Երևան
12 °C
«Ուզում եմ այսօր ելույթս սկսել շնորհավորանքի և շնորհակալական խոսքով: Այսօր, որ մենք այստեղ ենք, եկել ենք, որ ոչ թե դուք մեզ շնորհավորեք, այլ իրավամբ եկել ենք շնորհավորելու ձեզ սիրելի հայ ժողովուրդ, որովհետև երեկվա հաղթանակը ձերն է: Եվ սա ասում եմ առանց պաթոսի, առանց ավելորդ պոպուլիզմի: Մենք ասում ենք անկեղծորեն. երեկ հաղթել է հայ ժողովուրդը »,-Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Մխիթար Հայրապետյանը:
Հայրապետյանն ընդգծեց. մեր նորագույն պատմության ամենացավոտ, ամենածանր էջերից մեկն ապրեցինք, որից հետո ժողովուրդը մնաց ոգով ուժեղ, ամուր:
«Պահեցիք ձեր հավատը և հույսը ապագայի նկատմամբ: Եվ, ես դրա համար է, որ ուզում եմ ասել ձեզ. շնորհակալ եմ հայ մարդ, շնորհակալ եմ հայ ժողովուրդ»,-ասաց Մխիթարյանն ու նշեց, որ շնորհակալ է նաև իր քաղաքական թիմին և քաղաքական առաջնորդին հերթական անգամ նստահության քվեն տալու համար:
Հայրապետյանը նաև ներկայացրեց հին հունական Արդարադատության դիցուհի Ֆեմիդայի արձանը: Այն դրված է բոլոր իրավաբանների, և ըստ Հայրապետյանի, նաև «այսպես կոչված իրավաբանների» սեղանին: Նաև մանրամասնեց, թե ինչի համար է արձանը բեմ բերել:
«Եթե կհիշեք մուրճից հետո (նկատի ունի քարոզարշավի ժամանակ քաղաքացիների կողմից Նիկոլ Փաշինյանին տրված մուրճը) պսևդոիրավաբանները սկսեցին քննադատել և քաղաքացիներին, որ մուրճով են, և թե մեզ, որ թափահարում ենք այն: Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ քաղաքացիների, իրավաբանների աշխատասենյակում դրված այս արձանի աչքերը, որ փակ են, խորհրդանշում է անաչառությունը: Այսինքն, արդարադատությունը փակ աչքերով, անկախ նրանից, թե ում է դատելու, պետք է կատարի իր առաքելությունը: Կշեռքը՝ հավասարություն: Նժարներին չափվելու են բարին և չարը, կամ չափվելու է մեղքն ու անմեղությունը:
Երրորդ սիմվոլիկայի համար եմ բերել արձանը և ուզում եմ ցույց տալ աջ ձեռքի սուրը: Այն, երևի թե իրավաբանները չին նկատել: Այն խորհրդանշում է պատասխանատվություն, օրենքի դիկտատուրա, հետևաբար նաև պատիժ հանցանքի ու հանցավորության համար:
2018 թվականի հեղափոխության տրամաբանությամբ դուք մեզ տվեցիք հնարավորություն լինել հավասար բոլորի հետ, լինել անաչառ բոլորի հետ մեր ամենօրյա աշխատանքում: Եվ երեկ արդեն, դուք տվեցիք վարչապետին այդ սուրը՝ նաև իրականացնելու արդարադատություն նաև օրենքի ողջ խստությամբ, լինել անհանդուրժող հանցանքի, մեղքի և հանցագործության նկատմամբ: Եվ, ես ասում եմ, որ մենք գիտակցում ենք այդ պատասխանատվությունը, գիտակցում ենք այն ինչ ասել ենք այս բեմից նախընտրական շրջանում, և արդեն վաղը՝ առավոտյան ժամը 9-ից, մենք սկսելու ենք գործել»,-հայտարարեց Մխիթարյանը:
Նա բոլորին վարչապետի շուրջ համախմբվելու և Հայաստանը նորովի զարգացնելու կոչ արեց:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT