Երևան
12 °C
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպմանն արձագանքել են տարբեր երկրների քաղաքական գործիչներ ու քաղաքացիներ:
* «Ժնևի գագաթնաժողովը ցուցադրեց Ռուսաստանի վերադարձը մեծ տերության կարգավիճակ և թույլ տվեց Մոսկվային ու Վաշինգտոնին լուծել երկկողմ հարաբերությունների հրատապ խնդիրները»: Այս կարծիքը հայտնել է Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ փոխնախագահ Հիզեր Քոնլին՝ մեկնաբանելով Շվեյցարիայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի բանակցությունների արդյունքները:
Ըստ Քոնլիի՝ «այսօր վերականգնվեց Ռուսաստանի՝ որպես մեծ տերության ու արժանի մրցակցի կարգավիճակը, Պուտինը կենտրոնացրեց աշխարհի ուշադրությունը»: Երկուշաբթի Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, Բայդենը նույնպես Պուտինին բնութագրել էր որպես «արժանի մրցակից»:
* Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի համաձայնությունը՝ շարունակել երկխոսությունը ռազմավարական կայունության և կիբերանվտանգության վերաբերյալ, կարևոր քայլ է, ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Մենք բարձր ենք գնահատում նախագահներ Բայդենի և Պուտինի գագաթնաժողովը: Դիվանագիտության մեջ ոչինչ չի փոխարինի անձնական հանդիպմանը»,- ասել են նախարարությունից:
* Պետդումայի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու խոսքով՝ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում «մի կողմ է մղվել» պատերազմի վտանգը:
«Երեկվա հանդիպումը ցույց տվեց, որ պատերազմի վտանգը մի քանի տարի մի կողմ մղվեց, և սա ամենակարևորն է: Հանդիպումը նորմալ անցավ»,- իր կարծիքն է հայտնել Ժիրինովսկին:
* Ժնևում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի մասնակիցները փոխադարձ հարգանք ցուցաբերեցին՝ համաձայնության գալով խուսափել վտանգավոր առճակատումներից»,- ասել է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Ռինո Կաբրասը:
* Նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովի արդյունքները մեկնաբանել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: «Վաշինգտոնը ոչ մի առավելություն չստացավ այս հանդիպումից: Կարծում եմ, որ դա լավ օր էր Ռուսաստանի համար»,- ասել է Թրամփը:
* Տարբեր է ամերիկացիների վերաբերմունքը Բայդեն-Պուտին հանդիպմանը: Fox News-ի ընթերցողները հիմնականում բացասաբար են տրամադրված. «Պուտինը 45 րոպե ղեկավարեց գործընթացը և ասաց այն, ինչ մտածում էր: Մինչդեռ Բայդենը կարդաց Պետդեպարտամենտի գրածը, որը պատրաստել էին երկու շաբաթ առաջ»: «Բայդենը մի անգամ էլ ցույց տվեց, որ թույլ է»:
* Ամերիկացի որոշ փորձագետներ էլ համեմատել են Պուտին-Թրամփ և Պուտին-Բայդեն հանդիպումներն ու ենթադրել, որ Բայդենի հետ բանակցություններից հետո դրական տեղաշարժերն ավելի հավանական են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT