Երեւանում կտեղադրվի System of a Down (SOAD) խմբի անդամների քանդակը

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը աշխարհահռչակ ռոք երաժիշտներ System of a Down (SOAD) խմբի անդամների խմբաքանդակն է արել: Քանդակը դեռ գիպսային տարբերակով է, բայց առաջիկայում քանդակագործն այն բետոնապատ է դարձնելու:

Հայկ Թոքմաջյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությունն իրենն է, որեւէ մեկի պատվերը չէ: «Մտահղացումն այսպիսին էր՝ ստեղծել կոմպոզիցիոն մի էնպիսի աշխատանք, որը մնայուն լինի»,- ասաց նա:

Աշխարհահռչակ ռոք խմբի քանդակն անելու նպատակը, ըստ քանդակագործի, երաժիշտմերի միասնականությամբ նաեւ հայ ժողովրդի միասնականությունը խորհրդանշելն է: «Նախ, տղաները հայեր են (Սերժ Թանկյան, Շավարշ Օդաջյան, Դարոն Մալաքյան, Ջոն Դոլմայան -հեղ.) եւ հետո իրենց ողջ ստեղծագործական ճանապարհով հայկական տարածություն են ստեղծել, իրենք ամբողջ աշխարհում հայ մարդու կերպարն են արտահայտում: Նրանք այն անձնաց թվում են, ովքեր իրենց բազմահազարանոց լսարանի առջեւ բազմիցս բարձրաձայնել են Հայոց ցեղասպանության հարցը: Բացի Ցեղասպանության ճանաչման հարցից, տղաները միշտ զգացնել են տալիս, որ իրենց մեջ կրում են հայկականությունն ու մեր կողքին են»,- կարծիք հայտնեց Թոքմաջյանը:

Քանդակագործն այս աշխատանքը սկսել է մոտ 4 տարի առաջ: Պատմեց, որ սկզբում միտք է եղել Սեւանա լճում՝ հենց ջրի տակ տեղադրել քանդակը, բայց իրեն ասել են, որ դա բավականին բարդ գործընթաց է. «Ժամանակի հետ այդ գաղափարը սկսեց անիրական թվալ, որոշեցի քանդակը տեղադրել Երեւանի այգիներից մեկում»:

Թոքմաջյանը մոտ 1 տարի առաջ է դիմել Երեւանի քաղաքապետարանին քանդակը մայրաքաղաքում տեղադրելու խնդրանքով: Քաղաքապետարանից ողջունել են առաջարկն ու ասել՝ որեւէ խնդիր չեն տեսնում: Ռոք երաժիշտների քանդակը կտեղադրվի Երեւանի այգիներից մեկում: «Ես մի քանի այգու տարբերակներ էի այն ժամանակ դիտարկում՝ Օղակաձեւ այգին, Սիրահարներինը: Արաբկիրի այգին էլ վերանորոգվել է, եթե չեմ սխալվում «Մալականների այգի» է կոչվում, մեր Արաբկիրի թաղապետն այն ժամանակ առաջարկեց նաեւ այդ հատվածոմ տեղադրել: Դեռ հստակ չենք որոշել, պարզապես ընդառաջումը կա, պարզապես այս մեկ-մեկուկես տարում մեզ պատուհասած արհավիրքները աշխատանքս հետին պլան էին մղել: Այսօր նորովի շունչ եմ տվել: Վերադարձել եմ նորից այդ գործին»,- ասաց Հայկ Թոքմաջյանը:

Քանդակում երաժիշտները պատկերված են շարժման մեջ: Հեղինակը նրանց կերտել է դինամիկ, շարժման մեջ, ինչը տպավորություն է ստեղծում, թե ուր որ է կլսվի SOAD-ի կատարումներից մեկը:

Քանդակագործի կարծիքով՝ քանի որ SOAD տղաների բավականին հայտնի են աշխարհին, նրանց քանդակը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել նաեւ Հայաստան եկող զբոսաշրջիկների շրջանում:

Հայկ Թոքմաջյանի խոսքով՝ քանդակի բրոնզաձույլ տարբերակ էլ կարելի էր անել, պարզապես դա ծախսային առումով ավելի շատ է. «Բետոնն ամենահարմար եւ պրակտիկ տարբերակն է: Այն ժամանակի հետ է՛լ ավելի կգեղեցկանա, գունային կոլորիտ կստեղծի»:

«Հասել ենք արդեն այն փուլին, որ գործն իրական չափերով պատրաստ է, պարզապես պետք է ձուլվի, վերարտադրվի բետոնի մեջ: Մի փոքր գումարային խնդիրներ կան, դրանք էլ պրոցեսի մեջ են, փորձում եմ այդ գումարը գտնել», -ասաց նա:

Հետաքրքրվեցինք, թե երբ են խմբի տղաներն իմացել, որ իրենց քանդակն է լինելու Երեւանում ու ինչ արձագանք են տվել: «Հենց սկզբից էլ տեղյակ էին: Տղաների հետ կապի մեջ եմ տարբեր սոցիալական հարթակներով: Շատ գոհունակությամբ են ընդունել առաջարկը»,- ասաց Թոքմաջյանը: Նա նաեւ նշեց, որ այս ընթացքում գործի վերաբերյալ բազմաթիվ մասնագիտական կարծիքներ է հասցրել լսել. հիմնականում դրական են: «Իհարկե՝ եղել են նաեւ ոչ այնքան դրական կարծիքներ կամ դիտողություններ, որոնք օգնել են ինձ»,-եզրափակեց քանդակագործը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37603 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել