Եթե վարչապետը հետևողական չլիներ, հարցը նորից կարող էր լուծում չստանալ. Փաշիկ Ալավերդյան

01/07/2021 schedule19:07

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նիստի օրակարգային հարցերից մեկի ժամանա դժգոհություն հայտնեց, որ ծանրամարտիկների համար անհրաժեշտ գույքի գնումն ուշացվել է, եւ չնայած ինքը հանձնարարել էր 20 լրակազմ ծանրաձող ձեռք բերել, ներկայացված նախագծում նշվում է 7-ի մասին (5-ը՝ տղամարդկանց և 2-ը կանանց հատկացնելու համար)։

Այսօր՝ վարչապետի հանձնարարականից հետո, ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր ստեղծվեց՝ ապահովելու համար 20 նոր ծանրաձող՝ Eleico ընկերության արտադրության. 10-ը՝ տղամարդկանց, 10-ը՝ կանանց համար: Միջազգային խոշոր մրցումներում հիմնականում օգտագործվում են հենց Eleico ընկերության արտադրության ծանրաձողերը, մինչդեռ հայ ծանրորդները տարիներ շարունակ չունեին այդ հնարավորությունը:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում կարևորեց նոր ծարնաձողների ձեռքբերման հարցը.

«Նոր ծանրաձողները համապատասխանում են միջազգային ստանդարտներին, այն ինչ ունեինք չէր համապատասխանում, տարիներ շարունակ դրանցով էինք մարզվում»,- նշեց Ալավերդյանը: 

Այն հարցին, թե որքանով կտարբերվեն մարզիկների մարզումները նոր ծանրաձողերով՝ Ալավերդյանը ասաց. «Այսպես ասեմ՝ բորշչը ավելի հարմար է ուտել գդալո՞վ, թե՞ պատառաքաղով: Իհարկե, գդալով: Վերջ, այսքանը»:

Նրա խոսքերով նոր մարզագույքը երկար կծառայի ծանրամարտի Հայաստանի հավաքականին. «Շատ շնորհակալ ենք վարչապետին, որ հետևողական եղավ, և այս հարցը լուծում ստացավ: Դա միակ լուծումն էր, եթե հետևողական չլիներ, հարցը նորից լուծում չէր ստանա: Նոր մարզագույքը շատ լավն է, 15-20 տարի կծառայի»:

Դժվար է ասել՝ կհասցնեն Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելլա Յայլյանը մարզվել նոր մարզագույքով օլիմպիական խաղերից առաջ, սակայն Ալավերդյանի համար կարևորն է այն է, որ նոր գույքի հարցը վերջապես լուծվեց.

«Մոտ 50 օր առաջ էր վարչապետը հանձնարարականը տվել, հիմա, հուսով եմ, հինգ օրվա մեջ ֆինանսական հարցերը կլուծվեն, ծանրաձողերը կհասնեն մեզ: Թե ինչքան կմարզվեն դրանցով օլիմպիական խաղերից առաջ, չեմ կարող ասել: Կհասցնեն, լավ է, իսկ եթե չէ՝ հաջորդ խաղերի, աշխարհի առաջնությունների համար պետք կգա, այդ գույքը դեռ շատ երկար կծառայի»,- եզրափակեց Ալավերդյանը:

 

Ռաֆայել Խալաթյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6587 դիտում

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը