Ֆրանսիայի նախագահի անունից Սյուզան Ղարամյանին շնորհվել է «Արժանիքի ազգային շքանշան»

2021թ. հունիսի 22-ին Մատենադարանում Հայաստանի ֆրանսերենի ուսուցիչների համաժողովի ավարտին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը Արժանիքի ազգային շքանշան է հանձնել Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի տնօրեն և Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ տիկին Սյուզան Ղարամյանին:

«Տիկին Ղարամյան, ֆրանսերենի խթանմանն ուղղված ձեր գործողության միջոցով Դուք զգալի ներդրում եք ունեցել Ֆրանսիայի, Հայաստանում նրա մշակույթի և լեզվի տարածման գործում»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ տիկին Ղարամյանը վճռական ազդակ էր հաղորդել ֆրանսերենի վերածննդին՝ 2001 թվականի հունվարին հիմնելով Ֆրանսերենի ուսուցիչների հայկական ասոցիացիան, որի քսանամյակը նշում ենք այս տարի:

«Որպես այդ ասոցիացիայի նախագահ՝ Ձեզ հաջողվել է ստեղծել Հայաստանի կրթության նախարարության կողմից հաստատված երկարաժամկետ շարունակական կրթության համակարգ: Ամենամյա ավանդական վերապատրաստման սեմինարը, որն արդեն 18-րդ տարին է, ինչ անցկացվում է Հայաստանում, մանկավարժական հմտությունների փոխանցման եզակի պահ է, որն ամեն տարի սպասում են ֆրանսերենի բոլոր ուսուցիչները»,- նշել է դեսպանը:

Ժոնաթան Լաքոտը հիշեցրել է տիկին Ղարամյանի հիմնարար ներդրումը Հայաստանում ֆրանսերենի առաջխաղացման գործում 2003 թ. ապրիլի 2-ին Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի ստեղծման և զարգացման միջոցով: Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը միակ Ալիանսն է Կովկասում, և այն նաև ֆրանսերենի իմացության ֆրանսիական դիպլոմներ շնորհող (DELF, DALF, TCF) միակ ազգային քննական կենտրոնն է:

«Ձեր դերը Հայաստանում ֆրանսերենի առաջխաղացման գործում հատկապես կարևորվեց 2018 թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովում, որը համընկավ Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի տասնհինգերորդ տարեդարձի հետ»,- հիշեցրել է դեսպանը:

Դեսպանը նշել է, որ այս շքանշանը ստանալով՝ տիկին Սյուզան Ղարամյանը միանում է 185,000 կանանց և տղամարդկանց մի համայնքի, որոնք պարգևատրվել են ամենատարբեր ոլորտներում իրենց նշանակալի ծառայությունների համար: Արժանիքի ազգային շքանշանը գեներալ Դը Գոլի կողմից հիմնադրված ազգային շքանշան է, որով պարգևատրվում են բոլոր բնագավառներից մարդիկ՝ իրենց գործունեության և Ֆրանսիայի արժևորման գործի մեջ իրենց ներդրման համար:

«Սիրելի տիկին Ղարամյան, Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի անունից և ինձ վերապահված լիազորություններով կարգում եմ Ձեզ Արժանիքի ազգային ասպետ»,- ասել է դեսպանը:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին՝ տիկին Ղարամյանը նշել է՝ հպարտ է, որ իր ամբողջ կյանքը նվիրել է Ֆրանսիան, նրա գեղեցիկ լեզուն և մշակույթը խթանելու գործին: «Այս բարձր պարգևն ինձ սատարում է իմ ընտրած ուղին շարունակելու և էլ ավելի քաջություն տալիս՝ գալիք ճանապարհի համար»,- ասել է Սյուզան Ղարամյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1615 դիտում

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային