Երևան
12 °C
Ռուսաստանը որոշում է կայացրել COVID-19-ի դեմ հղիներին պատվաստել «Սպուտնիկ Վի»-ով: Այս մասին օրեր առաջ հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Հաշվի առնելով պատվաստանյութի անվտանգության նախակլինիկական փորձագիտության արդյունքները, ինչպես նաև դրա արդյունավետության և անվտանգության կլինիկական փորձարկումների վերաբերյալ կուտակված տվյալները՝ փորձագետները որոշեցին հանել հակացուցումները և «Սպուտնիկ Վի»-ն (Sputnik V Gam-COVID-Vac) օգտագործել նաև հղի կանանց շրջանում»,- ասել է նախարարը COVID-19-ի դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստում:
Այս որոշման մասին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր դեռեւս մեկ շաբաթ առաջ: Այդ ժամանակ կորոնավիրուսով վարակված հղի կանանց թիվը Ռուսաստանում մոտենում էր տասը հազարի, նրանցից մի մասի մոտ հիվանդությունը ծանր ընթացք ուներ:
Նշենք, որ ՀՀ-ում մինչ այժմ որևէ դեպք չի եղել, երբ հղին պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ: Չնայած այն բանին, որ նախարարությունը շեշտում է՝ COVID-19-ի դեմ հղիներին պատվաստելու համար որևիցե հակացուցում չկա:
ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ նախարարությունը որևէ որոշում կայացրե՞լ է հղիներին քովիդի դեմ պատվաստելու համար: Նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ դեռևս որևէ որոշում չի կայացվել հղիներին կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստելու վերաբերյալ: «Մենք կոչ ենք անում հղիների հարազատներին պատվաստվել COVID-19-ի դեմ, որպեսզի իրենց ընտանիքում գտնվող հղին պաշտպանված լինի վիրուսից և դրա ծանր հետևանքներից: Սակայն եթե հղին ցանկություն ունի պատվաստվել վիրուսի դեմ, կարող է դիմել և պատվաստվել»,- ասաց խոսնակը: Իսկ թե ո՞ր պատվաստանյութով հղին կպատվաստվի, դա էլ դեռ որոշված չէ, սակայն, ըստ նրա, ամենայն հավանականությամբ դա չի լինի «Սպուտնիկ Վի» պատվաստանյութը, քանի որ հղիները չեն մտնում խոցելի խմբի մեջ:
Մեզ մոտ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Օգտագործվող երկու պատվաստանյութերն էլ՝ «Աստրազենեկա»-ն և «Կորոնավակ»-ը, նախատեսված են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող «Սպուտնիկ Վի» պատվաստանյութը կիրառվում է ինչպես Բելառուսում, Մոլդովայում, Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում և Կենտրոնական Ասիայի մի քանի հանրապետություններում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում
Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պшյթել է. կա 3 վիրшվnր
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու
Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի
Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ
Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար
Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է
Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները
Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը
ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին
Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան
Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար
ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները
Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը
Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին
Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի
Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին
Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը
Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ
ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար
Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին
Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան
Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ
Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին
Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT