Երևան
12 °C
Առողջապահության նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսային պատվաստումների մեկնարկից ի վեր հայտարարել է Հանրային իրազեկման շաբաթ՝ խրախուսելով կրոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը: Նախորդ ամիսներին ակցիային միացել էին առողջապահության նախարարն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մարզպետներ, մշակույթի տարբեր գործիչներ, այս անգամ հերթը հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներինն էր:
«Հանրային հեռուստաընկերության» լրագրող Ռուզաննա Վարդերեսյանն, օրինակ՝ չինական արտադրության «Կորոնավակ» պատվաստանյութով պատվատվեց: Ներարկումից առաջ բժշկուհին նախ չափեց նրա ճնշումը, հետո ջերմաչափեց: Այնուհետև վերցրեց կոնտակտային տվյալներ, որպեսզի Ռուզանայի հետ անըդհատ լինի կապի մեջ՝ ստուգելու նրա ինքնազգացողությունը: Մեզ հետ զրույցում Ռուզաննան ասաց՝ պատվատսվելով փորձում է իր ծնողների համար օրինակ ծառայել, որպեսզի նրանք էլ պատվաստվեն:
«Ոլորտը լուսաբանելով, տարբեր մասնագետների հետ շփվելով, միևնույն ժամանակ վիրուսի դեմ հակամարմիններ ունենալով, մասնագետներին լսելով որոշեցի, որ պատվաստվեմ: Ի վերջո, վիրուսը մուտացիանների է ենթարկվում, տարբեր շտամներ են տարածվում, մենք էլ դեռ չգիտենք՝ ուր կգնանք երկրից դուրս: Այնպես չէ, որ այնպիսի տեղ եմ գնալու, և պատվաստանյութը ընտրել եմ այն սկզբունքով, որ թույլ տան այդ երկիր մտնեմ: Իմ ծնողները չեն պատվաստվել, ու մտորումների մեջ են, մտածում են՝ պատվաստվել, թե ոչ, ես մտածեցի ծնողներիս համար ավելի լավ օրինակ ո՞վ կարող է ծառայել, եթե ոչ ես»,- ասաց նա:

Լրագրողի խոսքով՝ իր համար անհասկանալի է, երբ մարդիկ պատվատսանյութի վերաբերյալ անտրամաբանական կարծիքներ են հայտնում: Պետք է հասկանալ՝ հիմա ամառ է, Հայաստան են հաճախում մեծ թվով զբոսաշրջիկներ, և անընդհատ չմտածելու համար, որ գուցե վարակվել ես վիրուսով, ճիշտ տարբերակը միևնույն է դրա դեմ պատվաստվելն է. «Ամեն դեպքում ինձ ապահովագրելու համար որոշեցի պատվաստվել, «Կորոնավակը» զուտ պատահականության սկզբունքով եմ ընտրել, որովհետև երկրորդ դեղաչափերի միջև ինտերվալը փոքր է: Գիտեք, մարդիկ կարող են քիչ լինել տեղեկացված, կարող են ընդհանրապես տեղեկացված չլինել, երբեմն աբսուրդի հասնող բաներ են ասում՝ չիպավորում են և այլն, դա ինձ համար անհասկանալի է»:
Թե´ պատվատվելուց առաջ, և թե´ հետո Ռուզաննա Վարդերեսյանը իրեն լավ էր զգում:
«Արմենպրես» լրատվական ծառայության լրագրողն էլ ընտրել էր «Սպուտնիկ Վ» պատվաստանյութը: Ասում է՝ պատվաստվել միշտ է ցանկացել, բայց հարազատներն անընդհատ խորհուրդ են տվել սպասել. «Ասում էին ոտքդ կախ գցիր, մի քիչ սպասիր, ու այդպես էլ չէր ստացվում պատվաստվելը, բայց այս միջոցառումը կազմակերպվեց, մտածեցի, որ ամեն դեպքում, եթե պատվաստվելու որոշումը ունեմ, ճիշտ կլինի մասնակցեմ, որովհետև ստեղծված իրավիճակում ճիշտ որոշումը պատվաստվելն է»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Աննան 2020 թվականի հոկտեմբերին վարակվել է կորոնավիրուսով՝ վարակելով նաև ընտանիքի անդամներին: Պատմում է՝ արցախյան պատերազմի թեժ օրերն էր, երբ հիվանդանոցներում հոսպիտալացումների համար ազատ տեղ չկար: Այդ ամեն ինչի միջով երկրորդ անգամ անցնել լրագրողն այլևս չի ցանկանում:

«Պատվաստանյութի երկրորդ դեղաչափը կստանամ 21 օր հետո: Ինձ ասացին՝ հեռախոսային կապի մեջ կլինեն, անհրաժեշտ խորհրդակցության կտրամադրեն: Տեղեկացրին, որ առաջիկա երեք օրվա ընթացքում կարող է մկանային ցավ ունենամ, ջերմություն, թուլություն, բայց դա անցողիկ է լինելու և կարճատև: Ամեն դեպքում, եթե նույնիսկ չկարողանանք զերծ մնալ կորոնավիրուսից, գոնե թեթև կտանենք»,- հավելեց նա:
Բոլոր պատվաստվածներին՝ պատվաստումն իրականացնող բժշկուհին հիշեցնում էր՝ պատվաստվելուց հետո սկզբնական շրջանում ցանկալի չէ օգտագործել ալկոհոլ, հնարավոր է, որ պատվաստված անձը ունենա բարձր ջերմություն, տեղային ցավ: Ցավերի դեպքում, ըստ բժշկուհու կարելի է օգտագործել ցավազրկող, իսկ եթե ջերմությունը բարձրա մինչև 38,5 աստիճան, կարելի է նաև ջերմիջոցնող խմել: Նա նշեց, որ բոլոր պատվաստվածների հետ մշտական կապի մեջ են լինելու, որևէ այլ ախտանշան զգալու համար, լրագրողները կարող են դիմել իրենց:

Լրագրողների հետ միասին կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվեց նաև առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե խաչատրյանը: Նա ընտրել էր չինական «Կորոնավակ» պատվաստանյութը: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն էլ նշեց՝ պատվաստվելով կորոնավիրուսային հիվանդության դեմ, լրագրողները պաշտպանված են նաև վիրուսի այլ շտամներից. «Այս պահի դրությամբ չենք կարող ասել հնդկական դելտա շտամը գրացված է մեզ մոտ թե ոչ, որովհետև դեռևս սեկվենավորում ենք վարակված անձանց տվյալները, եթե որևէ նորություն լինի, մենք կհայտնենք: Պատվաստումից հետո անձի մոտ գրանցվելու են սպասվող ռեակցիաները, այսինքն՝ օրգանիզիմի արձագանքը պատվաստանյութին, որոշների մոտ այդ արձագանքը թեթև է լինում, որոշների մոտ մի փոքր ծանր, այդ պատասխանը կախված է յուրաքանչյուրի օրգանիզմից: Եղել են դեպքեր, երբ մարդը պատվաստվել է ու իր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս դեպքերը վերագրվում են, որպես անցանկալի բարդություն, մարդու մոտ նկատվում է խիստ մկանացավ, բարձր ջերմություն, սա վերագրում ենք, որպես պատվաստանյութի բարդություն, բայց հետո պարզվում է, որ մարդը վիրուսով է վարակված: Մեկ դեպք եղել է անաֆիլաքսիկ շոկի հետ կապված՝ Սիսիանի գյուղերից մեկում: 15 րոպե հետո մարդու մոտ եղել է դա, և քանի որ պատվաստումների ողջ ընթացքում ամբողջ բուժանձնակազմի հետ թրեյնինգներ ենք անցկացրել, կարող են արագ առաջին բուժօգնություն ցուցաբերել է»,- ասաց նա:
Սահակյանը շեշտեց՝ պատվաստվելուց անմիջապես հետո դիմակ կրել դադարելը չի կարելի, քանի որ կորոնավիրուսային հիվանդությունից անձը լիարժեք պաշտպանված կարող է իրեն զգալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց երկու շաբաթ անց:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT