Հայաստանը կարող է չեզոք լինել կամ վետո դնել, եթե ՀԱՊԿ-ն որոշի աջակցել Տաջիկստանին. ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին, շարունակում է լարված պահել մթնոլորտը:

Կարծիքներ են հնչում, որ Հայաստանն ի պատասխան այդ հայտարարության պետք է վետո կիրառի, եթե ՀԱՊԿ-ն որոշի աջակցել Տաջիկստանին: Ինչպես հայտնի է՝ երեկ ՌԴ նախագահը իր տաջիկ պաշտոնակցի հետ զրույցում հաստատել է Տաջիկստանին օժանդակության ցուցաբերման պատրաստակամությունը՝ ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում:

Եթե դրվի նման հարց՝ Հայաստանը կգնա՞ վետոյի կիրառման. քաղաքագետ, ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը ընդգծում է՝ վետոյից բացի դիրքորոշում հայտնելու այլ տարբերակներ եւս կան: Ըստ նրա՝ մի բան հստակ է՝ Զասի հայտարարությունը շատ ուղիղ ազդել է սահմանային իրավիճակի վրա. մասնավորապես, Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ եւ ադրբեջանցի զինծառայողների փոխհրաձգությունը ուղղակի կապ ունի Զասի կողմից արված հայտարարության հետ:

ՀԺ-ի զրույցը ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցչի հետ՝ ստորեւ.

- Պարոն Գրիգորյան, այսօր սահմանին միջադեպ ունենք: Ինչպես գլխավոր շտաբից հայտնում են՝ Շորժայում  փոխհրաձգություն է եղել: Ըստ ձեզ որքանո՞վ կապ ունեն Ստանիսլավ Զասի հայտարարությունն ու այս  միջադեպը:

- Ուղղակի կապ ունի, ուղղակի:  Ինչի՞ մասին է խոսքը. Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք ու շատ լավ գիտեն նաեւ, որ ՀԱՊԿ-ի  կանոնադրության համաձայն՝ մեր սահմանին իրենց ոտնձգությունից հետո ՀԱՊԿ-ն պարտավոր էր գոնե քաղաքական հայտարարություն անել, դիվանագիտական քայլեր անել, դատապարտել Ադրբեջանին ու առաջարկել զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերել:

Ես կարող եմ զուգահեռ անցկացնել. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, շուրջ մեկ տարի առաջ այդ երկիրը ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Հունաստանի սահմանների դեմ ոտնձգություն արեց: Հայտնի պատմություններ են, որ իրենք իրենց ռազմանավերը ուղարկեցին դեպի հույների կղզիներ եւ այլն եւ այլն: ՆԱՏՕ-ն շատ հստակ դատապարտեց Թուրքիային ու առաջարկեց զորքերը դուրս բերել եւ եթե հարցեր կան՝ լուծել բանակցությունների ճանապարհով: Այսինքն՝ նույնիսկ այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի երկու անդամ պետություններ վեճ ունեին՝ այդ կառույցը հստակ դիրքորոշում հայտնեց հօգուտ Հունաստանի, քանի որ Թուրքիան էր ոտնձգություն արել Հունաստանի սահմանի դեմ: Իսկ մեր պարագայում՝ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, Հայաստանն  է ՀԱՊԿ-ի անդամ, բայց ՀԱՊԿ-ն չի աջակցում իր անդամին: Դա ոգեւորեց Ադրբեջանին: Ադրբեջանը  տեսավ, որ ՀԱՊԿ-ն արեց ինչ-որ անիմաստ, անորոշ հայտարարություն, ոգեւորվեց, լկտիացավ եւ այդ կրակոցները պատահական չեն:

- Իսկ ավելի մեծ զարգացում կլինի՞ սահմանին, ըստ ձեզ, թե՞ այսքանով  կբավարարվեն:

- Ես կարծում եմ՝ չի լինի ավելի մեծ զարգացում, քանի որ մեր տարածաշրջանում հիմա շատ ակտիվ են ոչ միայն Ռուսաստանն ու Թուրքիան, նաեւ Եվրամիությունը, նաեւ Միացյալ Նահանգները, նաեւ Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը. բոլորը տարբեր ոլորտներում  ցուցաբերում են ակտիվություն: Դա ըստ իս կլինի զսպիչ մեխանիզմ Ադրբեջանի համար: Ադրբեջանում հասկանում են, որ եթե գնան ավելի լուրջ սադրանքների՝ միջազգային հանրությունը՝  ի դեմս Միացյալ նահագների, ի դեմս Եվրամիության արձագանքելու են:

- Երեկ Պուտինը իր պատրաստակամությունն է հայտնել՝ այդ թվում ՀԱՊԿ շրջանակներում աջակցել Տաջիկստանին: Որպես ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ՝ խնդրում եմ ասել. այստեղ ի՞նչ կարող է անել Հայաստանը, արդյոք իր քվեարկությամբ կարո՞ղ է քաղաքական դիրքորոշում, դժգոհություն հայտնել այն իրավիճակի կապակցությամբ, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դեպքում լռում են, իսկ Տաջիկստանի դեպքում՝ ոչ:

- Վետոյից բացի այլ տարբերակներ էլ կան. մենք կարող ենք չեզոք մնալ, ասել, որ այդ հարցերից տեղյակ չենք, այդ տարածաշրջանը մեզանից հեռու է, թող Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի  երկրների հետ որոշում ընդունի Տաջիկստանին ոնց է աջակցում: Դուք գիտեք, որ տարբեր պետություններ, այդ թվում Բելառուսը, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ պարբերաբար հայտարարում էին, որ Հարավային Կովկասի հարցերը բավական հեռու են իրենցից ու իրենք  ոչինչ չեն կարող անել: Օրինակ եմ ասում: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք այդ տարբերակն ընտրել՝ ցուցաբերել չեզոքություն եւ հեռու մնալ՝ դրանով իսկ վերաբերմունք արտահայտելով երկակի ստանդարտների նկատմամբ:

Բայց կարող ենք նաեւ վետո դնել, դեմ արտահայտվել, որ ՀԱՊԿ-ի կողմից աջակցություն լինի Տաջիկստանին՝ ցույց տալով մեր նեղացածությունը, որ դուք մեզ չաջակցեցիք, մենք էլ չենք աջակցում:

- Ընթացակարգերով ինչպե՞ս է: Մեկ ձայնով հնարավո՞ր է վետո կիրառել, երբ որ ՀԱՊԿ-ում 6 պետություն են:

-  Կան հարցեր,  որ մեծամասնության քվեարկությամբ են լուծվում: Բայց զորք ուղարկելու, որեւէ երկրին աջակցելու հարցերը սկզբունքային հարցեր են եւ այդտեղ նույնիսկ մեկ ձայնով հնարավոր է վետո կիրառել: Կանոնադրության համաձայն՝ երկրները ունեն վետոյի իրավունք, դա այդպես հաճախ չեն օգտագործում, բայց կարող են: Կառույցի գլխավոր մեխանիզմը կոնսուլտացիաներն են: Հայաստանը կարող է մերժել կոնսուլտացիաներին  մասնակցությունը, կարող է ընդհանրապես մերժել, որ կոնսուլտացիաներ լինեն: Մենք ունենք լծակներ, ուղղակի պետք է մտածել՝ ինչ լծակներ օգտագործենք:

- Իսկ վետոյի կամ չեզոքության դրսեւորման հետեւանքները ինչպիսի՞ն կարող են լինել մեզ համար, սա չպե՞տք է հաշվարկել:

- Կներեք, ավելի վատ է՞լ կարող է լինել: Ակնհատ է, որ ՀԱՊԿ-ն դեմ դուրս եկավ մեզ: Դուք հավանաբար տեղյակ եք, որ Բելառուսը ռազմական պատվիրակություն ուղարկեց Ադրբեջան, Ղրղզստանի  ղեկավարությունը 2 օր առաջ ողջունեց  Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղի պատերազմում. սրանք ակնհայտ հակահայկական քայլեր են, էլ ինչի՞ց պիտի վախենանք: Ուրիշ բան, եթե ՀԱՊԿ-ի  անդամ պետությունները գոնե չեզոք մնային, ես կասեի՝ իմաստ չունի հակադրվել: Բայց ՀԱՊԿ-ի անդամ պետությունները մեր դեմ են դուրս գալիս, ուրեմն ոչ մի բանից պետք չէ վախենալ, բայց պետք է մտածել՝ որն է ճիշտ, իշխանությունները պետք է ընտրություն կատարեն:

- Պարոն Գրիգորյան, այդ առումով վաղվա Պուտին-Փաշինյան հանդիպումից ի՞նչ պետք է սպասել: Ըստ ձեզ Սյունիք-Վարդենիս սամանի հետ կապված հարցը լուծում կստանա՞:

- Ես կարծում եմ՝ Ռուսաստանը կշարունակի իր գիծը՝ ստիպել Հայաստանին, որ սահմանազատմանը համաձայնի: Չի ճնշի Ադրբեջանին, որ զորքերը  դուրս բերի մեր տարածքից, այլ կճնշի մեզ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային հանրության մոտ չբարձրացնենք: Ռուսաստանին շատ է հետաքրքում նաեւ միջանցքի բացումը: Մեր դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանը ասել է՝ ոչ մի սահմանազատում չի կարող լինել, քանի գերիներ կան,  քանի Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել, իսկ միջանցքի մասին խոսք լինել չի կարող, խոսքը տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է, այն էլ՝ միայն եթե մթնոլորտը համապատասխան լինի: Սրանք մեր պայմաններն են, Ռուսաստանը կփորձի ճնշել, ու այդ ֆոնի վրա մենք պետք է պատրաստ լինենք Հայաստանի ներսում գտնվող «5-րդ շարասյան» գործողություններին: Չի բացառվում, որ «5-րդ շարասյունը»  Մոսկվայի պահանջով սկսի  այստեղ ապակայունացնել իրավիճակը:

- Կճնշի՝ ասելով դուք նկատի ունեք նաեւ Սյունիքում եւ Գեղարքունիքում ադրբեջանցի զինվորականների ներկայությո՞ւնը:

-Այո՛, եւ դա, եւ ճնշման քաղաքական այլ մեթոդներ. օրինակ, ադրբեջանցիներին հուշել, որ մի տեղ էլի առաջ գան: Ռուսաստանը կփորձի ճնշել, ասել, որ եթե դուք չհամաձայնեք սահմանազատմանը՝ Ադրբեջանը կարող է այլ քայլեր անել ու մենք չենք աջակցի ձեզ: Մենք պետք է հասկանանք, որ դա կարող է լինել: Բայց որքանով որ ես ուշադիր հետեւում եմ՝ վերջին մեկ ամսում մթնոլորտը փոխվել է. այստեղ ակտիվ աշխատում է Եվրամիությունը, Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը. բոլոր խոշոր խաղացողները  Հարավային Կովկասում ուժեղացել են,  ուրեմն Թուրքիան կամ Ռուսաստանը մեզ չեն կարող միակողմանի ճնշել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3733 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ