Հազարավոր հայեր և քրդեր Փարիզում Էրդողանի այցի դեմ բողոքի ցույցի են դուրս եկել. AFP

Հազարավոր քրդեր դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելով Ֆրանսիայի իշխանությունների անկարողության դեմ, որոնք մինչ օրս 2013-iն 3 քուրդ ապստամբ կանանց սպանության համար որևէ մեկին չեն դատապարտել, գրում է AFP-ն:

Ցուցարարները վանկարկել են «Էրդողանը մարդասպան է»: Այդ ընթացքում Թուրքիայի նախագահը բանակցություններ էր վարում Ֆրանսիայի նախագահի հետ:

2013-ին Փարիզի կենտրոնում հայտնաբերվել էին երեք քուրդ ակտիվիստ կանանց դիերը՝ գլխի շրջանում բռնության հետքերով. նրանք 54-ամյա Սաքինե Ջանսըզը, 28-ամյա Ֆիդան Դողանը և 24-ամյա Լեյլա Սոյլեմեզն էին: 

Թուրքական հետախուզությունը պաշտոնապես հերքել է սպանություններին որևէ առնչությունը, սակայն ֆրանսիացի քննիչները եզրակացրել են, որ թուրքական լրտեսները ներգրավված են գործին: Միակ կասկածյալ Օմեր Գունեյը դատավարությունից առաջ մահացել է բանտում:

Ֆրանսիայի հայ համայնքը նույնպես միացել է ցուցարարներին և դեմ է եղել Թուրքիայի նախագահի այցին՝ Էրդողանին անվանելով «բռնապետ»:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցույց տվեց ֆրանսիացիներին իր իրական դեմքը, բռնապետ, որն իրեն այնպես է պահում, կարծես իր պալատում է՝ հակառակ եվրոպական չափանիշներին, որոնց նա հավակնում է», - նշված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանած Թուրքիայի նախագահը, ինչպես և սպասվում էր, ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Եվրամիությանն անդամակցելու հարցը, սակայն Էրդողանի նախափարիզյան անկնկալիքները չեն արդարացել: Այցին ընդառաջ եվրոպական մամուլը գրում էր, որ Էրդողանը Էլիսեյան պալատ է ժամանում Մակրոնի հետ բանակցությունների՝ նպատակ ունենալով 2017-ի ճգնաժամից հետո նոր տարին սկսել Եվրամիության հետ հարաբերությունները ջերմացնելով:

Սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ներկա իրավիճակում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում առաջընթացի հնարավորություն չի տեսնում: 

Նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Էրդողանը ստիպված է եղել պատասխանել ֆրանսիացի լրագրողների անհարմար հարցերին: Թուրքական մամուլը գրում է, թե Էրդողանը «տեղն է դրել» ֆրանսիացի լրագրողին: France 2-ի լրագրողը հարց է ուղղել Թուրքիայի կողմից Սիրայում կռվող ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին, ինչին Էրդողանը պատասխանել է. 

«Ո՞վ է զենք ուղարկում Սիրիա: Հիմա Դուք խոսում եք Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության աջակիցների դիրքերից: Նրանք, ովքեր կանգնած են նման գործողությունների հետևում Գյուլենի աջակիցներն են և հիմա ձերբակալված են: Սովորեք այս հարցերում նրբանկատություն դրսևորել, երբ խոսում եք դրա մասին: Այդ ամենը հեշտ կուլ տվող մեկը չէ ձեր դիմաց կանգնած, կուզեմ, որ իմանաք դա: Սովորեք ուրիշի շահերի համար չխոսել, գյուլենականների պես չխոսել»:

 

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3742 դիտում

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ