Երևան
12 °C
Վեցամյա Դավիթը դժկամությամբ է խոսում մանկության տան՝ մետաղյա վագոն-տնակի մասին: Ինքն ու քույրն այնտեղ են ծնվել, մեծացել և զգացել սահմանափակ տարածքում ապրելու դժվարությունը: Առանց խաղի և ընկերների այցելության մեծացած Մելինեն էլ անկեղծանում է, որ հայրիկին հոգսերով չծանրաբեռնելու համար մայրը չի տրտնջացել, այլ իրենց սովորեցրել է երազել ու հաղթահարել խնդիրները:
Վարդենիկ գյուղում բնակվող Սարգսյանների ընտանիքում կարևոր և դրական փոփոխություն է եղել: Գեղարքունիքի մարզին բնորոշ ոչ մեղմ կլիման այլևս խնդիր չէ նրանց համար: Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ ընտանիքի երազանքների երկհարկանի տունը վերջապես կառուցվել է: 1992 թվականին հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած տանտերը՝ Յուրիկը, յոթ տարի առաջ էր վագոն-տնակի կողքին տան շինարարություն ձեռնարկել, որն ավարտին հասցնել չէր կարողացել: Այժմ ամեն ինչ այլ է. դժվար օրերի հիշողությունն իր տեղը զիջում է լուսավոր ու դրական հույզերին: Մետաղյա վագոն-տնակի ապամոնտաժմանն էլ հաշված օրեր են մնացել:
«Վագոն-տնակում էինք ապրում: Փոքրիկներիս մանկության տունը մետաղյա կացարան էր: Դժվար էր այդպիսի պայմաններում երեխաներ մեծացնելը. շարժվելու տեղ չկար, կոմունալ հարմարությունները բացակայում էին, անգամ ջուրն էր դրսում, խմելու համար ստիպված էինք լինում դրսից բերել: Ամռանը ներսում շատ շոգ էր, ձմռանը՝ ցուրտ: Կենցաղավարությունն անհարմար էր ու բարդ: Բայց երբ ստիպված ես, պետք է նաև հարմարվել: Այժմ ամեն ինչ անցյալում է, տնակն էլ ապամոնտաժելուց հետո կվերադարձնենք այն այնտեղ, որտեղից բերել ենք»,- ասել է երիտասարդ տանտիրուհին՝ Արմինեն:
«Կառուցվող ամեն տան հետ տանտերերի փոխված հոգեվիճակն զգալով՝ ավելի կարևոր եմ համարում բնակարանաշինության ծրագիրն ու մեր գործընկերությունը: Այս տարիների ընթացքում հոգեբանորեն կոտրված շատ ընտանիքների ենք հանդիպել: Երբեմն մի քանի սերունդ նույն վագոն-տնակում կամ էլ կիսակառույցում է մեծացել: Ուրախ եմ, որ հիմա այդ ընտանիքների կյանքում դրական տեղաշարժ է արձանագրվել: Եթե մեզ հաջողվել է հուսահատության մեջ հայտնված մարդկանց հոգում արթնացնել հավատը, ապա մեր գործադրած ջանքերն իզուր չեն: Հիմա նրանք պետք է ձգտեն մոռանալ անցյալի դժվարությունները և կառուցեն լավ ապագա»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մեր ժողովրդի կենցաղում վագոն-տնակների առկայությունը չարիք է դարձել: Տարիներ շարունակ իրավիճակին ստիպված հարմարվելը շատ է փոխել մարդկանց հոգեբանությունը: Այդ ամենը շտկելու և մեր հայրենակիցներին աջակցելու համար համարժեք քայլեր էին պետք: Այս ծրագիրն այդ առումով հաջողություն է արձանագրում: Անկախ ժամանակի թելադրած պայմաններից, մեզ հաջողվում է միասին իրականացնել բնակարանաշինության ծրագիրն ու լիարժեք կյանքի վերադարձնել ընտանիքներին»,- ասել է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը: Վագոն-տնակների ապամոնտաժումը և ընտանիքներին հենման կետ՝ բարեկեցիկ կյանք սկսելու հնարավորություն տալը, կարևոր նպատակ են դարձել:




.jpg)
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT