Երևան
12 °C
2018 թվականի սեպտեմբերից մինչեւ սույն թվականի հունիսի 8-ը Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների գրասենյակներում մուտքագրվել է շինթույլտվության մասին 5 հազար 161 դիմում, որից 4 հազար 969-ը բավարարվել է: Այս մասին, ի պատասխան «Հայկական ժամանակի» գրավոր հարցմանը, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
Քաղաքապետարանից խնդրել էինք տվյալներ տրամադրել, թե քանի դիմում է ստացվել 2016-2021 թվականի կեսը: Մեզ տրամադրվել են միայն քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման տարիների տվյալները: Նախորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման վերջին 2.5 տարիների տվյալները չեն տրամադրել: Քաղաքապետարանից նախ հավելյալ՝ 30-օրյա ժամկետ է պահանջվել՝ նախկին քաղաքապետի պաշտոնավարման ժամանակահատվածին վերաբերող տվյալները տրամադրելու համար, իսկ ավելի ուշ մերժել են առանց որոշակի հիմնավորման:
Ստորեւ ներկայացնում ենք քաղաքապետարանի տրամադրած 2018 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021 հունիսի 8-ը ստացված դիմումների թիվն ըստ տարեթվերի՝
2018 թվականին՝ սեպտեմբերից մինչեւ տարեվերջ, մուտքագրվել է 394 դիմում,
2019 թվականին՝ 1757 դիմում,
2020-ին՝ 1903 դիմում,
2021 թվականի սկզբից մինչեւ հունիսի 8-ը՝ 915 դիմում:
Երեւանի քաղաքապետարանից նաեւ խնդրել էինք առանձնացնել, թե շինթույլտվությունների բավարարված դիմումներից քանի՞սն են եղել բնակելի, քանի՞սը՝ հասարակական կամ բիզնես նպատակի համար: Մեզ հայտնել են, որ դասակարգել դրանք, ըստ նշանակության, ֆիզիկապես անհնար է:
Հետաքրքրվել էինք՝ 2018 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021 թվականի մայիսը (մեր հարցումը մայիսին է ուղարկվել) Երեւանում ապօրինի շինարարության քանի՞ դեպք է հայտնաբերվել: Հայտնաբերելուց հետո քանի՞սն են կասեցվել:
Ընդհանուր պատկերը հետեւյալն է՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ մայրաքաղաքում կասեցվել է ապօրինի շինարարության 303 դեպք, 2019-ին՝ 1144, 2020-ին՝ 1411, իսկ 2021 թվականի սկզբից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ 404 դեպք:
Մեզ է տրամադրվել նաեւ ապօրինի շինարարության եւ հողազավթման նկատմամբ քաղաքապետարանի աշխատակիցների եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից ձեռնարկված կասեցումների մասին տվյալներ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների վերաբերյալ:
Այսպես՝
2018 թվականի սեպտեմբերի 9-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Աջափնյակ վարչական շրջանում կասեցվել է 43 ապօրինի շինարարության դեպք, որից 16-ը Երեւանի քաղաքապետարանի կողմից է արվել, 27-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից կասեցվել է ապօրինի շինարարության 61 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 68: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 98 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 100: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից կասեցվել է ապօրինի շինարարության 66 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 28:
Ավանում Երեւանի քաղաքապետարանի կողմից 2018 թվականին կասեցվել է 24 ապօրինի շինարարության դեպք եւ 40 դեպք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 28 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 13: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 34, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 20 դեպք: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից կասեցվել է 5, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 2 դեպք:
Արաբկիրում 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 5 ապօրինի շինարարության դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 19: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 78 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 15: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 123, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 49: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 31 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 12:
Դավթաշեն վարչական շրջանում 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 5 ապօրինի շինարարության դեպք, իսկ 8-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 33 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 27: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 14 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 33: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 11 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 13:
Էրեբունի վարչական շրջանում Երեւանի քաղաքապետարանի կողմից 2018-ին կասեցվել է 4 ապօրինի շինարարության դեպք, իսկ 12-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 81 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 50: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 50 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 49: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 11 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 12:
Կենտրոն վարչական շրջանում 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 27 ապօրինի շինարարության դեպք, իսկ 27-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 187 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 72: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 177 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 46: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 34 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 17:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 14 ապօրինի շինարարության դեպք, իսկ 17-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 71 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 69: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 113 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 106: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 37 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 26:
Նոր Նորք վարչական շրջանում 2018-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 6 ապօրինի շինարարության դեպք, իսկ 2-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 43 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 38: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 66 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 39: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 14 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 12:
2018 թվականին Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կասեցվել է 3 ապօրինի շինարարություն: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից 31 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 6: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 26 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 14: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 7 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 5:
Նուբարաշեն վարչական շրջանում 2018 թվականի սեպտեմբերից դեկտեմբերի 31-ը ապօրինի շինարարության կասեցման դեպք չի գրանցվել: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից կասեցվել է 5 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 0: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից կասեցվել է 4 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 9: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից կասեցվել է ապօրինի շինարարության 1 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 1:
Շենգավիթ վարչական շրջանում 2018-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 38 ապօրինի շինարարության դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ ոչ մի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 81 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 22: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 61 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 97: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 26 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 27:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 2 ապօրինի շինարարության դեպք, իսկ 7-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 42 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 23: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 51 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 32: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 5 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 1:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT