Երևան
12 °C
Եվրամիությունն առաջիկա 5 տարիներին մոտ 1,5 միլիարդ եվրո գումար կհատկացնի Հայաստանին՝ հինգ առանցքային ծրագրերի զարգացման համար: Փաստաթուղթը ներկայացվել է Բրյուսելում, առանձնացվել են այն նախաձեռնությունները, որոնք Եվրոպական հանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում:
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) ծրագրում է Հայաստանում աջակցել 30,000 մանր ու միջին բիզնեսների` կայուն, նորարար և մրցունակ տնտեսություն ստեղծելու համար, խթանել սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցությունը, ներդրումներ իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու տեխնիկայի ոլորտներում, աջակցել «Կանաչ Երևան» ծրագրին, ամրապնդել հարավային շրջանների դիմակայունությունը:
Եվրահանձնաժողովի կայքում նշվում է, որ Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ ֆինանսավորման նոր ռեսուրսներից` 10 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթի միջոցով, որը պատրաստել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)` Եվրամիության և Կանաչ կլիմայի ֆոնդի հետ համատեղ: Նշվում է, որ այս ֆինանսավորումը կօգնի մասնավոր հատվածին շարժվել դեպի ավելի կայուն, ցածր աղտոտվածության և կլիմայակայուն պայմաններում:
Տրամադրվող փաթեթը կօգնի տեղական բիզնեսին` տեխնոլոգիաների և ծառայությունների ԵՄ չափանիշներին համապատասխան արդիականացման և կանաչ տեխնոլոգիաների օգտագործման հարցում:
Սա առաջին նախագիծն է, որը կստորագրվի Հայաստանում EU4Business-EBRD վարկային գծի ներքո` ճանապարհ բացելով ավելի շատ բանկային հաճախորդների համար:
«Նախատեսվում է բարձրացնել ՓՄՁ-ների մրցունակությունն ու արտադրողականությունը`համաձայն ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստանդարտների», - ասել է Եվրամիության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը:
Ուղենշային առաջին ծրագրով 500 միլիոն եվրոյի չափով աջակցություն կտրամադրվի փոքր ու միջին բիզնեսի 30,000 ներկայացուցիչների:
ԵՀ-ն հաստատում է, որ համաճարակից հետո տնտեսության վերականգնումը Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է, ինչի համար էլ այս հարցում օգնելով հայաստանցի գործարարներին` Եվրամիությունը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնեսի զարգացմանն ու արդիականացմանը, երկարաժամկետ կտրվածքով էլ կօգնի Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական վերականգմանը:
Փաստաթղթի համաձայն, առաջնահերթությունը տրվելու է շրջանների բնակիչներին, որոնք աշխատում են բնապահպանական տեխնոլոգիաներով, ինչպես նաև կին ձեռնարկատերերին:
Երկրորդ ծրագիրը նախատեսում է աջակցуլ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցությանը: Այս ծրագրում ընդգծվում է Հայաստանի հյուսիսը հարավին կապող հատվածի մասին: Նշվում է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն կտա սերտացնել կապը Հայաստանի մարզերի ու հարևան երկրների միջև:
Եվրոպական հանձնաժողովը նշում է, որ Եվրամիության ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-Հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիաт- Քաջարան ճանապարհահատվածի և այդ հատվածում կառուցվող թունելի վրա: Այս ծրագրի իրագործման համար նախատեսվում է 600 միլիոն եվրո հատկացնել:
Երրորդ ծրագիրով արդեն նախատեսվում է աջակցություն տրամադրել նորարարական տեխնոլոգիաներին ու գիտությանը՝ Հայաստանիր տեղեկատվական ներուժի բացահայտման ու աջակցության համար: Նախատեսված է 300 միլիոն եվրո հատկացում:
Ընդ որում, աջակցությունը լինելու է տեղական և մարզային մակարդակներում:
Եվրահանձնաժողովի զեկույցում նշված ուղենշային չորրորդ ծրագրի ֆինանսավորումը կնպաստի Հայաստանի հարավային շրջանների դիմադրողականության ամրապնդմանը:
«Հատկապես ՀՀ Սյունիքի շրջանը աջակցության կարիք ունի: Այս շրջանը տևական ժամանակ խնդիրներ ուներ ենթակառուցվածքների անբավարար զարգացվածության պատճառով, վերջերս էլ դրանց ավելացել են պատերազմից ստացած հարվածներն ու պատերազմական գոտուց տեղահանված մարդիկ, որոնք կացարանի, աշխատանքի ու կրթության կարիք ունեն», - նշվում է նկարագրության մեջ: ԵՀ-ն հավելում է, որ այս ամենը նկատի ունենալով, 80 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրվի հիմնականում բնակարանաշինության, ենթակառուցվածքների, տուրիզմի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրների ու մանր ու միջին տեղական բիզնեսին:
Հինգերորդ ծրագիրը ՀՀ մայրաքաղաքի մասին է՝ կանաչ Երևանի գաղափարի աջակցության համար: Այս ծրագրով նախատեսված է 120 միլիոն եվրո:
Զեկույցում նշվում է, որ մարդկանց կյանքի որակը բարելավելու, Երևանի օդի որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է լուծել թափոնների կառավարման ու էներգիայի արդյունավետ օգտագործման հետ կապված հարցերը: Այս համատեքստում նախատեսվում է աջակցել «կանաչ ավտոբուսների ներմուծմանը», որոնք ավելի քիչ վնաս կհասցնեն Երևանի շրջակա միջավայրին, բացի այդ՝ կբարելավվի և կարդիականացվի հանրային տրանսպորտը: Երևանին առնչվող ծրագրով բաև նախատեսված է աղբի թափոնների կառավարման հատվածը:
Հայաստանից բացի, Եվրոպական հանձնաժողովը նմանօրինակ ծրագրեր է առանձնացրել Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար: Այս ծրագրերը կքննարկվեն տարեվերջին՝ Եվրամիության 28 երկրների առաջնորդների գագաթնաժողովում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT