Երևան
12 °C
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը զուգահեռ Հարավային Ամերիկայում՝ Բրազիլիայում ընթանում է ֆուտբոլի Հարավային Ամերիկայի առաջնությունը: Ժամային գոտիների և թիմերի մակարդակները, իհարկե, այդ առաջնությունը թողնում են Եվրոպայի առաջնության ստվերում: Եթե նախկինում Եվրոն ու Կոպա Ամերիկան անցկացվում էին մեկ տարվա տարբերությամբ և ֆուտբոլասերների ուշադրությունը Կոպա Ամերիկայի նկատմամբ բավականին մեծ էր, ապա կորոնավիրուսով պայմանավորված Եվրոպայի առաջնության հետաձգումը մի փոքր փոխեց ֆուտբոլասերների ծրագրերը:
Իհարկե, դա պատահական չէ: Եվրոպայի առաջնությունում են հանդես գալիս եվրոպական ակումբային ֆուտբոլի աստղերի մեծ մասը, ընդ որում՝ տարբեր հավաքականների կազմում, մինչդեռ Հարավային Ամերիկայի ուժեղագույն ֆուտբոլիստների 80 տոկոսը կենտրոնացած են երկու հավաքականների՝ Բրազիլիայի և Արգենտինայի կազմում: Ժամային գոտիների տարբերությունը ևս քիչ հնարավորություն է տալիս եվրոպացի ֆուտբոլասերներին հետևել առաջնության ընթացքին: Մինչդեռ հենց Բրազիլիայում է այս պահին, միգուցե, որոշվում 2021թ.-ի լավագույն ֆուտբոլիստի՝ «Ոսկե գնդակի» դափնեկրի հարցը:
Երկու մրցաշարերն էլ ընթանում են գրեթե զուգահեռ, և մինչ Իտալիան դրամատիկ, էմոցիաներով լի խաղում իր ճանապարհն էր հարթում դեպի եզրափակիչ՝ հետխաղյա 11 մետրանոցներով պայքարից դուրս թողնելով Իսպանիայի հավաքականին, Բրազիլիայի մայրաքաղաքում նմանատիպ սցենարով հանդիպում էր ընթանում Արգենտինայի և Կոլումբիայի միջև. հաղթողը դուրս էր գալու եզրափակիչ, որտեղ նրան սպասելու էր տանտերերի հավաքականը:
Վիճակահանությունը երկու տարբեր խմբեր էր բաժանել մրցաշարի ֆավորիտներին՝ Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներին: Ստացվում էր այնպես, որ խմբերում առաջին տեղը զբաղեցնելու դեպքում այս երկու հավաքականներն իրար կարող էին հանդիպել միայն եզրափակիչում: Լիոնել Սկալոնիի ու Տիտեի սաներն իրենց առջև դրված խնդիրը խմբային փուլում գերազանց կատարեցին՝ տանելով երեք հաղթանակ ու մեկ հանդիպում էլ ավարտելով ոչ-ոքի: Խմբային փուլում դժվարություններ ունեցան ֆավորիտների շարքին դասվող Չիլին ու Կոլումբիան, մինչդեռ Ուրուվգայի հավաքականը, որը, հերթական անգամ, բավականին լավ կազմ է հավաքել, իր խմբում զիջեց միայն Արգենտինայի հավաքականին: Սակայն քառորդ եզրափակչում ուրուգվայցիներ զիջեցին Կոլումբիային: Բրազիլացիները դժվարությամբ հաղթեցին Չիլիին, Արգենտինան հաղթահարեց Էկվադորի արգելքը: Կիսաեզրափակչի վերջին մասնակիցը դարձավ մրցաշարի անակնկալ Պերուի հավաքականը, որը հաղթեց Պարագվային: Պերուացիները նաև բավականին լավ հանդիպում անցկացրին կիսաեզրափակչում՝ դիմակայելով տանտերերի հավաքականին, ու եթե խմբային փուլում նրանք զիջել էին Բրազիլիային 0-4 հաշվով, ապա կիսաեզրափակչում գրանցվեց միայն մեկ գոլ, որի հեղինակը դարձավ բրազիլացի Լուկաս Պակետան: Վերջինիս խփած գոլը հաղթանակ է պարգևում Բրազիլիային արդեն երկրորդ խաղում անընդմեջ:
Արգենտինան, իր հերթին, խմբային փուլի սկզբում բավականին անշուք խաղ էր ցուցադրում. առաջին երեք խաղերում թիմը մեկական գնդակ էր խփում: Բայց, արդյունքը, միևնույն է, գոհացնում էր. այդ երեք խաղերում թիմը երկու հաղթանակ տարավ նվազագույն հաշվով, մեկ խաղ էլ ոչ-ոքի ավարտեց Չիլիի ամուր հավաքականի հետ: Փլեյ-օֆֆին մոտ՝ արգենտինացիների խաղը բարելավվեց, նրանք 4-1 հաշվով ջախջախեցին Բոլիվիային, քառորդ եզրափակչում էլ հնարավորություն չտվեցին Էկվադորին՝ 3-0: Կիսաեզրափակչում արգենտինացիներն դիմակայում էր Կոլումբիայի հավաքականը, որը հայտնի է իր կոպիտ խաղով: Լարված խաղն ավարտվեց 1-1 հաշվով, թիմերը հաղթողին որոշելու համար դիմեցին հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարի օգնությանը, ճիշտ այնպես, ինչպես ժամեր առաջ եղել էր Իտալիա - Իսպանիա խաղում: 11 մետրանոցներն ավելի դիպուկ իրացրին արգենտինացիները:
«Ալբիսելեստեի» կազմում այս մրցաշարում փայլում է թիմի ավագն ու առաջատարը՝ Լիոնել Մեսսին: Նա, կարծես, գտել է իր իդեալական թիմակցին հարձակման գծում. «Ինտերի» ֆուտբոլիստ Լաուտարո Մարտինեսը շատ լավ է համագործակցում Մեսսիի հետ: Արգենտինացիների առաջատարն արդյունավետ գործողությունների հեղինակ է դառնում մրցաշարի բոլոր հանդիպումներում՝ բացառությամբ խմբային փուլի Պարագվայի հետ հանդիպման: Չիլիի հետ խաղում՝ գոլ, Ուրուգվայի հետ՝ գոլային փոխանցում, Բոլիվիայի հետ խաղում՝ դուբլ+գոլային փոխանցում, Էկվադորի հետ՝ գոլ + երկու գոլային փոխանցում, Կոլումբիայի հետ՝ գոլային փոխանցում, ինչպես նաև հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում դիպուկ իրացրած 11 մետրանոց: Մեսսին մասնակից է մրցաշարում իր թիմի խփած 11 գոլերից 9-ին (4 գոլ, 5 գոլային փոխանցում): Ֆենոմենալ ցուցանիշ: Գոլերն ու գոլային փոխանցումներն էլ մեկը մյուսից գեղեցիկ:
Մրցաշարում հաղթելու դեպքում Մեսսին կդառնա «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտը, թեև ակումբային ֆուտբոլում արգենտինացին այս տարի լուրջ ձեռքբերումներ չի ունեցել (խոսքը թիմային ձեռքբերումների մասին է): Մեսսիի գլխավոր մրցակիցները «Ոսկե գնդակի» համար պայքարում նույնպես ունեցել են խնդիրներ տարվա ընթացքում. Լևանդովսկին «Բավարիայի» հետ դուրս մնաց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից, Նեյմարն ու Կիլիան Մբապեն չկարողացան ՊՍԺ-ին առաջ տանել Չեմպիոնների լիգայում: Ընդ որում, Նեյմարը Կոպա Ամերիկայում էլ լավագույնը չէ, իսկ Մբապեն ձախողեց Եվրոպայի առաջնությունը: Ֆրանսիացի Նգոլո Կանտեն էլ «Չելսիի» կազմում հաղթեց Չեմպիոնների լիգան, բայց Ֆրանսիայի հավաքականի հետ ձախողվեց Եվրոպայի առաջնությունում: Փաստացի, մնում է միայն Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն, բայց դժվար է հավատալ, որ նա շատ ձայներ կստանա «Ոսկե գնդակի» համար պայքարում: Վաղուց այդ մրցանակը չեն շնորհում թիմային հաջողությունների համար, մեծ հաշվով «Ոսկե գնդակը» դարձել է հարձակվողների համար մրցանակ, որը երբեմն նաև բաժին է հասնում կիսապաշտպաններին:
Այնպես, որ Մեսսին սլանում է դեպի իր 6-րդ «Ոսկե գնդակը», բայց նրան այդ գործում կարող են խանգարել իր մոտ ընկեր Նեյմարն ու թիմակիցները: Բրազիլիան ցանկանում է սեփական հարկի տակ հաղթել Կոպա Ամերիկան, կազմի ընտրության հարցում էլ գերազանցում է Արգենտինային: Բայց Մեսսին փայլուն հնարավորություն ունի վերջապես տիտղոս նվաճել նաև հավաքականի կազմում, և, թվում է՝ հուլիսի 11-ին, գիշերը ժամը 4-ին կայանալիք եզրափակչում ամեն ինչ անելու է դրան հասնելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT