Մեկնարկում է ակադեմիկոս Մառի անվան հայագիտական միջազգային մրցույթը

Երևանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Հայաստանում) և Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտը հայտարարում են Ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվան հայագիտական միջազգային մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի անցկացման մասին հուշագիրը ստորագրել են Երևանում Ռուսաստանի տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ՀՌՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը և ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանում Ռուսական տունը, որում ասված է.

«Հայագիտական միջազգային մրցույթը, որը նախաձեռնել են Երևանի Ռուսական տունը և ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտը, լինելու է ամենամյա: Երկու հաղթողները կարժանանան հավասար դրամական պարգևների և մեկ շաբաթ տևողությամբ  ճանապարհորդական փաթեթների դեպի Հայաստան: Եվս մեկ մասնակից կստանա հատուկ մրցանակ Երևանի Ռուսական տան կողմից:

Մրցույթի մասնակից կարող են դառնալ Հայաստանից դուրս բնակվող այն գիտնականները, ովքեր մինչև 2022 թ. հունվարի 31-ը կներկայացնեն աշխատություններ ռուսերեն լեզվով՝ ձեռագրեր կամ վերջին 3 տարվա ընթացքում տպագրված հետազոտություններ: Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան 2022 թվականի գարնանը փակ գրախոսության արդյունքներով: Մրցույթում հաղթած գիտնականների աշխատանքները կտպագրվեն ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի հատուկ գիտական ժողովածուում:

Անդրադառնալով այս միջազգային մրցույթի կազմակերպման նպատակներին՝ Երևանում Ռուսաստանի տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը շեշտեց, որ նախագիծը Ռուսաստանում աջակցություն է ստացել ամենաբարձր մակարդակով: Մրցույթի խորհրդի կազմում ընդգրկված են ոչ միայն հայտնի ռուս գիտնականներ, այլև Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պոլիկանովը:

«Մեր հիմնական խնդիրներն են ռուսալեզու արևելագիտության և հայագիտության զարգացումը՝ խթանելով հետաքրքրությունը նման հետազոտությունների նկատմամբ, ինչը կարող է մեծացնել ռուսաց լեզվի կարևորությունն ու դերը միջմշակութային, գիտական հաղորդակցության տեսանկյունից:

Եվ հաշվի առնելով հայտարարված թեմաների ցանկը, կարող են ներկայացվել նաև միջառարկայական բնույթի աշխատանքներ՝ armeno-slavica,  armeno-iranica, armeno-arabica, armeno-turkica և այլն: Այսպիսով մրցույթին կկարողանան մասնակցել հետազոտողներ տարբեր երկրներից, եթե ներկայացնեն լուրջ, գիտականորեն հիմնավորված այնպիսի աշխատանքներ, որոնք կանցնեն համաշխարհային մակարդակի հեղինակավոր գիտնականների փակ գրախոսությունը:

Մրցույթի հաջողության գրավականը կլինի բոլոր մասնակիցների հանդեպ առավելագույնս օբյեկտիվ մոտեցումն ու նրանց հավասարությունը՝ առանց որևէ վերապահման»,- ասաց Վադիմ Ֆեֆիլովը:

Նշենք, որ հետազոտության թեմաները բավականին ծավալուն են. Հայաստանի պատմություն, հայ-ռուսական հարաբերությունների պատմություն; հայ ազգագրություն; հայ արվեստի պատմություն, հայ գրականության պատմություն; բանահյուսություն; կրոն; լեզվաբանություն, հայկական գեղագրություն, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմություն, հայկական Սփյուռքի պատմություն և այլն:

«Ակադեմիկոս Մառը զգալի ներդրում է ունեցել Ռուսաստանում հայագիտության զարգացման գործում՝ դրանով իսկ տալով այս ուղղությանը հատուկ կարգավիճակ: Բայց նույնիսկ սա չէ գլխավորը. Մառը պատկանում էր կայսերական արևելագիտության ներկայացուցիչների շարքին, որոնց խորապես խորթ էր ուսումնասիրվող միջավայրի և ժողովուրդների հանդեպ այպես կոչված վերևից նայելը: Իրական հումանիստ և մարդասեր՝ Մառը իրեն զգում այդ հիասքանչ տարրի մի մաս, որին նա նվիրեց իր գիտական կենսագրությունը: Հայերին ուղղված նրա մտավոր և հոգևոր ազդակները անգնահատելի են»,- նշեց ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

Նա ընդգծեց նաև, որ Մառը հասունացրել է հայ գիտական մտավորականության մի ամբողջ սերունդ, որի ամենաակնառու ներկայացուցիչն է ակադեմիկոս Հովսեփ Օրբելին:

«Մառին բնորոշ են հատկանիշների, որոնք անբաժանելի են հումանիտար գիտությունների իրական ներկայացուցիչներից, նա բացառիկ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է գործը վերածել գաղափարի՝ դրան հաղորդելով առավելագույն բարձր արժեք»,- հավելեց Գառնիկ Ասատրյանը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1099 դիտում

Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել

Ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել

Բանակայինների ԱԱ. Արայիկ Հարությունյանը պարգևատրել է 67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)

Բանակայինների ԱԱ. Սուրեն Պապիկյանը պարգևատրել է 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)

Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Բանակայինների ԱԱ. Գասպար Տերտերյանը ոսկե մեդալ է նվաճել, դարձել աշխարհի առաջնության չեմպիոն

ԱՄՆ-ը վետո է կիրառել Գազայի հատվածում կրակի դադարեցման պահանջով բանաձևի նախագծի նկատմամբ

Կա մի առանձնահատուկ իրավունք, որը կարևոր է շեշտադրել, դա երեխայի մասնակցության իրավունքն է. Վայգանդ

Շատ կարևոր է, որ մեր առաջարկած կրթությունը միջազգայնորեն մրցունակ լինի. վարչապետ (տեսանյութ)

Անհրաժեշտ է ունենալ գիտականորեն կիրթ ու ուժեղ մարզչական կազմ. Կարեն Գիլոյան

Ռուս-ուկրաինական պատերազմը թևակոխում է ավարտական փուլ, վերջին ճիգերն են. Կարեն Հովհաննիսյան (տեսանյութ)

Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների. Պեսկով

Գևորգ Մանթաշյանը Լատվիայի դեսպանին ներկայացրել է ԲՏԱ ոլորտի զարգացմանն ուղղված տեսալականն ու ծրագրերը

Բանակայինների ԱԱ. Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել

Սուրեն Աղաջանյանը դարձավ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն

Դուք եք ուզում, որ մեր մարզիկները պարտվեն, դա ձեր ցանկությունն է, բայց չեք ուրախանալու. Գիլոյան

Բանակայինների ԱԱ. Էլեն Բաբաջանյանը արծաթե մեդալ է նվաճել

Հռոմում այցելել եմ մանկական հիվանդանոց. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար

«Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շրջանակում 57 հայտ է ստացվել. մեկնարկել է ուսումնասիրությունը

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին

Հաջորդ տարի կունենանք համապարփակ զեկույց. մեկնարկել է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի գնահատման գործընթացը

Մեկնարկել է Երևանում Ամանորի ընթացքում Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումը

Բախվել են դիզվառելիք տեղափոխող «Կամազ»-ն ու «Նիսսան»-ը. վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են

Էստոնիան շահագրգիռ է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արման Եղոյանը և Էստոնիայի դեսպանը ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև վիզաների ազատականացման գործընթացին

Իրանն աշխատում է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի վրա

Դավիթ Խուդաթյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից

Ունենալ և՛ մեկուսացված, և՛ ինտեգրված տարածք. վարչապետը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի կրթական կլաստերը

Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն. ՀՀ նախագահը՝ նորանշանակ դեսպանին

Մեր գործընկերների գնահատմամբ՝ Հայաստանը առաջատար է շահառու սեփականության թափանցիկության ոլորտում. փոխվարչապետ

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնություն. հայ ըմբիշներից ովքեր են եզրափակչում

Առաջին անգամ գործարկվել է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգը

Գյումրիում ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր են հայտնաբերվել (տեսանյութ)

Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 20-ին

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայից հօգուտ ՀՀ-ի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կբռնագանձվի

Հայտնի է՝ երբ կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը