Երևան
12 °C
Այսօր միջազգային ամենահեղինակավոր ու առաջատար բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում 2 գերհզոր տերությունների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ղեկավարներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումն էր, որի մասին խոսվում էր ամիսներ շարունակ:
Ինչպես և նախատեսվում էր, հանդիպումը տեղի է ունեցել Ժնևի Վիլլա Լա Գրանժ կալվածքում: Այն ավարտվել է նախատեսվածից ավելի շուտ, քանի որ ինչպես ամերիկյան կողմն է պարզաբանել, ընթացել է առանց հանգստի ընդմիջման, այլ ոչ՝ ինչպես նախատեսվում էր ըստ օրակարգի: Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովը տևել է 3,5 ժամ ու ավարտվել Հայաստանի ժամանակով 19:05-ին: Կողմերը համատեղ ասուլիսով հանդես չեն եկել, այլ ամփոփել են արդյունքները՝ առանձին-առանձին: Ընդ որում, ԱՄՆ-ի նախագահը մամուլի հետ հանդիպել է ոչ թե Լա Գրանժում, այլ ասուլիս է տվել այլ վայրում՝ Վիլլա Պարկ դե Հաուտ-Վիվեսում:

Ըստ ծրագրի ՝ շուրջ մեկ ժամ 40 րոպե տրամադրվելու էր նեղ կազմով հանդիպման համար, բայց իրականում զրույցը տևել է գրեթե 2 ժամ ՝ ավարտվելով ՀՀ ժամանակով 17:19-ին: Ընդմիջում է հայտարարվել ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումից առաջ միայն, որը տևել է 15 րոպե, սակայն այն ընթացիկ հարցերի կարգավորման, ոչ թե հանգստի համար է եղել:
Շվեյցարիան այս հանդիպմանը նախապատրաստվում էր մի քանի ամիս շարունակ, իսկ վերջին 2 շաբաթներին՝ հատկապես: Այսօր Ժնևի օդային տարածքն ամբողջությամբ փակ է եղել, արգելված է եղել որևէ օդանավի թռիչք, փակ են եղել կենտրոնական ու դեպի Լա Գրանժ կալվածք տանող բոլոր ճանապարհները, ամենուր խիստ հսկողություն ու ոստիկանական հատուկ ծառայություն է եղել սահմանված, 2 օրով փակվել են մի շարք արտադրամասեր, գործարաններ, սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը: Դեպի Լա Գրանժ տանող հատվածում բարձր պարիսպներ են տեղակայվել: Հայտարարվել է, որ շվեյցարական իշխանությունները փոխհատուցելու են բոլոր այն քաղաքացիների աշխատավարձը, որոնք ստիպված են եղել հարկադիր պարապուրդի ենթարկվել՝ հանդիպման պատճառով:


Նախապես գծագրված օրակարգի համաձայն, առաջինը պետք է հանդիպման վայր ժամաներ ՌԴ նախագահը, այնուհետ՝ Բայդենը: Շվեյցարիայի նախագահը նրանց դիմավորել է կալվածքի մուտքի մոտ:
Պուտինը Ժնևի օդանավակայանից Վիլլա Լա Գրանժ էր ժամանել ՀՀ ժամանակով ժամը 15:05-ին, 12 րոպե անց՝ ժամը 15: 17-ին էլ Բայդենի ավտոշարասյունն էր ժամանել գագաթնաժողովի անցկացման վայր: Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինն իր հերթին հանդիպել է երկու ղեկավարներին, լուսանկարվել նրանց հետ, հայտնել, որ ուրախ է նման մակարդակի հանդիպման կազմակերպումը ստանձնելու համար ու մաղթել արդյունավետ բանակցություններ:

ՌԴ նախագահ Պուտինի համար սա ԱՄՆ-ի արդեն հինգերորդ նախագահի հետ հանդիպումն էր, սակայն ինքն ու Բայդենն ավելի վաղ առանձին հանդիպում ունեղել են, երբ տարիներ առաջ Պուտինը զբաղեցնում էր ՌԴ վարչապետի, իսկ Բայդենը՝ ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ինախագահ Ջոզեֆ Բայդենը նեղ ձևաչափով բանակցություններ են սկսել Վիլլա Լա Գրանժի առաջին հարկում գտնվող գրադարանի դահլիճում:
Դրանից առաջ մամուլի ներկայացուցիչներին թույլատրվել է մտնել սենյակ՝ պրոտոկոլային լուսանկարման համար, երկու առաջնորդներն այստեղ մի քանի խոսք են փոխանակել միայն այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դիմել է նրանց՝ ասելով. «մի քանի բառ, խնդրում եմ», մինչ այդ, մի քանի րոպե քար լռություն է եղել: Բացի այդ, նրանք նաև խոսել են, երբ լրատվամիջոցներն արդեն դուրս էին գալիս սենյակից:


«Պարոն Նախագահ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հանդիպման նախաձեռնության համար», - դիմելով Բայդենին իր խոսքը սկսել է Ռուսաստանի ղեկավարը:
«Ես գիտեմ, որ դուք երկար ճանապարհորդություն եք ունեցել, շատ աշխատանք եք կատարել: Այնուամենայնիվ, ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք քննարկում են պահանջում ամենաբարձր մակարդակով: Հուսով եմ, որ մեր հանդիպումը արդյունավետ կլինի», - ասել է Պուտինը:
Politico- ի թղթակիցը Բայդենին հարց է ուղղել, թե վստահու՞մ է նա, արդյոք, Պուտինին, ինչին Բայդենը գլխով դրական պատասխան է տվել:
Ինչպես վերը նշվեց, ողջույնի խոսքն առաջինն ասել է Պուտինը, այնուհետ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը շարունակվել է լրագրողների համար փակ դռների ետևում:
Երկու երկրների ղեկավարների հետ միասին գրադարանում են եղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ինչպես նաև թարգմանիչները:
![]()

Հանդիպումից անմիջապես հետո Բայդենը դուրս է եկել Լա Գրանժից ու նրա ավտոշարասյունը լքել է կալվածքի տարածքը՝ ուղևորվելով Villa Parc des Haut Vives, որտեղ արդեն նրան էին սպասում մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հասնելով տեղադրված ամբիոնին, Բայդենը հայտնել է, թե Ժնևում սաստիկ շոգ է ու հանել է կոստյումը, ասուլիս տվել վերնաշապիկով (Ժնևում այսօր +31 աստիճան է եղել): Ջո Բայդենը պատասխանել է մի շարք հարցերի, այնուհետ դրել արևային ակնոցը, մի ձեռքով վերցրել պիջակը, մյուսով՝ թղթապանակն ու փորձել հեռանալ, սակայն կրկին վերադարձել է ամբիոնի մոտ ու պատասխանել ևս մի քանի հարցի:

Պուտինն իր հերթին համբերատար պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ իրեն հատուկ ժպիտով խորհրդավորությամբ: Ռուսաստանի ղեկավարի խոսքով ՝ բանակցությունները կառուցողական էին եւ անցել են առանց թշնամանքի:
Պուտինը նշել է, որ կողմերը պայմանավորվել են բանակցել ռազմավարական կայունության հարցերի շուրջ: Բացի այդ, ըստ ՌԴ նախագահի, մտադիր են ապագայում վերադարձնել ԱՄՆ դեսպանին Մոսկվա, իսկ ՌԴ դեսպանին՝ Վաշինգտոն, բայց հստակ չի նշվել, թե երբ դա տեղի կունենա: Հիշեցնենք, դեսպանները հետ էին կանչվել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների լարվածության ֆոնին:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը 2021-ի մարտից գտնվում է Մոսկվայում. նրան հետ են կանչել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ABC- ին տված հարցազրույցում դրական պատասխան է տվել հարցին, թե համարու՞մ է Ռուսաստանի նախագահին «մարդասպան»: Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հետ է կանչվել Վաշինգտոն ապրիլին՝ խորհրդակցությունների համար ու դեռևս գտնվում է այնտեղ:

Սա վերջին 3 տարվա ընթացքում, 2018-ի հուլիսն Հելսինկիում Դոնալդ Թրամփի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժողովն էր:
Հանդիպման ավարտին նախագահները նվերներով են փոխանակվել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Դմիտրի Պեսկովի խոսքերի, իր ամերիկացի գործընկերոջը «Մոսկվա» անունով գրասեղանային հավաքածու է նվիրել խոխլոմյան նկարազարդմամբ:

Համաձայն Սպիտակ տան մամուլի ծառայության ավելի վաղ տարածած հայտարարության, Բայդենն էլ Պուտինին նվիրել է բյուրեղյա բիզոնի արձանիկ և ավիատորային ակնոցներ: Ինչպես նշվել է, բիզոնը ԱՄՆ-ում «ամենաշքեղ կենդանիներից մեկն է» և խորհրդանշում է «ուժ, միասնություն և դիմացկունություն»: Սպիտակ տունը հայտարարել է, որ ակնոցները պատրաստել է Randolph-ը՝ անձամբ Բայդենի անհատական պատվերով: Բայդենը այս ակնոցների երկրպագուն է և բազմիցս հայտնվել է լուսանկարիչների ուշադրության կենտրոնում՝ տարբեր գույների նմանատիպ ակնոցներով:
Պուտինն ու Բայդենը քննարկել են հիմնական օրակարգային հարցերը՝ Ռուսաստանի ռազմական միջամտությունը Ուկրաինայում, ընդդիմության հետապնդումների և մասնավորապես Ալեքսեյ Նավալնիի մասին, կիբերհարձակումների մասին, որոնց հետքերը տանում են դեպի Ռուսաստան և նրա պետական ինստիտուտներ, երկկողմ հարաբերությունների կարգավորման, տարբեր կետերում ռազմական բախումների ու քնած հակամարությունների մասին՝ ներառյալ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում ու Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի ու աշխատանքների մասին:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները իրատեսորեն գնահատում են Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի հեռանկարները. նրանք միակարծիք են այն կարծիքի շուրջ, որ հանդիպումը դժվար թե հանգեցնի դիրքերի փոփոխության: Այժմ գլխավորը երկխոսության պահպանումն է, և դժվար թե պետք է սպասել որևէ կոնկրետ որոշման:

Հանդիպումից հետո արվել է 1 համատեղ հայտարարություն, որը եղել է ռազմավարական կայունության վերաբերյալ:
Այդ հայտարարության մեջ ասվում է.
«Մենք ՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Ջոզեֆ Ռ. Բայդենը, նշում ենք, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթաց գրանցել համատեղ նպատակների իրականացման մեջ և կանխատեսելիություն ռազմավարական ոլորտում, ի վիճակի են նվազեցնել զինված բախումների ռիսկերը և միջուկային պատերազմի սպառնալիքը:
ՍՏԱՐՏ պայմանագրի վերջերս ընդլայնումը վկայում է միջուկային զենքի վերահսկմանը մեր նվիրվածության մասին: Այսօր մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ և դրանք երբեք չպետք է սանձազերծվեն:
Այս նպատակներին հասնելու համար Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շուտով կսկսեն ռազմավարական կայունության վերաբերյալ համապարփակ երկկողմ երկխոսություն, որը կլինի բովանդակային և աշխույժ: Այս երկխոսության միջոցով մենք նպատակ ունենք հիմք դնել ապագայում զենքի վերահսկման և ռիսկերի մեղմացման միջոցառումների»:

Բայդենը և Պուտինը նաև հայտարարել են, որ գագաթնաժողովը ցույց տվեց՝ իրենք կարող են կարևոր թեմաներով կայունության հասնել անգամ լարվածության պայմաններում»:
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT