Երևան
12 °C
ֆեյսբուքյան օգտատեր Ստելլա Սարուխանյանն իր էջում անդրադարձել է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հանրային վարքին: Գրել է, որ հոգեւոր հովիվն իր անցկացրած արարողակարգերից մեկի ժամանակ ակնհայտ ատելության քարոզ ու քաղաքական ենթատեքստեր պարունակող հայտարարություններ է արել:
Արարողակարգն, ի դեպ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսներից մեկի վերջին հրաժեշտի ժամանակ է եղել: «Ներս մտավ այս Աստծո ու Հայ Առաքելական եկեղեցու հետ կապ չունեցող Դեկամերոնի գլխավոր հերոսն ու խնկամանը թափահարելով՝ առաջին նախադասությունն այս ասաց՝ երեք տարի ծափ տվիք, օրեր առաջ կրկին ընտրեցիք եւ այս է արդյունքը, դուք եք մեղավոր...»,- մասնավորապես գրել է նա:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում էլ Ստելլա Սարուխանյանը պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել Խնձորեսկում: Զոհված զինծառայող Գարիկ Աղասյանի հուղարկավորության ժամանակ: «Զոհվածն իմ սանիկն է: Ընտանիքի հետ տասը տարուց ավելի է՝ շատ մոտ բարեկամություն ենք անում, տան անդամի նման եմ։ Գարիկը դիպուկահար էր: Հրաշք տղա, հերոս, նվիրյալ: Որդուս պես եմ սիրել ու վերաբերել»,-ասաց Սարուխանյանը:
Վերջինս մանրամասնելով հերոսի հոգեհանգստի արարողության ժամանակ կատարվածը, ասաց, որ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն իր կշտամբալից խոսքն ասել է սգի ու լացի ամենաթեժ պահին, երբ հրաժեշտի վերջին վայրկյաններն են եղել. «Մայրն ու քույրերը դագաղը գրկած բարձր լաց էին լինում, իսկ նա քարոզով ներս մտավ, մեղադրելով հայ ժողովրդին ու որդեկորույս ծնողին պատերազմի մեջ, ասել է թե չարախնդաց մեր սգի վրա: Դեմքից չարություն էր թափում: Ես հարցրեցի, դուք սրա՞ համար եք եկել, էս ինչեր եք խոսում: Ասաց՝ ինչ կա՝ դա եմ ասում, դու սուս: Ես էլ ասացի՝ չեք էլ ամաչում ու սենյակից դուրս եկա, որ իրավիճակը չսրեմ»:
«Հայկական ժամանակը» կապ հաստատեց Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ՝ վերոգրյալի մասին նրա մեկնաբանությունը խնդրելու: Երբ քահանան լսեց, թե ինչի համար ենք զանգահարել, ասաց, որ «Սյունիք 24» լրատվականին արդեն հանգամանալից պատասխանել է եւ ավելացնելու ոչինչ չունի: Մեր դիտարկմանը, թե հավելյալ հարցեր ունենք, եկեղացականը կոպիտ ձեւով եւս մեկ անգամ կրկնեց, որ արդեն մեկնաբանել է:
Նշված լրատվամիջոցին տված պատասխանում Տեր Ահարոն քահանա Մելքումյանը նախ շեշտել է՝ պատերազմը սկսվելուց ի վեր, Գորիսի տարածաշրջանում նահատակված բոլոր հայորդիները հուղարկավորվել են տարածաշրջանի հոգեւորականների կողմից: Վերջին հուղարկավորությունը կատարվել է օրերս, Խնձորեսկ գյուղում: Ապա մեջբերելով մի քանի ասույթներ, անցում է կատարել բուն թեմային, նշելով. «Ցավում եմ, որ օգտագործելով մարդկանց վիշտը, խոսքերիս մեջից հանելով մի բառ, դրա վրա խառնելով սեփական թույնի չափաբաժինը՝ փորձ է արվել սխալ կարծիք ձեւավորել: Վստահ եմ, որ սա ուղղորդված մի նվաստ փորձ էր»:
Ստելլա Սարուխանյանը մեր զրույցում հայտնեց, որ արդեն ծանոթ է եկեղեցու հոգեւոր հովվի արձագանքին: «Գորիսում ով իմացավ, զարմացավ, որ նրան ներս ենք թողել: Եթե այս մարդը ընտանիքից ներողություն խնդրելու փոխարեն առակ է ասում ու արդարանում (ի դեպ ձեւի համար Աստվածաշնչից ոչինչ չի ասում, միայն առակներ՝ նապաստակը, էշը, առյուծը… սպանել, հեծնել առյուծին եւ այլն… շատ չծավալվեմ)»,-ասաց նա:
Սարուխանյանը նաեւ նկատեց, որ եթե Տեր Ահարոն քահանա Մելքումյանը զոհվածի ընտանիքից ներողություն չխնդրի ոչ պարկեշտ վարք դրսեւորելու համար, ապա կապ հաստատելու բոլոր ընտանիքների հետ, որտեղ նա մտել է, կարծիքներ է հավաքագրելու եւ ներկայացնի հանրությանը:
Ստելլա Սարուխանյանի վստահեցմամբ՝ սա առջին դեպքը չէ, երբ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն իրեն նման կերպ է պահում: Ըստ մեր զրուցակցի՝ քահանան Որոտանում էլ մեկ այլ զոհված զինծառայողի հուղարկավորության ժամանակ է նույն բանն ասել:
Ի դեպ, սգո արարողությունների ժամանակ հոգեւորականների այսօրինակ պահվածքի մասին տեղեկություններ կան ոչ միայն տեր Ահարոն քահանայի վերաբերյալ:
«Հայկական ժամանակը» փորձեց մեկնաբանություն ստանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցուց: Մեզ հայտնեցին, որ լրատվամիջոցների հետ աշխատում է միայն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, եւ որեւէ հարցի պատասխանելու համար պիտի իր թույլտվությունը լինի: Տեր Վահրամի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT