Կառավարությունը «ՄԻԿԱ» մարզահամալիրը տրամադրեց «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Հ. Մանանդյան փողոց 41 հասցեում գտնվող «ՄԻԿԱ» մարզահամալիրը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային», իսկ ներկայումս այն տնօրինող «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՓԲԸ-ն լուծարել: 

Նշենք, որ մոտ 3659 քառ. մետր մակերեսով մարզական համալիրը իր ողջ գույքով «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնին» անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել էր 2019 թվականի մարտին, երբ այն ՊՈԱԿ-ից վերակազմավորվեց ՓԲԸ-ի:

Որոշման հավելվածում նշված է, որ ընկերության լուծարման խնդիրն առաջացել է այն պատճառով, որ ընկերության մարզակառույցը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, որի հետեւանքով հնարավոր չէ անցկացնել միջազգային և այլ բարձրակարգ մարզական միջոցառումներ: Մարզակառույցի թերծանրաբեռնվածության պատճառով, որը հետևանք է նաև համավարակի, խափանվել և ընկերության հետագա բնականոն գործունեությունը դարձել է անհնարին: Ոչ բավարար ֆինանսավորման պատճառով անհնար է դարձել պահպանել մարզակառույցի բարվոք վիճակը, վերանորոգել ու համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, ապահովել ընկերության գործունեությունը:

Իսկ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է 10-ամյա ներդրումային ծրագիր, համաձայն որի՝ կազմակերպությունը նախատեսում է Հ. Մանանդյան փողոց 41 հասցեում գտնվող մարզահամալիրի վերակառուցման համար կատարել 1.240.000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ:

Նշենք, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան» որոշել է մարզադաշտը համապատասխանեցնել ՈՒԵՖԱ-ի 2-րդ կատեգորիայի մարզադաշտի:

Մարզադաշտում կտեղադրվի արհեստական խոտածածկով մարզումային խաղադաշտ, կապահովվի մարզադաշտի հասանելիությունը ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական ֆուտբոլի մրցումների մասնակից ակումբների համար:

Վերոնշյալ ֆուտզալի մարզահամալիրում կապահովվի բասկետբոլի և վոլեյբոլի միջազգային մրցաշարերի չափանիշներին համապատասխանող գծանշումների և տեխնիկական միջոցների առկայությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3651 դիտում

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է