ մեքենաներ են բախվել. «Volvo Trailer»-ից դիզվառելիքի արտահոսք է սկսվել
Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին. որ ծրագրերը կհամակարգի նա
Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկին»՝ ամրագրված սկզբունքներով. վարչապետն ընդունել է Ալի Աքբար Ահմադիանին
37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կինը տեղափոխվել է հիվանդանոց
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը
Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ վաղուց. ինչու է ՔԿԾ պետի պաշտոնում Գալյանն առաջարկել նրա թեկնածությունը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 9-ին
Ալիևի վերջին հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Մեդվեդև
40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ. Հովհաննես Դավթյան
Վարչապետն ընդունել է ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին
2024-ին «Սյունիք» օդանավակայանից Երևան-Կապան-Երևան երթուղով իրականացվել է 71 չվերթ
Ես հիմա այդ պատվավոր կոչումը կրում եմ, զինվորի մայր եմ. Ավանեսյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT