Երևան
12 °C
Հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում անցկացվեց «Tech Week Artsakh 2021» միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կենտրոնացրեց հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերություններին:
Այն կազմակերպվել էր «ՋիՋի», «Ինստիգեյթ Մոբայլ» եւ «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերությունների կողմից։ Իսկ միջոցառումն անցկացվեց Ստեփանակերտում: Միջոցառման գլխավոր նպատակներից էր համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Արցախում նոր թիմերի ստեղծումը, մեր հայրենակիցների զինումը գիտելիքով, հմտություններով, ինչպես նաեւ նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։
Թե ինչ արդյունք արձանագրվեց եւ ինչ պետք է սպասել առաջիկայում՝ մեր զրույցում մանրամասնել է միջոցառման կազմակերպիչներից «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության համահիմնադիր Գեւորգ Պողոսյանը:
- Պարո՛ն Պողոսյան, ինչպե՞ս անցան «Tech Week Artsakh 2021» միջոցառումները: Գո՞հ եք մասնակցությունից:
- Իրականում շատ լավ անցավ, շատ ակտիվ: Այս տարվա ապրիլ ամսին տեղի էր ունեցել «Ֆորմուլա Գորիս» կոնֆերանսը, որով մենք բավականին ոգեւորված էինք՝ հաշվի առնելով, թե ինչքան շատ մարդ էր եկել, ինչքան ակտիվ ու ոգեւորված էին երիտասարդները: Այդ միջոցառման ժամանակ հյուրերի մեջ էր նաեւ Արցախի ներկայիս պետնախարար Արտակ Բեգլարյանը, եւ նրա հետ խոսեցինք այն մասին, որ կարելի է նմանատիպ միջոցառում անցկացնել Արցախում եւ հենց «Tech Week»-ի մասին խոսեցինք, որը անցած տարի նախատեսված էր Գորիսում, սակայն հետաձգվեց նախ կորոնավիրուսի, ապա պատերազմի պատճառով: Արդյունքում այս միջոցառումը Ստեփանակերտում արեցինք եւ մեր ոգեւորությունը կրկնապատկվեց. 1500-ից ավելի գրանցված մասնակիցներ կային, որոնցից 1000-ը Արցախից, 500-ը՝ ՀՀ մարզերից:
- Հնարավորություն տեսնո՞ւմ եք պատերազմի հետեւանքով տնտեսությունը կորցրած երկիրը ՏՏ ոլորտի հիմքերով զարգացնելու: Ըստ ձեզ, այս ոլորտը որքանո՞վ է հետաքրքրում բնակիչներին:
- Ամբողջ հարցն այն է, որ հենց այս ոլորտով ենք տեսնում տնտեսությունը զարգացնելու հնարավորությունը՝ հատկապես պատերազմից հետո, հատկապես այս բլոկադայի վիճակում, երբ փաստացի ընդամենը 1 ճանապարհ կա Արցախ գնալ-գալու եւ հայերի համար է այդ ճանապարհը, քանի որ օտարերկրացիները հատուկ թույլտվություն պետք է ունենան: Բացի այդ, բավականաչափ տարածքներ կորցնելու պատճառով մարդիկ էլ ավելի են կոտրվել, հետեւաբար իրավիճակը հասել է նրան, որ լավագույն ճանապարհը տնտեսությունը զարգացնելու՝ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով, ինտերնետի միջոցով՝ միջազգային շուկա դուրս գալն է: Հիմնականում 3 ուղղություն կա՝ պրոդուկտներ արտադրել ու վաճառել ամբողջ աշխարհում, ծառայություն ստեղծել ու ամբողջ աշխարհին մատուցել եւ երրորդը՝ ընդունվել աշխատանքի հեռավար կարգով, թե՛ հայկական, թե՛ միջազգային կազմակերպություններում: Այս ամենի համար պարտադիր է տիրապետել տեղեկատվական տեխնոլոգիաներին, որ կարողանաս վարժ օգտվել եւ հեռավար աշխատել: Բացի այդ այն մասնագիտացումները, որոնց կարիքն աշխարհն ունի այս պահի դրությամբ՝ հիմնականում թվային ուղղությունների հետ են կապված:
Ինչ վերաբերում է բնակիչների հետաքրքրությանը, ցավոք, այն մեծ չէ եւ շատ քիչ քանակի մարդիկ են զբաղված այս ոլորտում: Ցավոք, երիտասարդները մեծ հնարավորություններ չունեն այս ոլորտ մտնելու: Դրա համար առնվազն բարձր որակի ինտերնետ է պետք ամբողջ Արցախում: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որքանով տեղյակ եմ զբաղվում է խնդիրը լուծելու հարցով: Մի քանի միլիոն դոլար էր անհրաժեշտ, որ յուրաքանչյուր համայնք լայնաշերտ ինտերնետային մալուխներ հասնեն: Դրանից բացի ամբողջ բարձր տեխնոլոգիական համայնքի ներգրավվածության կարիքը կա այստեղ, թե՛ որպես դասախոս գալու եւ բնակիչների հետ շփվելու առումով, թե՛ աշխատատեղեր ստեղծելու: Այսինքն, Արցախում պետք է ինֆորմացիա, կրթություն, իսկ որպեսզի դա հասանելի լինի, անհրաժեշտ է շատ բարձր որակի ինտերնետ: Բացի այդ, երբ խոսում ենք միջազգային շուկա դուրս գալու մասին, անհրաժեշտ է նաեւ, որ անգլերեն իմացող դասախոսները գան Արցախ՝ երիտասարդներին եւ երեխաներին դասավանդելու, թեկուզ ժամանակավոր:
- Ի՞նչ սպասել այս միջոցառումից հետո, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ռեալ ներդրումներ ցանկանո՞ւմ են անել Արցախում:
- «Tech Week»-ի ընթացքում բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Անգամ հուշագիր է ստորագրվել «Tech Week»-ի, Արցախի Կառավարության ու «Արդյունավետ Կառավարություն» հիմնադրամի միջեւ: Հուշագրով նախատեսված է, որ մի կողմից ամբողջ Արցախում պետք է ինտենսիվ քարոզչություն իրականացվի միջազգային շուկայում ծառայություններ ու ապրանքներ վաճառելու հնարավորության մասին, մյուս կողմից պետք է կրթական ծրագիր իրականացվի՝ Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում: Պետք է «coworking space»-եր (գործընկերային տարածք) կառուցվեն, որտեղ հետաքրքրված երիտասարդներին դրսից եկած տարբեր մասնագետներ դասեր կտան, եւ նրանք ինտենսիվ կուրսեր կանցնեն: Բացի այդ աշխատանքի տեղավորման առումով 15-17 կազմակերպություն «Tech Week»-ի մասնակիցներից նախնական հանձնառություն են վերցրել, որ եթե որոշ ուղղություններով մասնագետներ կրթվեն Արցախում, ապա իրենք հեռավար կարգով պատրաստ են աշխատանքի ընդունել: Պատերազմից հետո շատերն առաջին անգամ էին Արցախում եւ տեսան, թե ինչ հանգիստ է այնտեղ վիճակը, նաեւ տեսան, թե ինչ մեծ գիտելիքի սով կա եւ ինչքան բաց կա միջազգային շուկայում Արցախից նստած ապրանք վաճառելու առումով: Համոզված եմ՝ շատերն ավելի հաճախ կսկսեն գալ Արցախ եւ սա շարունակական կապ կլինի, որն էլ իր պտուղները կտա:
- Հիմնականում ՏՏ ոլորտի ո՞ր ուղղությունն եք ցանկանում առաջ տանել Արցախում՝ տեխնոլոգիակա՞ն, թե՞ ծրագրային:
- Թե՛ մեկը, թե՛ մյուսը, «Tech Week»-ի շրջանակներում նաեւ «Արմաթ» լաբորատորիա բացվեց Կարմիր շուկայում: Ընթացքում պարզ կդառնա, թե որ ուղղությունն ավելի մեծ պոտենցիալ ունի, եւ հնարավոր է, որ դրա վրա շեշտադրումն ավելի մեծանա:
- Սրա նպատակը Արցախում ՏՏ ոլորտը գոնե Հայաստանի մակարդակին հասցնե՞լն է, թե՞ ավելի բարձր շեմ է դրված:
- Թե՛ սրա նպատակը, թե՛ մեր մնացած գործերի նպատակը ըստ էության համամարդկային արժեքներ ստեղծելն է: Ոչ մի դեպքում այնպիսի նշաձող չկա դրված, որ գոնե հասնենք այստեղ կամ այնտեղ: Նշաձողը պրոդուկտներ եւ ծառայություններ ստեղծելն է համայն մարդկության համար, այսինքն՝ այն որակի, որ մրցունակ լինի ամբողջ աշխարհում:
- Առաջիկայում նմանատիպ միջոցառումներ սպասվո՞ւմ են Արցախում:
- Հենց «Tech Week»-ի մասշտաբի՝ չեմ կարծում, «Tech Week»-ը եկող տարի կլինի Գյումրիում: Բայց այլ միջոցառումներ միանշանակ կլինեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT