Երևան
12 °C
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում վերջին շրջանում ներքին անհամաձայնություններ են առաջացել: Խնդիրն այն է, որ այս տարի Կոնսերվատորիայի դասախոսների առաջ պահանջ է դրվել նոր ձեւաչափով ատեստավորում անցնել, ինչը ոմանց համար ընդունելի չէ, ոմանց էլ անհանգստությունների ու լարվածության տեղիք է տվել:
Բանը հասել է նրան, որ մի քանի դասախոս միջնորդավորված ձեւով որոշել է դիմել իրավաբանական աջակցության: Խնդիրն ուսումնասիրել եւ դրա վերաբերյալ օրենքի բացերն է մատնանշել Արսեն Սարդարյանը: Նա «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատեց՝ Հայաստանում դասախոսների աշխատանքային իրավունքի ոտնահարման արատավոր պրակտիկա է ձեւավորվել։ Դասախոսների հետ պայմանագրեր են կնքվում կոնկրետ ուսումնական տարվա կտրվածքով, այսինքն՝ 9-10 ամսով: Ստացվում է, որ յուրաքանչյուր տարի գործատուն ինքն է որոշում՝ այդ պայմանագիրը կնքի, թե ոչ: Ըստ նրա՝ տասնամյակներ շարունակ աշխատած դասախոսը գործատուի կամայական մոտեցման պատճառով կարող է դառնալ գործազուրկ:
Սարդարյանը հայտնեց որ իրեն դիմած Կոնսերվատորիայում աշխատող դասախոսները չեն ցանկում, որ հրապարակվի իրենց անունները: «Նրանք կոմպլեքսավորվում են բարձրաձայնել խնդիրը՝ մտավախություն ունենալով, որ կարող են հարաբերությունները լարվել Կոնսերվատորիայի տնօրինության հետ: Կոնսերվատորիայում նշանակվել է մրցույթ, համաձայն որի՝ տարիներ շարունակ այնտեղ դասավանդած եւ հարգված պրոֆեսորները պետք է սկսնակների հետ ատեստավորում անցնեն, որ կարողանան իրենց աշխատանքը պահել: Այն փաստը, որ այդ պրոֆեսորները հարգված մասնագետներ են, տասնյակ տարիներ նվիրվել են իրենց գործին, մեծ ավանդ ներդրել ուսանողների, հետագայում՝ մշակութային գործիչների կայացման գործում, կարծես թե որեւէ ձեւ պաշտպանված չեն, ընդհակառակը, հայտնվել են թիրախավորված վիճակում, եւ ինչ-որ տեղ իրենց իրավունքները ոտնահարված են»,- մանրամասնեց Արսեն Սարդարյանը:
«Հայկական ժամանակը» այցելեց Կոնսերվատորիա, բայց քանի որ ուսումնական պրոցեսն այնտեղ ավարտվել է, դասախոսական կազմը ներկա չէր: Խնդրի վերաբերյալ զրուցեցինք Կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկան Ռուբեն Սմբատյանի հետ, որը, ի դեպ, ատեստավորման ընթացքում հանձնաժողովի կազմում եղած անձանցից է: Դեկանը հայտնեց, որ մրցույթի անցկացումը տարիներ շարունակ չի եղել, ինչով էլ կարող էին պայմանավորված լինել որոշակի անհանգստությունները: Սմբատյանը նշեց՝ ատեստավորման ժամանակ հանձնաժողովում սովորաբար ընդգրկվում են ուսումնական եւ գիտական գծով պրոռեկտորները, Կոնսերվատորիայի որակի ապահովման բաժնի վարիչը եւ այն ֆակուլտետի դեկանն ու ամբիոնի վարիչը, որի դասախոսները այդ փուլում անցնելու են ատեստավորումը:
Մեր տեղեկություններով՝ ատեստավորման դեմ բողոքողները դաշնամուրային ֆակուլտետի դասախոսներն են: Կոնսերվատորիայում էլ այդ ֆակուլտետից մի հոգու են կասկածում եւ շեշետում՝ չնայած այդ անձը փակ քվեարկության արդյունքում 1 միավոր պակաս է ստացել, բայց տնօրինությունը որոշել է նրան հնարավորություն տալ շարունակել աշխատանքը բուհում:
Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն էլ «Հայկական ժամանակին» հայտնեց, որ բուհում վերջին անգամ ատեստացիա է անցկացվել 2017 թվականին: «Մինչեւ 5 տարի ժամկետով կնքվել են պայմանագրեր, որոնց ժամկետները, բնականաբար, լրացել են տարբեր տարեթվերի: Համավարակի պատճառով հետաձգվել են գործընթացները, եւ միայն այս ամսին հնարավոր եղավ անցկացնել դաշնամուրային, նվագախմբային եւ կամերային դեկանատներում դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմերի հետաձգված ատեստացիաները»,- ասաց նա:
Ռեկտորը նաեւ հայտնեց, որ հենց սկզբից որոշում է կայացվել ատեստավորում չանցկացնել բուհում դասավանդող ժողովրդական արտիստների համար: Հանդիպման են հրավիրվել 160 դասախոսներ, որոնք նվագախմբային եւ դաշնամուրային ֆակուլտետներում են դասավանդում: Վոկալ-տեսական ֆակուլտետի ատեստացիան կանցկացվի օգոստոսի 22-ից սկսած: «Հարցազրույցների ընթացքում արվել են առաջարկներ, քննարկվել են մի շարք ուսումնամեթոդական հարցեր: Խնդրում եմ հանդիպել մեր վաստակաշատ եւ փորձառու մասնագետների հետ եւ հարցնել, թե ինչ մթնոլորտում են ընթացել հարցազրույցները՝ միանգամայն խաղաղ եւ գործընկերային, 1, 2 բացառությամբ, ինչը բնական է 430 դասախոս ունեցող բուհում»- նկատեց Սոնա Հովհաննիսյանը:
Ռեկտորի համոզմամբ՝ նմանատիպ հարցազրույցները շատ օգտակար են երկուստեք: «Սրանք օրենքից բխող գործընթացներ են, որոնք անցկացվում են հայաստանյան բոլոր բուհերում, եւ որոնցից կարող են դժգոհ լինել միայն մի քանի մարդիկ, որոնք վեր են դասում իրենց օրենքով պահանջվող կարգից: Կոնսերվատորիայի ներկայիս ղեկավարությունը խորապես հարգում եւ մեծարում է իր երախտավորներին, որոնք եղել եւ մնում են Կոնսերվատորիայի հարստությունը: Հակառակ մեղադրանքները պարզապես չեն համապատասխանում իրականությունը: Ցանկացած գնահատական սխալ է դիտարկել միայն մեկ դժգոհողի տեսանկյունից: Լսեք մյուսներին եւս եւ նոր միայն արեք եզրահանգումներ»,- եզրափակեց ռեկտորը:
Ավելի ուշ զրուցեցինք օրերս ատեստավորում անցած դասախոսների հետ: Կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դասախոս, կոնցերտմաստերության ամբիոնի դոցենտ Զառա Ղազարյանը հայտնեց, որ ամեն ինչ ընթացել է շատ հանգիստ եւ ջերմ մթնոլորտում. «Մեզ ատեստավորում էին մարդիկ, որոնք մեզ շատ վաղուց են ճանաչում, ծանոթ են մեր աշխատանքին, եւ մենք անգամ կարիք չունեինք մեր արածը ներկայացնելու, իրենք էին մեզ ներկայացնում»:
Զառա Ղազարյանը 20 եւ ավելի տարիների մասնագիտական փորձ ունի: Նշեց՝ դասախոսական կազմի մտավախությունը պայմանավորված էր նրանով, որ որ այս ձեւաչափով առաջին անգամ են ատեստավորվել: «Միշտ եղել է միայն թղթաբանության հանձնում, աշխատանքների եւ վերջին երեք տարվա կատարած հաշվետվության: Քանի որ առաջին անգամ էին անձնակազմի հետ հարցազրույցներ անցկացնելու, բնականաբար, մարդիկ լարվել էին»,- ասաց նա:
Դաշնամուրային ֆակուլտետի մասնագիտական դասախոս Զեմֆիրա Բարսեղյանն էլ, որը 66 տարվա մասնագիտական ստաժ ունի, մեր զրույցում ասաց՝ ատեստացիային գնացել է առանց որեւէ կաթիլ նեղվելու կամ մտահոգվելու: Դասախոսի խոսքով՝ պատրաստ է եղել ատեստավորման ցանկացած ընթացքի ու ցանկացած հարցի:
«Ինձ հետ կապված իրենք որեւէ խնդիր չունեցան: Կարծում եմ, որ եթե դա բոլորի համար է արվում, ուրեմն ես չպիտի վիրավորվեմ: Առաջին հերթին ես լավ մասնագետ եմ, երկրորդը, եթե որոշում կայացնեն, որ ես չպիտի աշխատեմ, դա էլ կընդունեմ: Իհարկե, եթե իմ փոխարեն գալու են իմացություն ունեցող, հանդուրժող ու էներգիայով լեցուն երիտասարդ մասնագետներ, որովհետեւ այս բնագավառում շատ բարդ է մանկավարժ լինելը, բոլորը չէ, որ տաղանդավոր ուսանողներ են, աննկարագրելի ջանք ու եռանդ է պետք»:
Բարսեղյանը նաեւ ասաց, որ դեռ անցյալ տարի, երբ խոսակցություններ կային ատեստացիայի մասին, մարդիկ ասում էին՝ դուք մեզ հարցեր եք տալու, բայց շատ հավանական է, որ մեզնից շատերը ճարտար լեզու չունեն, որ լիարժեք պատասխանեն, իր գործընկերների նման մոտեցումը դասախոսը սխալ է համարում: «Ի՞նչ է նշանակում ճարտար լեզու, եթե գիտելիք ունես, կարող ես քեզ ներկայացնել, եւ հետո, այնտեղ ոչ ոք քեզ չի պարտադրում ատենախոսություն գրել: Մարդկանց պրոֆեսիոնալ մակարդակն էլ պիտի բարձր լինի, եթե իրենք բուհում են դասավանդում»,- ասաց Բարսեղյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT