Խայտառակ որակի խոտածածկ, դարպասապահի կոպիտ սխալներ. «Ալաշկերտը» դրական արդյունքի հասավ Ուելսում

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտն» իր առաջին հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» հետ առաջին հանդիպումն անցավ մրցակցի հարկի տակ:

Առաջինն ինչ աչքի ընկավ խաղի սկզբից Աբերսթուիթ քաղաքի ստադիոնի խոտածածկի խայտառակ վիճակն էր: Բացի նրանից, որ խոտածածկն արհեստական էր, այն նաև անտանելի վատ վիճակում էր. ծածկը մաշված էր, ինչի պատճառով երևում էր խոտածածկի տակի սև ռետինե ծածկը: Նման խոտածածկի վրա խաղալը ոչ միայն շատ դժվար է, այլև լի է վնասվածք ստանալու հավանականությամբ: Սովորաբար ՈՒԵՖԱ-ն շատ ուշադիր է նման հարցերում, բացառված չէ, որ հայկական կողմի բողոքի դեպքում, միգուցե և խաղը տեղափոխվեր այլ վայր, բայց փաստն այն է, որ խաղը կայացավ այդ մարզադաշտում, այնպես որ հիմա այդ ամենը մոռանալ է պետք:

Երկրորդը՝ հանդիպումը ձախողեց «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը: Սերբ դարպասապահը ժամանակ առ ժամանակ այնպիսի սխալներ է գործում, որ պարզապես զարմանում ես: Չանչարևիչը հիմնականում հուսալի խաղ է ցուցադրում, շատ բարդ իրավիճակներում է փրկում թիմին, բայց առանձին խաղերում թույլ տված սխալներից հասկանում ես, թե ինչու է ժամանակին Սերբիայի հավաքականի թեկնածու եղած դարպասապահը հիմա խաղում Հայաստանի առաջնությունում: Ընդ որում, Չանչարևիչի կոպիտ սխալները հիմնականում լինում են եվրագավաթների հանդիպումների ժամանակ ու շատ թանկ են նստում հայկական թիմի վրա: Այս անգամ ուելսցիներն իրենց երկու գոլերն էլ խփեցին Չանչարևիչի սխալներից հետո, նա երկու անգամ դուրս եկավ իր տեղից՝ վերցնելու օդային փոխանցումով եկած գնդակը, բայց մի անգամ չկարողացավ հարվածել գնդակին, մյուս անգամ չկարողացավ պահել գնդակը ձեռքերի մեջ:

Մնացած ժամանակ «Ալաշկերտն» առավելություն ուներ: 19-րդ րոպեին Ալեքսանդր Գրիգորյանի սաները գոլ ընդունեցին, բայց արագ արձագանքեցին, և թիմի նորեկ Դավիդ Խուրցիձեն ընդամենը երկու րոպե անց խփեց պատասխան գնդակը, ընդմիջման գնալուց առաջ էլ նույն Խուրցիձեն հաշվի մեջ առաջ մղեց հայկական թիմին: Եթե չլիներ Չանչարևիչի երկրորդ կոպիտ սխալը խաղի հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ, «Ալաշկերտը» հաղթանակ կտաներ, սակայն 2-2 հաշիվն էլ կարելի է դրական արդյունք համարել: Պատասխան խաղն անցնելու է Երևանում. նորմալ խոտածածկի վրա Հայաստանի չեմպիոնի շանսերն ավելի մեծ են, գնդակը ներքևում ավելի հեշտ կլինի պահել, դարպասում էլ, հավանաբար կլինի ոչ թե Չանչարևիչը, այլ Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն: ՈՒԵՖԱ-ն այս տարվանից չեղարկել է արտագնա խաղում խփած գոլի առավելության կանոնը, այնպես որ մրցակցի հարկի տակ խփած երկու գոլերն առանձնապես առավելություն չեն տալիս «Ալաշկերտին», պետք է անպայման հաղթել, բայց Գրիգորյանի թիմի համար դա լուծելի խնդիր է: Հակառակ դեպքում, եթե չհաղթել նման ցածր կարգ ունեցող թիմին, մտածել եվրագավաթային հեռանկարների մասին անիմաստ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1714 դիտում

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան

Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան

ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել

Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին

Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի

Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ

Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է

Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ

Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ

ՀՀ վարչապետը ժամանել է Իրան

Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը

Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ