Երևան
12 °C
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը օլիմպիական խաղերի ուղեգիր կստանա: Բաչկովն իր՝ 63 կգ քաշային կարգի համաշխարհային դասակարգման աղյուսակում այս պահին զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Նա գործող Եվրոպայի չեմպիոնն է և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը:
Բռնցքամարտի եվրոպական վարկանիշային մրցաշարը, որ սկսվել էր 2020թ.-ի փետրվարին Լոնդոնում և կիսատ էր մնացել, շարունակվեց այս տարվա հունիսին և տեղի ունեցավ Փարիզում: Այդ մրցաշարի ընթացքում Բաչկովը չկարողացավ ուղեգիր նվաճել: Ուղեգիր նվաճելու համար նա պետք է հաղթեր միայն Ռուսաստանը ներկայացնող ադրբեջանցի բռնցքամարտիկ Գաբիլ Մամեդովին, սակայն մարտի առաջին ռաունդում գլուխների բախումից Բաչկովի հոնքը պատռվեց, և բժիշկները թույլ չտվեցին նրան շարունակել մարտը: Ռինգի մրցավարը սխալմամբ արձանագրեց, որ վնասվածքը տեղի է ունեցել Մամեդովի նորմալ հարվածից հետո, և միավորներ հաշվելու փոխարեն տեխնիկական նոկաուտով հաղթանակ շնորհվեց ռուսաստանցուն:
Վարկանիշային համաշխարհային մրցաշարը, որի ընթացքում բռնցքամարտիկները վերջին հնարավորությունը կունենայի ուղեգիր նվաճելու, նույնպես պետք է տեղի ունենար Ֆրանսիայում: Սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշեց չեղարկել մրցաշարը, դրա փոխարենը ուղեգրերը բաշխել համաշխարհային դասակարգման առաջատարների միջև: Քանի որ Բաչկովն իր քաշային կարգում առաջատար է, նա ի թիվս մյուս առաջատարների, նույնպես կարժանանա օլիմպիական ուղեգրի: Վարկանիշային մրցաշարի վիկիպեդիայի էջում Բաչկովի անունն արդեն ներառված է օլիմպիական խաղերի մասնակիցների թվում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից նույնպես հաստատում են, որ գյումրեցի մարզիկը կմասնակցի Տոկիո-2020-ին: ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունից նաև հայտնեցին, որ մեր մյուս բռնցքամարտիկներից ոչ ոք վարկանիշ ստանալու շանս չունի: Նշենք, որ բարձր վարկանիշ ունեն նաև տղամարդկանց գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանն ու կանանց 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, սակայն նրանց զբաղեցրած հորիզոնականները թույլ չեն տալիս օլիմպիական խաղերի վարկանիշի հույս ունենալ:
Ավելացնենք նաև, որ Բաչկովից բացի օլիմպիական ուղեգիր ունեն ևս երկու հայ բռնցքամարտիկ՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը:
Նշենք, որ այս Բաչկովը 13-րդ մարզիկն է, որն օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճում: Առաջիկայում Հայաստանի օլիմպիական հավաքկանը կշարունակի համալրվել. մասնավորապես, իր ուղեգրի հաստատմանն է սպասում ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը: Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հայտնում է, որ մոտ օրերին կհրապարակի օլիմպիական վարկանիշային դասակարգման ցուցակը, որտեղից պարզ կդառնա՝ արդյոք Կարապետյանը կկարողանա՞ մասնակցել Տոկիոյի խաղերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT